Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԶԱՆԱԶԱՆ


Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր

Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունները։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պայքարում երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Մարիա Գեւորգյանը, իսկ ահա տղամարդկանց ստուգատեսում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սամվել Տեր—Սահակյանը։ Զուգահեռաբար ընթացած առաջնություններում ամփոփիչ տուրից առաջ բացարձակապես տարբեր իրավիճակներ էին ստեղծվել։
Մրցաշարային հետաքրքրությունը պահպանվում էր միայն կանանց մրցավեճում։ Գեւորգյանն ընդամենը կես միավորի առավելություն ուներ մոտակա հետապնդող Սուսաննա Գաբոյանի նկատմամբ, ինչը նշանակում էր, որ նրանցից յուրաքանչյուրի սայթաքումը որոշիչ էր լինելու։ Այդ առումով երկրի գործող չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանի հնարավորություններն ավելի նախապատվելի էին, քանզի նա սպիտակ խաղաքարերով մրցում էր աղյուսակը եզրափակող Թերեզա Ամբարջյանի հետ։ Մինչդեռ սեւերով հանդես եկող Գաբոյանի մրցակիցն էր Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի Մարիա Կուրսովան, որը թեպետ կորցրել էր 3—րդ տեղից բարձր դասվելու հնարավորությունը, սակայն հեղինակությունը պահպանելու խնդիր ուներ։ Այդ իրավիճակում Գեւորգյանը 40—րդ քայլին ընդունելով մրցակցի պարտությունը՝ պահպանեց ուժեղագույնի դափնին։ Իսկ Գաբոյանն ու Կուրսովան 36—րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին։ Այդպիսով, հանդարտվեցին նաեւ չեմպիոնական կրքերը։
Վերջին տուրի մյուս հանդիպումների մասնակիցներն ավելի շատ մասնավոր խնդիրներ էին լուծում։ Ըստ այդմ՝ Աննա Խաչատրյանը եւ Սիրանուշ Ղուկասյանն առավելության հասան, համապատասխանաբար, Նարե Առաքելյանի եւ Աստղիկ Հակոբյանի նկատմամբ, իսկ Վերոնիկա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը գրանցեցին ոչ—ոքի։ Հանրագումարում մրցաշարային աղյուսակն ամփոփվեց հետեւյալ տեսքով. Գեւորգյան՝ 8, Գաբոյան՝ 7, Կուրսովա եւ Ա. Խաչատրյան՝ 5,5—ական, Առաքելյան՝ 5, Ավետիսյան եւ Ղուկասյան՝ 4—ական, Հակոբյան՝ 3, Վ. Խաչատրյան՝ 2, Ամբարջյան՝ 1 միավոր։
Տեղին է նշել, որ կանանց գրոսմայստերի կոչում ունեցող Մարիա Գեւորգյանը դարձավ Հայաստանի քառակի չեմպիոնուհի՝ կրկնելով 2016, 2017 եւ 2018 թվականների հաջողությունը։ Դա վերջին տարիների լավագույն ցուցանիշն է Հայաստանի կանանց շախմատում։ Երեւանցի շախմատիստուհին, որն, ի դեպ, ճանաչված մարզական լրագրող, լուսահոգի Դերենիկ Գեւորգյանի թոռնուհին է, անհաջող էր մեկնարկել այս առաջնությունում՝ անդրանիկ տուրում պարտվելով Գաբոյանին։ Դատելով ամենայնից, նա այնքան էր ազդվել այդ վրիպումից, որ մնացած պարտիաներում հանդես եկավ խիստ կենտրոնացած ու այլեւս որեւէ միավոր չզիջեց մրցակցուհիներին։ Գեւորգյանը տարավ 8 անընդմեջ հաղթանակ եւ արժանիորեն ճանաչվեց առաջինը։ Հետաքրքիր է, որ Գաբոյանն էլ առաջնությունն առանց պարտության ավարտած միակ մասնակիցն է, սակայն 4 ոչ—ոքիները նրան հնարավորություն չտվեցին ոսկե մեդալի վերածել այդ ցուցանիշը։ Իսկ Կուրսովայի համար որոշիչ եղան 3—րդ եւ 4—րդ տուրերում կրած պարտությունները։
Առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձավ վանաձորցի 26—ամյա գրոսմայստեր Սամվել Տեր—Սահակյանը, որը մինչ այդ հանրապետության առաջնություններում նվաճել էր արծաթե (2011) եւ բրոնզե (2008 եւ 2012) մեդալներ։ Սամվելը տարիքային տարբեր խմբերում Եվրոպայի չեմպիոն է եղել։ Այնպես որ, սա սպասելի հաղթանակ էր։ Նորընծա չեմպիոնը ոչ այնքան վառ, բայց ընդհանուր առմամբ վստահորեն նվաճեց տիտղոսը։ Նա, կարելի է ասել, վերահսկում էր իրավիճակը։ Բայց, վերջնագծից երկու տուր առաջ, 1,5 միավորի առավելություն ունենալով երկրորդ տեղում ընթացող մասնակցի նկատմամբ, թերեւս, թուլացրեց զգոնությունը։ Դա միանգամից հանգեցրեց մրցաշարում նրա միակ պարտությանը, իսկ վերջին տուրում՝ եւս կես միավորի կորստի։
Երեկ Տեր—Սահակյանը սեւերով 31—րդ քայլին միավորը կիսեց Շանթ Սարգսյանի հետ։ Ընդհանրապես, վերջին տուրն անհաշտ ստացվեց՝ 5 պարտիաներից 4—ում հաղթողը չորոշվեց։ Ոչ—ոքի ավարտվեցին նաեւ Հովհաննես Գաբուզյանի եւ հանրապետության անցյալ տարվա չեմպիոն Արման Փաշիկյանի, Զավեն Անդրեասյանի եւ Հայկ Մարտիրոսյանի, Մամիկոն Ղարիբյանի եւ Արման Միքայելյանի մասնակցությամբ հանդիպումները։ Հաղթեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, որի մրցակիցն էր Արամ Հակոբյանը։
Այդպիսով, տղամարդկանց Հայաստանի 80—րդ առաջնության աղյուսակը ամփոփվեց այսպիսի տեսքով. Տեր—Սահակյան՝ 6, Մարտիրոսյան եւ Հովհաննիսյան՝ 5,5—ական, Փաշիկյան՝ 5, Ղարիբյան, Հակոբյան եւ Անդրեասյան՝ 4,5—ական, Սարգսյան՝ 4, Միքայելյան՝ 3,5, Գաբուզյան՝ 2 միավոր։
Առաջնությունների արդյունքներով Մարիա Գեւորգյանը պահպանեց տեղը Հայաստանի կանանց հավաքականում, իսկ տղամարդկանց ընտրանին համալրեց Սամվել Տեր—Սահակյանը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

21-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO