Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԼՂՀ


Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական

Ադրբեջանական նենգության հերթական վկայությունը

Արցախյան գոյամարտի տարիներին, հատկապես 1989-91 թվականներին, վտանգի տակ էր նաեւ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը, որտեղ 4 հայկական գյուղերում՝ Հինշեն, Մեծ շեն, Տասի վերստ (Ծաղկաձոր) եւ Եղցահող, Արցախի եւ ՀՀ տարբեր շրջաններից մարտական փոքր ջոկատներ էին գործում՝ գիշերները հսկելով բնակավայրերի սահմանները։ Այդ ընթացքում տարբեր ջոկատների մարտիկներով ծանոթացել էինք միմյանց, եղբայրացել։ Ստեփան Մուրադյանը Երեւանի Նորագավիթ թաղամասից էր։ Եկել էր Բերդաձոր ու դարձել Եղցահողի բնակիչ, եւ նրան կոչում էինք եղցահողցի Ստեփան։ Խորհրդային իշխանությունը հենց սկզբից դժկամորեն ընդունեց Արցախը մայր Հայաստանին միավորելու մեր ժողովրդի երազանքը։ Եվ պատահական չէին սումգայիթյան ու Բաքվի, այլ տարածքների հայության կոտորածներն ու բռնագաղթը։ Խաղաղարար կոչված խորհրդային բանակը դարձել էր թուրքերի պաշտպանն ու հպատակը։ Նույն բանակի սպաները կաշառված էին եւ ենթարկվում էին Ադրբեջանի իշխանություններին։ Նրանց միջոցով թուրքերը փորձում էին հայաթափ անել նաեւ բուն Արցախը եւ ձեռք ձեռքի տված գործում էին։ Հաճախակի էին դարձել գյուղերում խուզարկություններն ու անձնագրային ռեժիմի ստուգումը, ձերբակալությունները, այլ չարագործություններ։ Խորհրդային զինվորականները տարբեր պատճառներով կարող էին նաեւ սպանել հայերին։ Նույն միջոցներով եւ 1991 թ. մայիսին հայաթափ արեցին Բերդաձորը, ձերբակալեցին շատ տղաների։ Բաքվում տանջամահ արեցին եղցահողցի Հրաչին ու Առնո Մկրտչյանին։ Մինչ այդ, առանց որեւէ պատճառի, 1991 թ. հունվարի 17—ի գիշերը նորագավիթցի Ստեփան Մուրադյանն սպանվեց։ Երեկոյան Ստեփանը, Սարգիս Յարամակյանը (Սաքոն), Խաչիկ Հովհաննիսյանը (Խչոն) եւ Շիրակ Չոբանյանը Բերդաձորի ինքնապաշտպանության առաջամարտիկ, հրամանատար, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի փոխնախագահ Առնո Մկրտչյանի եղբոր՝ Արմո Մկրտչյանի վարած «Վիլիսով» Եղցահող գյուղից մեկնում էին Մեծ Շեն։ Եկել էին նոր եկած ազատամարտիկների անձնագրերում գրանցումներ կատարելու։ Լաչին—Շուշի ճանապարհը վերահսկող խորհրդային բանակի պարեկները գիտեին, որ հայկական գյուղերի բնակիչները մշտապես այցելում են միմյանց, եւ իրենց պարտականությունն էր նաեւ պաշտպանել նրանց։ Այդ օրը գիշերը, երբ մեքենան իջել էր Եղցահողից եւ հասել գլխավոր ճանապարհին, հանդիպել էին պարեկող խմբին։ Խորհրդային սպան ձեռքով նշան է անում, որ մեքենան առաջ ընթանա։
—Չանցած մի քանի մետր,—պատմում է Արմոն,—տարբեր զինատեսակներից կրակեցին մեզ վրա։
Մոտ 500 մետր առաջ է քշում մեքենան, սակայն հարյուրավոր գնդակներ քրքրում են երկաթյա մեքենան… Վիրավորվում են բոլոր տղաները, բացի Շիրակից, Սաքոն կորցնում է գիտակցությունը, իսկ Ստեփանը զոհվում է։ Շիրակը հասցնում է մեքենայում եղած զենքերը հանել եւ թաքնվել մոտակա կամրջի տակ՝ ողջ գիշերը մնալով այնտեղ։ Զինվորականները ստուգում են մեքենան, բնական է՝ զենք չեն գտնում եւ վիրավորներին տեղափոխում սկզբում Շուշի, հետո՝ Ստեփանակերտի հիվանդանոց։ Ստեփանակերտում դերասանուհի եւ ազատամարտի առաջամարտիկ Ժաննա Գալստյանի կազմակերպմամբ կարողանում են տղաներին փախցնել, որ հետագայում չդատապարտվեին որպես ահաբեկիչներ։ Սաքոյին տեղափոխում են Երեւանի օրթոպեդիկ հիվանդանոց, որտեղ բուժվել է երկար ժամանակ։
Մի քանի տեղից վիրավորված տղաները երկարատեւ բուժում ստացան, սակայն վերքերն իրենց ազդեցությունը թողեցին։ Արմոն եւ Խչոն կրում են պատերազմական վերքերի ծանրությունը։ 2013—ի նոյեմբերին նույն վերքերի պատճառով վախճանվեց Սաքոն՝ մինչեւ կյանքի վերջին օրը մնալով հայրենիքի իսկական զինվոր։ Արմատներով լինելով մուսալեռցի, լսելով տատի պատմածները, թե ինչ չարիքներ են գործել թուրքերը՝ խիզախ հայորդին երդվել էր վրեժխնդիր լինել հայրենակիցների համար։ ԲԻԽ—ի անդամ եղցահողցի Վիլեն Սիմոնյանը, ով այդ օրերին աշխատում էր Եղցահողի դպրոցում որպես տնօրեն եւ մարտական ջոկատի կազմում էր, ասաց՝ հունվարի 17—ին ուշ ժամ էր, որ տղաները որոշեցին գնալ Հին շեն։
—Համոզեցի, որ մնան. այդ ժամերին վտանգավոր էր մեկնումը, բայց շտապում էին, պետք է հանդիպեին Առնո Մկրտչյանին։
Նորագավիթի գերեզմանոցում վեր է խոյանում կարմիր տուֆից պատրաստված մի հուշակոթող։ Ստեփան Մուրադյանի շիրիմն է՝ ուխտատեղի մարտական ընկերների համար։ Ստեփանի մարտական ընկերները, հարազատներն այցելեցին հանգստարան, ծաղիկներ խոնարհեցին հերոսի շիրիմին։ Այնուհետեւ եղավ այց Եռաբլուր, որտեղ բազում անմահների կողքին հանգչում է Սաքոն։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO