Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԼՂՀ


Նվիրվածությամբ եւ հուսալիորեն

3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ վայրում

Վերջերս Քաշաթաղի շրջվարչակազմի նիստերի դահլիճում հաշվետվությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի (ՇԱԻԲ) պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսիսյանը։ Ներկա էին ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ—մայոր Վլադիկ Խաչատրյանը, ծառայության ՔՊ եւ աղետների հետեւանքների վերացման շտաբի պետի տեղակալ, գնդապետ Գառնիկ Ավագիմյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար, շրջանի քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) պետ Ստեփան Սարգսյանը, շրջվարչակազմի եւ ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, ՔՊ ծառայությունների ղեկավարներ։ Ք. Մովսեսյանը 2019 թ. կատարած աշխատանքներում կարեւորեց ղեկավար մարմինների, քաղպաշտպանության (ՔՊ) ուժերի եւ միջոցների պատրաստականության բերման միջոցները։ Նշեց՝ հաշվետու տարում Քաշաթաղի ՇԱԻԲ—ն իրականացրել է զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրում՝ համաձայն ԱՀ ՏԶԿ—ից կցագրված անձնակազմի եւ ԱՏՏ ուսումնասիրման պլան—գրաֆիկի։ Համաձայն 2019 թ. «ՔՊ հարցերի կանխարգելման եւ հետեւանքների վերացման հիմնական միջոցների» պլանի՝ 2019 թ. մայիսի 29—ին Քաշաթաղի շրջանում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն «Շրջանի ՔՊ շտաբի եւ ծառայությունների ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի տարբեր աստիճանների պատրաստականության բերման ժամանակ» թեմայով։ Իսկ համաձայն ԱՀ ՔՊ պետի հրամանի եւ ԱՀ ԱԻՊԾ «ՔՊ հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման հետեւանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի»՝ 2019 թ փետրվարին, գարնանը, աշնանը եւ դեկտեմբերին Քաշաթաղի շրջանում անցկացվել են 5 մարզումներ՝ «Քաշաթաղի շրջանի ՔՊ կառավարման կետերի եւ բնակչության գործողությունները «Օդային տագնապ» եւ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով։ Նշելով մարզումների նպատակը՝ Ք. Մովսեսյանը տեղեկացրեց՝ մարզումներին մասնակից են եղել Քաշաթաղի շրջանի ՔՊ ղեկավար կազմը, ՇԱԻԲ—ը, տարահանման հանձնաժողովը, ՔՊ ծառայությունները, համայնքների ՔՊ ղեկավար կազմը, ՔՊ կազմավորումները, ՏՀԿ անձնակազմը, բնակչությունը։ Տարվա ընթացքում ՇԱԻԲ հրշեջ փրկարար մասում (ՀՓՄ) եւ ՀՓՄ կից Տիգրանավանում եւ Կովսականում տեղակայված հրշեջ փրկարար ջոկերում (ՀՓՋ) «2019 թ. ՔՊ հարցերի, ԱԻ կանխարգելման եւ հետեւանքների վերացման հիմնական միջոցառումների» պլանով անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Նմանատիպ ուսումնավարժություններ են անցկացվել նաեւ բնակչության շրջանում՝ մոտ 20 համայնքում՝ ՔՊ ղեկավար կազմերի մասնակցությամբ։ Համալիր ուսումնավարժության թեման էր «Համայնքի ղեկավար կազմի, կազմավորումների, բնակչության գործողությունները հակառակորդի հարձակման վտանգի, հարձակման ժամանակ եւ փրկարարական աշխատանքների անցկացման ընթացքում»։ Կարեւոր են ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնավարժանքները։ Յուրաքանչյուր տարի մարտի 1—ին՝ ՔՊ միջազգային օրվան նվիրված գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում անցկացվում են օբյեկտային վարժանքներ՝ «Օբյեկտի անձնակազմի գործողությունները հրդեհի ժամանակ, երկրաշարժի ժամանակ եւ «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ» թեմաներով։ 2019—ին Քաշաթաղի շրջանում այս վարժանքներին շրջանի ԱԻ բաժնի պետ Ք. Մովսեսյանի, այլ պատասխանատուների, Քաշաթաղի շրջանի հրդեհային անվտանգության գծով ավագ տեսուչ, մայոր Անդրանիկ Մարտիրոսյանի հետ մասնակցել են ԱՀ ԱԻՊԾ աշխատակիցները։ Ընդհանուր առմամբ, վարժանքները գնահատվել են բավարար։
Օբյեկտային վարժանքներ են անցկացվել նաեւ բուժական հաստատություններում, Բերձորի «Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ—ում։ Ք. Մովսեսյանը տեղեկացրեց՝ տարվա ընթացքում շրջանի տարածքում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 154 տեխնածին պատահար, այդ թվում՝ հրդեհի 138 դեպք։ Այրվել է 2 մեքենա, 5 բնակելի տուն, 1 խորդանոց, 1 բնակելի հատված (խոհանոց), 1500 հակ խոտ, 125 խոտատարածք եւ այլն։ Եղել է նաեւ հրդեհի 1 կեղծ ահազանգ։ Գրանցվել է 13 ճանապարհատրանսպորտային պատահար։ 3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ վայրում։ Սոցիալ—կենցաղային 59 պատահար է գրանցվել հաշվետու ժամանակաշրջանում։ Քաշաթաղի ՇԱԻԲ փրկարարներն իրականացրել են 6 փրկարարական աշխատանք, որից երկուսը՝ դժբախտ ելքով։
Շրջանում ամռանն ակտիվ են օձերը. բնակչության կողմից եղել է 6 ահազանգ, եւ փրկարարները վնասազերծել են վտանգավոր սողուններին։ ՇԱԻԲ աշխատակիցները նաեւ զբաղվել են ջրամատակարարման խնդրով՝ 6 անգամ, փակված դռների բացումով, բնակչությանը ցուցաբերել են այլ օգնություն։
Հաճախ են հետեւել ՇԱԻԲ մարտիկների աշխատանքին՝ հրդեհաշիջում, տրանսպորտային միջոցների դուրսբերում ձյան միջից, վթարային վիճակներից, մարզումներ։ Եվ միշտ տեսել են նվիրվածություն, արհեստավարժ աշխատանք։ Հաշվետվությամբ հանդես եկավ նաեւ Քաշաթաղի շրջանի հրդեհային անվտանգության գծով ավագ տեսուչ, մայոր Անդրանիկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով իրավիճակը։ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի պատասխանատուների հաշվետվությունից հետո ՔՊ խնդիրներին անդրադարձավ ԱԻՊԾ տնօրեն Վ. Խաչատրյանը՝ կարեւորելով համատեղ աշխատանքը, շրջանային կառույցների դերը։ Բարձր գնահատեց հրշեջ փրկարարների եւ այլ ծառայությունների աշխատակիցների գործը։ ԱՀ ԱԻՊԾ տնօրենը բավարար գնահատեց ՇԱԻԲ աշխատանքները 2019 թվականին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

21-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO