Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի

Ինչ մոդելով է պետությունն աջակցելու տնտեսավարողներին

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Հանրապետությունում մրգի եւ բանջարեղենի պահանջարկի մի մասը ողջ տարվա ընթացքում ապահովում են ջերմոցային տնտեսությունները, ուստի ոլորտում ներդրումներ անելու եւ տնտեսավարողին աջակցելու ծրագրերը գնալով դառնում են իրատեսական։ Հայաստանի ջերմոցային արտադրանքի (ոչ միայն հատապտուղների, այլեւ բանջարեղենի ու ծաղիկների) նկատմամբ աստիճանաբար աճող պահանջարկի եւ աջակցության տարբեր գործիքների շնորհիվ ֆերմերների առջեւ արտադրանքի ծավալների ավելացման եւ արտահանման նոր հնարավորություններ են բացվում։
Նախորդ տարվա տվյալներով ՀՀ–ում շահագործվում է շուրջ 1300 հեկտար ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով մշակվող ջերմատների մակերեսը շուրջ 177.0 հեկտար է։ Ջերմատների մեծ մասը գործում է Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։
Փորձը ցույց է տալիս, որ սովորական տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմոցներում 1 քմ—ի բերքատվությունը տատանվում է 8—20 կգ—ի սահմաններում՝ կախված մշակաբույսից, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դեպքում բերքատվությունը կարող է հասնել մինչեւ 40—60 կգ—ի։
Ջերմատնային տնտեսությունները ունենալով մեծ արդյունավետություն, այսօր արդեն բիզնեսի տեսանկյունից դիտարկվում են շահութաբեր, եւ դրանց գործունեության խթանման ազդեցությունը կարող է նաեւ սովորական սպառողը զգալ։ Բանջարեղենի առանձին տեսակների՝ լոլիկի, վարունգի, տաքդեղի եւ սմբուկի գները կտրուկ աճում են նոյեմբերից, ինչը վկայում է, որ հիմնականում բարձրանում են ծածկած գրունտի բանջարեղենի գները։ Ուստի ջերմատնային տնտեսությունների զարգացման խթանման շնորհիվ կնվազեն նաեւ բանջարեղենի գները։
Ի դեպ, ջերմոցային տնտեսություն վարողների մեծ մասը նախկինի պես չի դժգոհում ոլորտում առկա խնդիրներից, անհավասար մրցակցությունից, իրացման շուկաներից եւ արտահանման սակավ հնարավորություններից։ Հակառակը, մի քանիսը «ՀՀ»—ի հետ զրույցում մատնանշեցին, որ նախորդ տարին բարենպաստ էր, եւ կարողացել են առկա մեծ պահանջարկի արդյունքում արտադրանքը սպառել միայն ներքին շուկայում։ Իսկ այս տարի պատրաստվում են արտադրության ծավալներն ավելացնել, ասում են՝ շուկան է պահանջում։
Փոքր եւ միջին ջերմատների կառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման, ջերմատնային տնտեսությունների մակերեսի ու արտադրության ծավալների ավելացման, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացման եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացման նպատակով ներդրվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը, որի մեկնարկն այս ամսվանից է տրվել։
Ծածկի տակ լոլիկ, ելակ, ազնվամորի եւ այլ հատապտուղ ու բանջարեղեն աճեցնողների համար կառավարությունը տարեվերջին հաստատեց ֆինանսական աջակցության նոր ծրագիր՝ ակնկալելով առկա արտադրանքի ծավալի ահռելի աճ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր գյուղաբնակներին՝ եթե ոչ մենակ, ապա համագյուղացիներով միանալ, համատեղ ջերմատուն հիմնելու նպատակով ներդրում կատարել եւ պետությունից ստանալ սուբսիդավորում 50 տոկոսի չափով։ Առաջարկվում է ջերմատների կառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել, ինչը ենթադրում է ծախսերի փոխհատուցման տարբեր ձեւաչափեր։ Փոխհատուցման ձեւաչափը կախված է այն բանից, թե տվյալ ջերմատունը ինչ եղանակով է գործում։ Ի դեպ, տնտեսավարողներին ավելի շատ հետաքրքրում է մշակության հիդրոպոնիկ եղանակով ջերմատան գործունեությունը։ Դրանք ավանդական գյուղական ջերմոցներից տարբերվում են իրենց մշակությամբ եւ մի քանի անգամ ավելի եկամտաբեր են։ Այս եղանակով ջերմատան կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար, եթե ծախսերը գնահատվում են, օրինակ, 1 քմ—ի հաշվով 30 000 դրամ, պետությունն արված ծախսերը փոխհատուցում է 1 քմ—ի հաշվով 10 000 դրամ։
1—ին մոդելի՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300—600 քմ թունելային ջերմատուն կառուցելու դեպքում, եթե կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քմ—ի հաշվով 11850 դրամ, փոխհատուցվելու է 4000 դրամ։ Ի դեպ, գործելու է եւս մեկ արտոնություն։ Եթե ջերմատուն հիմնողը սահմանամերձ համայնքի բնակիչ է, կոոպերատիվի անդամ, սոցիալական որեւէ խմբի շահառու կամ ունի զինվորական հաշմանդամի կարգավիճակ, ապա պետության փոխհատուցումը կավելանա 6000, 12 000 եւ 15 000 դրամի չափով՝ կախված տեխնոլոգիական ապահովման մոդելից։
Իջեւանի ջերմատնային տնտեսության «Բերք» ընկերության ղեկավար Մհեր Խաչատրյանը «ՀՀ»—ի հետ զրույցում գոհունակությամբ նշեց՝ 2019—ին կարողացել են 50 տոկոսով կրկնապատկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս տարի նախատեսում են նաեւ ազնվամորի աճեցնել։ Արտադրանքի աճին, նրա խոսքով, նպաստել է նաեւ նոր հարկատեսակում ընդգրկվելը, այժմ էլ կօգտվեն միկրոբիզնեսի հարկման նոր ձեւաչափից։
Արարատի մարզում գործող ջերմատան ղեկավար Արմեն Գաբրիելյանն էլ նշեց, որ 2019—ին զգալիորեն մեծացրել է տնտեսությունը, իրեն պատկանող 445 քմ տարածքը կրկնապատկել է։ Այստեղ արտադրում են լոլիկ։ Ընդհանուր 1000 քմ տարածք ունեցող ջերմատանն այս տարվանից նաեւ վարունգ կաճեցնեն։ Ե՛վ արտադրանքի, ե՛ւ սպառման ծավալներից գոհ են, արտադրում են այնքան, որքան ներքին շուկայում սպառվում է։ Հիմնական խնդիրը երբեմն դառնում է ներկրված լոլիկի՝ շուկայում սպառման անհամեմատ էժան գինը, ինչը ստիպում է տնտեսավարողին տեղականն ավելի մատչելի գնով իրացնել։ Դրանից Արմեն Գաբրիելյանը չի ընկճվում, կարծում է՝ պիտի մրցակցություն էլ լինի։
Ջերմատան կառուցման գումարի փոխհատուցումը տնտեսավարողին պետությունը պատրաստ է փոխհատուցել ջերմատան կառուցումից անմիջապես հետո, իսկ եթե նա գումար չունի ջերմատուն կառուցելու, ապա պետությունն առաջարկում է օգտվել 5 տոկոսանոց վարկային պրոդուկտից իսկ սարքավորումների համար դիմել ագրոլիզինգի ծրագրին։ Միեւնույն է, կառուցման վերջնական փուլից հետո պետությունն իր մասնաբաժնով կսուբդսիդավորի կառուցման ծախսերը։ Պետությունն աջակցում է, տնտեսավարողին ձեռք մեկնում, մնում է, որ գյուղաբնակ ֆերմերը կարողանա ճիշտ ու արդյունավետ օգտվել ֆինանսական աջակցության գործիքներից՝ ընդլայնելով մասնավոր գործունեությունը։

22-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO