Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԼՂՀ


Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել

Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ հայ բնակչության հանդեպ կազմակերպված զանգվածային ջարդերի 30-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած լսումներից հետո, երեկ ԱՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ պատմական այդ ողբերգության տարելիցի առիթով Ստեփանակերտում անցկացվել են քննարկումներ։
Բաքվից փախստական, ամերիկահայ հասարակական գործիչ, իրավաբան, գրող Աննա Աստվածատուրյան—Տարկուտը 12 տարեկան դեռ չկար, երբ 1990—ի Բաքվի հունվարյան ջարդերից մազապուրծ ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ։ Երեք տասնյակ է անցել մղձավանջային այդ օրերից, սակայն հայերի սպանդի մասին հրեշավոր տեսարանները, նրա խոստովանությամբ, հաճախ են արթնանում հիշողություններում եւ անդառնալի կորստի, ցավի ու վշտի զգացումը երկար ժամանակ չի լքում իրեն։ Հատկանշական է, որ Աննայի հարազատները 100 տարվա ընթացքում երեք անգամ վերապրել են ցեղասպանության ու տեղահանման սահմռկեցուցիչ ժամանակները։ Արեւմտյան Հայաստանից գաղթած պապի ընտանիքը հրաշքով փրկվել ու հայտնվել է Նախիջեւանում, ապա բնակություն հաստատել հայաշատ Բաքվում, ուր դարձյալ ենթարկվել է ցեղասպանության։
«Անցյալ դարավերջին՝ 1990 թ. հունվարյան ողբերգության իրադարձությունների ժամանակ, մեր ընտանիքը նորից տեղահանվեց, կորցրեցինք տունուտեղ, մեր հարազատներին։ Նրանք ցրվեցին աշխարհով մեկ, եւ մինչեւ հիմա չի հաջողվել մեծամասնությանը հայտնաբերել։ Իսկ սրանից սարսափելի ողբերգություն չի լինում,–գտնում է նա։–Ճակատագրի բերումով իմ ընտանիքը բնակվում է օտար երկրում։ Ասել է թե՝ ԱՄՆ—ի քաղաքացի եմ։ Այնտեղ եմ գտել իմ փրկությունը, մի երկրում, ուր, հավաստի տվյալներով, միայն Բաքվից այսօր ավելի քան 60 հազար հայ փախստական է ապրում։ Շնորհակալ եմ Միացյալ Նահանգների իշխանություններից, որ մեզ ընդունել ու որպես փախստական տանիք են տրամադրել։ Սակայն պիտի խոստովանեմ, որ այնտեղ ես որպես փախստական, հյուր եմ զգում։ Ոտք դնելով Հայաստան ու Արցախ, միայն հարազատ հայրենիքում եմ ինձ տանը զգում»։
Նրա կարծիքով՝ հանցագործությունը վաղեմություն չունի, եւ հավատացած է, որ «վաղ թե ուշ, հայերի ցեղասպանության կազմակերպիչներն ու իրական մարդասպանները կանգնելու են միջազգային դատարանի առաջ»։ Աննան, տարիների հետ քրքրելով դառն հիշողությունները, հայկական երկու հանրապետությունների իշխանություններին, իրավապաշտպան կառույցներին կոչ է անում միջազգային հարթակներում մշտապես բարձրաձայնել Բաքվում եւ Սումգայիթում, Ադրբեջանի մյուս բնակավայրերում հայերի դեմ կազմակերպված ջարդերի ու բռնի տեղահանումների մասին, իրավական գնահատական պահանջել կատարված հանցագործությունների համար եւ անել հնարավոր ամեն բան, որպեսզի այլեւս ցեղասպանությունը չկրկնվի։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից—անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ով, ի դեպ, ծննդով նույնպես Բաքվից է ու երկար տարիներ զբաղվում է ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության հարցերով, բազմիցս է համոզվել, որ Ադրբեջանում իրականացվող ջարդերը, ինչպես նախորդ դարասկզբին, այնպես էլ՝ դարավերջին, պայմանավորված են «պանթուրքիզմի գաղափարախոսության պահանջներով»։ Ըստ քաղաքագետի՝ առայսօր ճշգրիտ եւ համոզիչ չի ներկայացված հանրությանը Ադրբեջանի քաղաքական ցեղասպան նկարագիրը։ Ա. Մանասյանի կարծիքով, ժողովուրդների, մասնավորապես՝ հայերի ոչնչացման եւ թրքացման քաղաքականությունը սկսվել է շատ վաղուց՝ միջնադարում։ Իսկ այն թյուր ըմբռնումը, թե իբրեւ հայերի ցեղասպանությունն իրականացվել է անցյալ դարի 1915—1923 թվականներին, միանգամայն անհեթեթություն է։ Գիտնականի հավաստմամբ՝ ինչպես ուսումնասիրություններն են ապացուցում, հայ ժողովրդի նկատմամբ իրագործվածը միանշանակ ցեղասպանություն է տարբեր էտապներում. «Դա նույն ցեղասպանությունն է։ Ցեղասպանները՝ թուրքերն են, ցեղասպանվողը՝ նույն հայը տարբեր պետություններում։ Բաքվի կանոնավոր բանակը մտնելով Անդկովկաս եւ շարժվելով դեպի Բաքու, ճանապարհին հրի եւ սրի է մատնել հայկական բնակավայրերը՝ ավերելով ու հիմնահատակ ոչնչացնելով 100—ից ավելի գյուղեր։ Իրական այս փաստերը վկայում են, որ միանգամայն սխալ ենք գործում՝ «անտեսելով» Օսմանյան կայսրության կողմից ուղղորդվող հայերի սպանդը Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում, ինչը նույն ձեռագիրն ունի՝ ցեղասպանություն։ Հետեւաբար, Բաքուն, Սումգայիթը, Կիրովաբադն ու Մինգեչաուրը նախապես ծրագրված ջարդերի տրամաբանական շարունակությունն են, որի իրագործման համար ջանք չեն խնայել «եղբայրական» Ադրբեջանն ու Թուրքիան»։ Նա թուրքերի կողմից իրականացվող ցեղասպանությունը որակեց որպես ազգային քաղաքականություն։
Անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, պատգամավոր Վարդգես Բաղրյանը նշեց, որ հայերի նկատմամբ ատելությունն ու անհանդուժողականությունը Բաքվի կողմից մշտապես դրսեւորվել են Խորհրդային Միության 70 տարիների ընթացքում՝ սպիտակ եղեռնի «ձեւաչափով»։ Եվ որքան էլ Բաքվում փորձել են այդ հանցագործությունը քողարկել «ինտերնացիոնալիզմի եւ ժողովուրդների բարեկամության» կեղծ քաղաքականության շրջանառմամբ, ազերիներին դա չի հաջողվել։ Հայերի ընդվզումը իրենց իրավունքների ճնշման եւ ազգային արժանապատվության ոտնահարման համար, դրսեւորվել է բոլոր ժամանակներում, իսկ արդարացի պահանջներին Ադրբեջանի ղեկավարությունը պատասխանել է սպառնալիքներով եւ դաժան հաշվեհարդարով, ինչպես դա կատարվեց Բաքվում եւ Սումգայիթում։
Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է. «Ադրբեջանում, մասնավորապես, Բաքվում եւ Սումգայիթում, 88—90—ական թվականներին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ անհրաժեշտ է լիարժեք փաթեթ պատրաստել՝ հիմնավորելով այն իրողությունը, թե Արցախն ինչու չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ թե՛ սուվերենության եւ թե՛ իրավազորության առումով»։
Ստեփանակերտ

22-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO