Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»

Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«8 1/2», «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Ծաղրածուները», «Հռոմ», «Ամարկորդ», «Քաղցր կյանք», «Կազանովա», «Նվագախմբի փորձը», «Ճանապարհ», «Ջուլիետը եւ ոգիները», «Սատիրիկոնը», «Ֆելինիի Կազանովան»... Ասում են, կինոյի պատմությունը կարելի է բաժանել՝ մինչեւ Ֆելինին եւ նրանից հետո։
Ինչպես մի առիթով ասել է Անդրեյ Տարկովսկին, թերեւս, ժամանակակից արվեստագետներից ոչ ոք չի կարողացել այնպիսի խորությամբ արտահայտել ճգնաժամի վիճակում հայտնված ստեղծագործող անհատի խնդիրները, ինչպիսի խորությամբ դա արել է Ֆելինին իր «8 1/2» ֆիլմում. «Անօգնականության եւ հոգնածության զգացողություններով համակված ռեժիսորի պատմությունը հիմք է դարձել այս վառ ֆիլմի ստեղծման համար։ Սա խորապես լիրիկական կինոնկար է, ինչը չի նվազեցնում այս ստեղծագործության ո՛չ դերը, ո՛չ նշանակությունը։ Ընդհակառակը։ Ինձ թվում է, որ սա նրա լավագույն կինոնկարն է, որտեղ մտահղացման խորությունն ու նրբագեղությունը համադրվում են ժողովրդական պարզ ու դեմոկրատական ձեւերի հետ։ Ամեն դեպքում՝ «8 1/2»ն իմ սիրելի կինոնկարն է»։
Սիրելի են Ֆելինիի գրեթե բոլոր ֆիլմերը։ Համաշխարհային մեծության կինոռեժիսորն իր կենդանության օրոք ստեղծեց 25 ֆանտաստիկ կինոժապավեն, գրեց մոտ 51 ֆիլմի համար սցենարներ։ Ինքն իր կինոնկարների մասին ասում էր. «Իմ ֆիլմերում հիշողություններն իշխող չեն։ Իմ ֆիլմերն ինքնակենսագրական համարելն ուղղակի չկշռադատված դասակարգում է։ Ինձ թվում է, թե ես հորինել եմ գրեթե ամեն ինչ. մանկությունը, բնավորությունները, կարոտը, հիշողությունները՝ դրանք վեր զգալու հաճույքի համար»։ Ինչպես գրում է «newmag»—ը՝ փոքրիկ Ֆեդերիկոն պաշտում էր կրկեսը։ Նույնիսկ որոշ ժամանակ ծաղրածու է եղել։ Նրա ֆիլմերում արտացոլվել են կրկեսային կյանքի հուշերն ու յուրահատուկ կրքով ու քնքշությամբ օժտված կոլորիտային մարմնավաճառուհիները, որոնց ծառայություններից նա պարբերաբար օգտվել է։ Ֆելինին միշտ ուռճացնում էր իր հետ պատահած դեպքերը, երբեմն պարզապես հորինում էր դրանք։ Իսկ երբ տարիներ անց լրագրողները «բռնացնում էին» նրան, ռեժիսորը խուսանավում էր՝ «Ամեն ինչ հնարավոր է…»։
Ֆելինին շատ էր սիրում ուտել, իսկ ուտելուց շատ՝ կանանց։ Մի անգամ իր դավաճանությունների մասին նա ասել է. «Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»։ Նրա կինը եւ մուսան՝ Ջուլիետտա Մազինան, միշտ ներում էր հանճարեղ ամուսնուն։ Ռեժիսորը կուրորեն հավատում էր էքստրասենսներին եւ մոգերին ու հաճախ էր դիմում նրանց։ Երբ հերթական ոգեհմայության սեանսի ժամանակ գուշակները նրան հայտնեցին, որ գալիք երկու ֆիլմերը կտապալվեն, բազմաթիվ դերասաններ հենց միայն այդ պատճառով հրաժարվեցին նկարահանվել։ Եվ իսկապես՝ ֆիլմերը հաջողություն չունեցան։ Իտալացուն բնորոշ էներգետիկ էքսցենտրիկությամբ Ֆելինին սիրում էր կատակներ անել եւ հաճույքով «ֆռռացնում» էր շրջապատին։ Կարող էր հյուրանոցի համարում գրանցվել կնոջ անունով՝ այդպես թաքցնելով իր գտնվելու վայրը։ «Պապարացի» հասկացությունը 60—ականներին հայտնվել է հենց Ֆեդերիկո Ֆելինիի շնորհիվ՝ «Քաղցր կյանքը» ֆիլմի ֆոտոռեպորտաժների որսորդ Պապարացոյի անվամբ։ Կինոկերպարի նախատիպն էր Տացիո Սեկիարոլին։ Այս լուսանկարիչն առաջինը գլխի ընկավ, որ հայտնի անձանց անսպասելի նկարելու դեպքում կարելի է ավելի բարձր հոնորար ստանալ։
Մի անգամ Նյու Յորքում 1960—ականներին, երբ արդեն աշխարհահռչակ ռեժիսոր էր, Ֆելինին հիվանդացավ եւ անկողնային տաղտուկը փարատեց «Մարվելի» կոմիքսներով։ Նրան այնքան դուր եկան սուպերհերոսների արկածները, որ զանգեց «Մարվելի» գրասենյակ եւ հանդիպման հրավիրեց գլխավոր խմբագիր Սթեն Լիին։ Ֆելինին եւ Լին ընկերացան։ Ունենալով ոչ ստանդարտ մտածելակերպ եւ սյուրռեալիստիկ երեւակայություն, ռեժիսորը բժիշկներին խնդրեց LSD «հյուրասիրել» իրեն՝ ոգեշնչման այդ միջոցը փորձելու համար։ Հետո նա ութ ժամ չափչփում էր բժշկական փորձասենյակը եւ քթի տակ «մրթմրթում»։ Իսկ երբ թմրանյութի ազդեցությունն անցավ, բողոքեց, որ հիասթափված է դեգուստացիայից։ Մոսկովյան կինոփառատոնում «Ութ ու կես» ֆիլմի դիտման ժամանակ Նիկիտա Խրուշչովը չդիմացավ ու քնեց։ Այդ լուրը հասավ Ֆելինիին, եւ նա պարզապես չներկայացավ մրցանակաբաշխությանը. կնոջ եւ ընկերների հետ գնաց քաղաքից դուրս՝ ամառանոց։

21-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO