Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»

Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ զրույցում՝  հայկական ծագման եւ թուրքերի հետ հարաբերությունների մասին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Թուրքիայում ապրող՝ ծագումով հայ դուդուկահար Էրթան Թեկինի մասին համացանցում ընդլայնված որոնում տալիս հայատառ տեղեկության քիչ կհանդիպես։ Մինչ հանդիպելը, փորձեցի որոշակի ինֆորմացիա հավաքել նրա մասին, եւ, կարելի է ասել, հաճելիորեն զարմացա։ Թեկինին ճանաչում եւ նրա երաժշտության մասին խոսում են ոչ միայն Թուրքիայում, այլեւ շատ ու շատ այլ երկրներում։
Նախ նշեմ, որ դուդուկահարը «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի ակտիվ մասնակիցներից էր։ Այս մեծամասշտաբ միջոցառման նպատակն էր պատմել աշխարհին եւ հատկապես թուրք ժողովրդին ամբողջ ճշմարտությունը հայերի ցեղասպանության մասին։ Ի հեճուկս Թուրքիայի կառավարության՝ «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչները համարձակորեն պնդում էին, որ Մեծ եղեռնն իսկապես եղել է, եւ թուրքերը պարտավոր են ընդունել սեփական պատմությունն ու ներողություն խնդրել հայերից։
«Ես ձեզ իմ եղբայրն եմ համարում եւ շատ եմ ցանկանում, որ դուք էլ ինձ եղբայր համարեք»,–ակցիան իրականացնելիս՝ ասում էր դուդուկահարը։ Լրագրող գործընկերներս գիտեն, թե որքան դժվար է զրուցակցին «բացել» երբ վերջինս նշում է, թե չի սիրում իր մասին խոսել։ Էրթան Թեկինի դեպքում եւս այդպես էր, սական մի տարբերությամբ։ Նա մեծագույն սիրով ու ջերմությամբ խոսում է հայկական դուդուկի մասին։ Ասում է՝ դուդուկը, թերեւս, միակ բանն է աշխարհում, որ կարող է ստիպել իրեն զգալ հայրենիքը. ո՛չ թե պատկերացնել, ո՛չ թե երեւակայել, այլ հենց զգալ։ Զգալ հայկական թախիծ, հպարտություն, կարոտ, մեծ, շատ մեծ հույս, տխուր երաժշտության մեջ անսահման լույս… «Մի խոսքով՝ այն, ինչ կոչվում է իսկական հայկական դուդուկ»։
Թեկինի մանկության հիշողությունները կապված են Արեւմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Աշղալա գյուղի հետ, քանի որ հայրը աշղալեցի է եղել։ 1895 թ. հայկական ջարդերից հետո գյուղը հիմնականում դարձել էր քրդաբնակ։ Պատմում է ծնողների մասին. «Հորս կողմից հայ եմ, հին պատմություն ունենք։ Մայրս հայ չէ, իրանական ծագում ունի։ Հայրս դուդուկահար էր, երաժիշտ։ Արվեստի մարդ էր, արվեստի նկատմամբ ունեցած սերս փոխանցվեց նրանից։ Հայրս փնտրում էր իր արմատները՝ ցույց տալիս երաժշտարվեստի միջոցով։ Չնայած նա հարկադրված ընդունել էր մուսուլմանությունը, բայց, այդուհանդերձ, նրան այլազգի էին անվանում, քրիստոնյային հատուկ անուն էին տալիս»։ Մուսուլմանությունն ընդունեցին ճնշումների, հարկադրանքի պատճառով։ Ասում է՝ այլ տարբերակ չկար, ապրելու իրավունք ստանալու համար ստիպված էին։ Թեկինի խոսքով, նույնիսկ այսօր այդ տարածքի վրա քրիստոնյա չի կարող ապրել, անհնար է։ Աշղալայում տարբեր ազգեր են ապրել միասին, հիշում է՝ փորձել են ջնջել հայերին վերաբերող ամեն հիշատակություն, չեն կարողացել, չի ստացվել։
«Մի փոքր խորությամբ փնտրելիս, արմատներից գտնում ես մի նոր բան։ Հայրս այն ժամանակ նվագում էր ու կրկնում՝ «Զուռնա բերեք, դհոլ բերեք նվագենք»։ Թուրքիայում լսում էինք հայկական ռադիո։ Հայրս էլ էր միշտ լսում, ուրախանում էր։ Երբ 1998 թ. առաջին անգամ եկա Հայաստան, առաջին վայրը, ուր գնացի՝ նույն այդ ռադիոն էր։ Ստամբուլից Երեւան գալու համար այսօր էլ շատ դժվարությունների առաջ ես կանգնում։ Գալիս ենք երրորդ երկրի միջոցով։ Չկա հարաբերություն, այս ձեւով պատժում են հայերին։ Ե՛վ ազերիներին, ե՛ւ թուրքերին եմ խոսքս ուղղում՝ այն, ինչ անում եք հայերի նկատմամբ, ճնշումները, որ կան, շահի համար է՝ նավթի, գազի։ Մի օր կվերջանան ե՛ւ նավթը ե՛ւ գազը, եւ հարաբերությունները վերականգնելու համար արդեն շատ ուշ կլինի»,–շեշտում է դուդուկահարը։
Իր արմատների մասին խոսք ու զրույց հորից հաճախ է լսել։ Պատմել են, որ մինչեւ Հայոց ցեղասպանությունը հայերը եւ թուրքերը լավ հարեւաններ են եղել, սակայն կյանքի ինչ—որ շրջափուլում ազգերի միջեւ հարաբերությունները վատացել են. «Ասում էին, թե հայերը թողել են իրենց հայրական տներն ու հեռացել այստեղից։ 1915—ից առաջ գյուղում եկեղեցի է եղել, եւ կրոնը խնդիր չի հանդիսացել։ Պատմում են, որ ցեղասպանության մասին խոսակցությունների ժամանակ քահանան եկեղեցու բանալին տվել է մզիկթի մոլայի եւ ասել. «Այստեղից գնում ենք, եկեղեցու մեջ շատ բան է պահված, տեր կանգնիր, հետո գուցե հետ վերադառնանք»։ Հավատացել են միմյանց, եղբայրական հարաբերություններ ունեցել։ Այսպիսի պատմություններ շատ են պատմում մեր կողմերում»։
Իսկ ի՞նչն է թուրքաբնակ դուդուկահարին կապում Հայաստանի հետ։ «Արվեստը, դուդուկը»,—հարցին ի պատասխան՝ շեշտում է Թեկինը։ Արվեստի միջոցով, ասում է, գնում է դեպի իր անցյալը, զգում իր արմատները։ «Դուդուկով կապված եմ հայերի հետ… 1890—ին Կարինում, Էրզրումում դուդուկ սարքելու արվեստանոցներ են եղել, սա իրականություն է, որ ուզում են թաքցնել, կոծկել, եւ դրա համար քաղաքական դրդապատճառներ կան։ Եթե ուզում ենք մեր տարածքի վրա խաղաղություն լինի, այդ թաքնված բաները պետք է վերանան։ Ինձնից էլ են իրականությունը թաքցրել»,–նշում է արվեստագետը։ Թուրքերը դուդուկը չեն ընդունում, երաժշտությունը չեն ընդունում, քանի որ գիտեն, որ դուդուկը հայկական է. «Դուդուկի անունը ուրիշ բան են դրել, ազերիներն ասում են՝ բալաբան։ Ես նրանց բացատրում եմ, որ ամեն գործիք իր պատրաստման ձեւն ունի, չեն ընդունում։ Բալաբանի եւ դուդուկի բերած ձայները նմանեցնում են ու կարծում, թե նույն գործիքն է։ Կոմիտասի անունն եմ տալիս…»։
Արվեստագետի խոսքով՝ թուրքերի մի մասն այսօր կողմ է հայերի հետ հարաբերությունների լավացմանը, մյուս մասը՝ ոչ։ Ասում է, օրինակ, համալսարաններում դասախոսները հայերի մասին թշնամությամբ են խոսում, ուսանողների մեջ ատելություն են սերմանում. «Ամեն տեղ պատմում եմ, որ եթե Պալյանների ընտանիքը չլիներ, դուք անգամ ձեր կրոնը չէիք կարող պահել»։ Հետաքրքիր էր, հարցրի, թե ի՞նչ հայկական անուն կուզեր ունենալ, եթե հնարավորություն լիներ փոխելու թուրքական անունը. ասաց՝ Հակոբ։ Ստամբուլում Հակոբոս ուստա է եղել, ով զբաղվել է արվեստի տարբեր ճյուղերով, պատրաստել երաժշտական գործիքներ։
«Չգիտես ինչու, ինձ միշտ թվացել է, թե այդպիսի գործերով զբաղվող մարդկանց անունը Հակոբոս է եղել։ Դրա համար կուզեի, որ ինձ էլ անվանեին Հակոբոս։ Երբեմն էլ բեմի վրա կատակ եմ անում, նվագելուց առաջ ասում եմ՝ վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ»,–կատակում է դուդուկահարը։

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO