Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի խոսքի մասին է, երբ խոսողը ինքն է արձանագրում ունկնդրի անտարբեր, անհաղորդ, անարձագանք լինելու հանգամանքը։ Սա վաղուց արձանագրված, կրկնվող իրողություն է։ Նահապետ Քուչակի խոհախրատական հայրեններից մեկում փոքր—ինչ կոպիտ, բայց տեղին է ասված չլսողների մասին. «Ասողին լսող պիտի, խուլ իշուն զանգակ չպիտի»։ Մեկ այլ հայրենում «ասել–լսել» համարժեքությունը մեկնաբանվում է որպես շիտակ ընկերոջ գլխավոր հատկանիշ. «Ընկեր հետ անոր եղիր, զինչ որ դուն ասես, նա լսե»։
Որքան հաճախ ենք, իրոք, զգում, թե ինչպես մեր ասածը «տեղ չի հասնում»։ Խորհուրդ տալիս կամ դիտողություն անելիս, լավագույն մղումներով հանդերձ, պարզում ենք, որ… ունկնդիր չունենք։ Առածանին նաեւ բացատրում է այն պատճառներից մեկը, թե ինչու է ունկնդիրն անհաղորդ մնում ասվածին։ Չի լսում, այո՛, քանի որ նա պարզապես այլ նպատակ ունի, իրեն չի հետաքրքրում (այդ պահին կամ առհասարակ) ասվածը, շտապում է, ունակ չէ կենտրոնանալու։ Եվ այս կարգի ունկնդրի (խրատառուի) մասին է այն առածը, թե՝ «Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ»։
Հայ գրականության մեջ հաճախադեպ է վերջինիս գործածությունը։ Օրինակ՝ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության հերոսներից մեկը, սրտնեղելով զրուցակցի դանդաղամտությունից, տվյալ առածով է դա արտահայտում. «Արի՛ ու գիլի գլխին ավետրան կարթա՛. դրուստ խիլքի ախկատ է էս խեր օխնածը»։
Չմոռանանք թերեւս գլխավոր պատճառը՝ վատ սովորույթը, մակերեսային բնույթի հաղորդակցումը, որ խանգարում է մեզ ոչ միայն լավ խոսել, այլեւ լավ լսել խոսողին։ Եթե կողքից դիտենք, ապա հեշտորեն կհամոզվենք, որ զրույցը, սովորաբար, մենախոսություն է. երկխոսության փոխարեն՝ երկու զուգահեռ մենախոսություն։
Ասվածը վերաբերում է նաեւ գրավոր խոսքին. այստեղ նույնպես (գուցե ավելին՝ գրավոր շարադրանքը, իբրեւ մշակված խոսք, առավել արժեքավոր է նյութի խտության առումով եւ առավել ուշադրություն է պահանջում ընթերցողից) «լռող» ու հասկացող է պետք։ Խաչատուր Աբովյանը «Պարապ վախտի խաղալիքի» մուտքը պսակում է գրքի բախտի վերաբերյալ հետեւյալ ասույթ—մտահոգությամբ. «Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի, թե չէ փուչ քամին կառնի կտանի»։ Իսկ Միքայել Նալբանդյանն իր մի հոդվածն ուղղակի վերնագրել է՝ «Ասվում է լսվելու համար»։
Իսկ արդեն կենդանի հաղորդակցման, հնչող խոսքի համար նույն բանը հույժ կարեւորում է հայ մեծ ասմունքող Սուրեն Քոչարյանը. «Համաշխարհային գրականության գլուխգործոցը, նրա հաջող կոմպոզիցիան դեռ բոլորը չեն դահլիճը գրավելու համար։ Ասողը իր դիմաց լսող է ենթադրում։ Հայտնի է այն իմաստուն խոսքը, որի միտքը վսեմորեն պարզ է. «Խոսքը կիսով չափ ասողինն է, կիսով չափ՝ լսողինը»։ Ասել է թե՝ «ասողին լսող պիտի»…. Ասմունքողին խաղակից պետք է դառնա յուրաքանչյուր ունկնդիրն առաձին վերցրած, եւ եթե կատարողը ճիշտ է կարգավորում իր ներքին «հաղորդող սարքավորումը», ունկնդիրը հոժարությամբ դառնում է նրա «խաղակիցը», այսինքն՝ փոխհաղորդակցության մեջ է մտնում արտիստի հետ, քանի որ մարդուս հատուկ է ոչ միայն խոսելը, այլեւ լսելը, եւ նույն պատճառով նրան հատուկ է հաղորդակցվելը»։
Արդ՝ խոսելիս լսող ակնկալելու հիմք կունենանք, եթե չանտեսենք մարդկային բոլոր հարաբերություններին եւ հատկապես խոսքային հաղորդակցմանը բնորոշ փոխադարձությունը։ Եթե ուզում ենք, որ մեզ լսեն, ինքներս էլ պիտի ձգտենք ուրիշին լսել։ Ոչ թե լոկ արձանագրենք այն, ինչ արդեն կա ասացվածքներում, այլ ամենից առաջ հենց ինքներս մեզ համար վարքականոն դարձնենք դրանց խորհուրդը՝ «Ասողին լսող է պետք», «Մին կը խոսեն, մին էլ կը լսեն», «Գիլու գլխուն ավետարան կը կարդա», «Խոսողին էլ միշտ հասկացող պտի», «Դու ասա, ես լսեմ, ես ասեմ՝ դու լսի»։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

21-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO