Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը

Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ծանոթանում եմ Հովհաննես Չեքիջյանի կենսագրությանը. «1961 թվականից Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է»։
Բազկաթոռին թիկնած էի, ուղղվում եմ… 61 թվից…
Շարունակում եմ ծանոթանալ. «Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաեւ աշխարհի տարբեր քաղաքներում»։
Բազկաթոռից տեղափոխվում եմ աթոռին՝ ավելի ձիգ նստելու համար։
Էլի եմ շարունակում. «69 առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը, ղեկավարվել են մաեստրո Չեքիջյանի կողմից»։
Վերջ, ինձ էլ աթոռն էլ չի «փրկի»։ Տան մեջ դես ու դեն եմ քայլում՝ էնպիսի հպարտությամբ, ասես այդ նվագախմբերը ես եմ, որ ղեկավարել եմ։
Հաջորդ օրը Հովհաննես Չեքիջյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հյուրն էր։
Հարցնում եմ՝ «Մաեստրո, գիտեմ, որ ժամանակակից կոմպոզիտորներին հետեւում եք, գնահատում եք, ո՞ւմ երաժշտությունն է Ձեր հոգուն դիպչում…»։
Չեմ հասցնում միտքս ավարտել, անմիջապես ճշգրտումներ է մտցնում՝ «ժամանակակից հա՞յ, որ հիմա նաեւ կա՞ն—ստեղծագործում են»։ «Այո, այո,–ասում եմ,–նախ մերոնցից խոսենք»։
–Մանսուրյանի երաժշտությունն է առաջին հերթին։ Անցյալից՝ Բաբաջանյանինը, Միրզոյանինը, Խաչատրյանինը, Տերտերյանինը։ Կան ժամանակակից կոմպոզիտորներ, որոնք հետաքրքրում են ինձ, բայց հայ չեն։ Վերջերս համերգ ունեցանք։ Կարլ Ջենքինզ անունով մի կոմպոզիտոր կար։ Նրա ստեղծագործությունը ծավալուն էր՝ 12 մաս, դա ես կատարեցի առաջին անգամ, եւ շա՜տ մեծ ուշադրություն գտավ…
Մաեստորն հանկարծ կանգ առավ. ժպտուն աչքերը խաղացին երեսին, պայծառացավ ու թե՝ «գիտեք, երկու տեսակի ժամանակակիցներ կան։ Մեկ՝ որ անհամ բան են գրում, ոչ մեկ չի հասկանում, մեկ՝ որ… Հետաքրքի՞ր է, շարունակե՞մ,–ճշտեց՝ դարձյալ խաղացող աչքերով՝ հաստատ իմանալով պատասխանը։–Մի ցուցահանդես էի գնացել, հեղինակը կողքս էր, գծեր էր գծել։ Ասում եմ՝ լսի, էս ինչ գծեր են, ինչի ես գծել, ձայն չի հանում, ինքն էլ չգիտեր»։ Ու ծիծաղում է՝ չարաճճի, աչքերը դես ու դեն պտտելով…
Մեկ էլ հիշում է Արամ Խաչատրյանի նամակից հատված՝ «Դու գույների ու երանգների այնպիսի մեծ ընդգրկում ունես, որ ապշեցնում է…»։ Ընդհատում է. «Բա՜, էդպիսի բաներ է գրել իմ մասին…»։
Քանի որ հայկական «սնապարծությունս» (բառի ամենամեղմ ու առողջ հնչերանգով) լրիվ բավարարված է, հաջորդ հարցս եմ հնչեցնում. «Տարբեր նվագախմբերի հետ եք աշխատել։ Ո՞րն է անփոխարինելին Ձեզ համար, ում հետ հաճույքով մի՛շտ կաշխատեիք»։ Մաեստորն էլ հանգիստ է պատասխանում. «Լենինգրադի նվագախումբը աշխարհի 5 լավագույններից էր համարվում։ Ընդհանրապես, ես Լենինգրադում 96 համերգ եմ տվել։ Այդ նվագախումբը ինձ վրա մեծ տպավորություն է թողել եւ ունկնդիրը՝ նույնպես»։
Ունկնդիրներին էլ է տարբերում։ Այստե՞ղ էլ հեռու—մոտիկը, հարազատ—օտարը կա։ «Գիտե՞ք ինչ ունկնդիր էր Լենինգրադի ունկնդիրը։ Նրանք արդեն գալիս էին նույն գործը տարբեր դիրիժորների կատարմամբ համեմատելու…»,—մտքերով գնաց, հասավ Լենինգրադ, ունկնդրի հետ շփվեց, իրեն ուղղված ծափողջույնները լսեց ու մեկ էլ թե՝ «որպես երաժշտություն մատուցող, մեկնաբանող՝ մի բան ասեմ, չզարմանաք։ Օրվա եղանակը՝ արեւոտ է, թե անձրեւոտ, դահլիճում լուսավորությունը, անգամ աթոռների գույնը հաշվի եմ առնում։ Մեկնաբանը անգամ այդ նրբությունների հետ պետք է հաշվի նստի, որպեսզի ճիշտ մատուցի այդ երաժշտությունը։
500 անգամ նույն բանը երգել ենք, չէ՞, բայց երբեք չենք կրկնվել, 500 անգամ ստեղծագործել եմ։ Եթե համեմատեք, ձայնագրած լինեք, սինքրոն չի եղել, եթե եղած լինի, պիտի թողնեմ, գնամ»։
Իր բեմական հմայքի գաղտնիքն էլ գիտի. «Նախքան բեմ բարձրանալը ես կիսագժված վիճակում եմ, դա չեղավ, հաջողություն չեմ ունենա։ Այն մարդը, որ ասում է՝ չի հուզվում, կամ ստում է, կամ հանգած հրաբուխ է…»։
Նորից ծիծաղում է՝ կրկին խաղացող աչքերի տակից։ Մարդ, որ երբեք ծափեր չի կորզել, չի «պոկել»։ Աշխարհի տարբեր հանդիսատեսներ այդ ծափերը նրան տվել են ի սրտե, տվել են շռնդալից։ Քանզի այդպես սրտանց ու շռնդալից էլ նա աշխատել ու աշխատում է։

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO