Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»

13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում

«Ես երկու ինքնության եւ երկու գիտակցության կրող եմ։ Առաջին՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդ՝ հայ եմ». հենց այսպես էր իր մասին խոսում նա, ով իր կյանքը չխնայեց Թուրքիայում առկա տաբուների վերացման ու առավել առողջ հասարակություն ստեղծելու ճանապարհին։ Պոլսահայ մեծ մտավորականը՝ Հրանտ Դինքը, մեզ հետ չէ, սակայն նրա գաղափարները եւ երազանքները շարունակում են շրջել Թուրքիայում՝ տարեցտարի ավելի մեծ թվով հետեւորդների տանելով իրենց հետեւից ու հույս փայփայելով, որ կգա մի օր, երբ ցեղասպան պետությունը կկարողանա բուժվել բազմամյա վերքերից։
Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15—ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում՝ Սարգիս եւ Գյուլվարդ Դինքերի ընտանիքում։ 7 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որից հետո ծնողները բաժանվում են, իսկ Հրանտը եւ 2 եղբայրը տեղափոխվում Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատուն։
Սովորել է նախ Պեզճյան վարժարանում, ապա Սուրբ Խաչ դպրեվանքում։ 1978 թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987 թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները։ Կարճ ժամանակ անց ամուսնացել է Ռաքելի հետ, ով եւս մանկատան սան էր։
Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թ. ապրիլի 5—ին Ստամբուլում լույս տեսավ Հրանտ Դինքի հիմնադրած «Ակօս» երկլեզու թերթի առաջին համարը։ Այն հայերեն եւ թուրքերեն լեզուներով միակ թերթն է։ Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնեց Հրանտ Դինքը։
Հայոց ցեղասպանության հարցում Դինքը հակադրվում էր Թուրքիայի պաշտոնական տեսակետին, հակադրվում էր բացահայտ՝ մամուլի էջերում։ 2005 թ. Դինքը դատապարտվեց 6—ամսյա պայմանական բանտարկությանÕ տխրահռչակ 301 հոդվածով։ Սա մեկն էր նրա դեմ եղած դատական գործերից։ Դինքը բողոքարկեց վճիռը՝ հասնելով մինչեւ Եվրադատարան։ Վերջինս միայն նրա մահից հետո՝ 2010 թ. արդարացրեց Դինքին։
Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող նշանավոր հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միեւնույն է, մնում էր հանգիստ։ Նա նպատակ ուներ երկու՝ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամություն հաստատել, սակայն նախապես Թուրքիային իր նյութերով ճանաչել տար սեփական պատմությունը։
Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ. հունվարի 19—ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ՝ ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից։ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում եւ արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց։ Դինքի սպանության դատավարությունը բավականին երկար ու խայտառակ մի գործընթաց է։ Թեեւ եղան ցուցմունքներ, որոնք վկայում էին, որ Դինքի սպանությունը նախապես ծրագրված գործողություն էր, որին տեղյակ էին պաշտոնական մակարդակով, սակայն դատական ողջ գործընթացը վերածվեց խայտառակության։ Նշենք միայն, որ դատավճիռը եւս Թուրքիայում բողոքի ալիք առաջացրեց, իսկ այս տարվա գարնանը այն բեկանվեց Թուրքիայի վճռաբեկ դատարանում։
2007 թ. ստեղծվել է Դինքի անվան միջազգային հիմնադրամ։ Մալաթիայում գտնվող այն փողոցը, ուր ծնվել է Հրանտ Դինքը, այս տարվա փետրվարից կրում է Հրանտ Դինքի անունը։ Հրանտ Դինքի անունով միջազգային մրցանակ է ստեղծվել։

21-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO