Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, աշխատասիրության ու խոստման շնորհիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն երեկ նշում էր ծննդյան 31-ամյակը։ Նա ծնվել է 1989 թ. հունվարի 21—ին Երեւանում։ «Ռոման» եւ ՈՒԵՖԱ—ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Շնորհավորական հաղորդագրություն է տարածել նաեւ Լոնդոնի «Արսենալը», որտեղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս մինչեւ «Ռոմա» տեղափոխվելը։ Իտալական ակումբը նրան ուրախ տարեդարձ է մաղթել, իսկ «Արսենալը»՝ հաճելի օր։
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի մարզական ուղու մասին՝ նշենք, որ նա ֆուտբոլում իր առաջին քայլերը կատարել է Երեւանի «Փյունիկում», որտեղից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»։ Այնուհետեւ հանդես է եկել նույն քաղաքը ներկայացնող «Շախտյորում», որի կազմում խաղալու բոլոր տարիներին հռչակվել է Ուկրաինայի չեմպիոն։ Դարձել է այդ երկրի առաջնության լավագույն ռմբարկու։ Հետո հայ ֆուտբոլիստը հաջորդաբար հաջողությամբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում» եւ իտալական «Ռոմայում»։ 8 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Հենրիխ Մխիթարյանը նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ—ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում։
Հենրիխի ծննդյան տոնը եւս մեկ առիթ է՝ անդրադառնալու նրա անցած ճանապարհին, հասկանալու, թե ինչի շնորհիվ Հայաստանում մեծացած, անհարթ, ցեխոտ խաղադաշտերում գնդակին սիրահարված երեխան վերածվեց եվրոպական մակարդակի աստղի։
Նրա ճանապարհն ամենեւին էլ հարթ չի եղել։ Հոր՝ խորհրդահայ հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի վաղաժամ մահից հետո Հենրիխը խոստացավ գնալ նրա ուղիով ու իրականություն դարձնել հոր երազանքը։ Ամեն օր, պարապմունքից վերադառնալով տուն, մանուկ Հենրիխը պետք է սեւեռվեր Համլետի խաղերի տեսագրությունների վրա, հմայվեր, ինչպես մի առիթով ասել է, նրա արագությամբ ու տեխնիկայով։ Հենրիխի համար Համլետն օրինակելի ֆուտբոլիստ էր, նա, ում պետք է նմանվեր...
Երբ դեռ հայրը կենդանի էր եւ հանդես էր գալիս կանաչ խաղադաշտում, Հենրիխը նրան խնդրում էր իրեն նույնպես տանել պարապմունքի։ Հաճախ չէ, որ նրան հաջողվում էր համոզել հորը։ «Դեռ ժամանակը չէ»,–պատասխանում էր Համլետը։ Հենրիխը, ինչպես մի առիթով խոստովանել է, մինչեւ հիմա էլ շարունակում է խաղալ հանուն իր հոր... Հենրիխը սիրում էր խաղալ ֆուտբոլ։ Չնայած տարեկիցների շրջանում առանձնապես չէր առանձնանում ֆուտբոլային որակներով, միեւնույն է, կաշվից դուրս էր գալիս՝ վերածվելու այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին դառնալ խոստացել էր ինքն իրեն։ Ողջ կյանքի ընթացքում, այո, Հենրիխին չբավարարեց մեծ տաղանդը, Բրազիլիայում նրան ասել էին, որ ֆիզիկապես թույլ է, եւ քիչ հավանական է, որ կարող է դառնալ մեծ ֆուտբոլիստ։
Հայտնվելով Ուկրաինայում՝ Մխիթարյանը չվարակվեց աստղային հիվանդությամբ։ Հորը տված խոստումը նրան ստիպում էր չհեռանալ մարզաբազայից։ Եվ մինչ «Շախտյորում» նրա թիմակիցները պարապմունքից հետո «վայելում էին կյանքը»՝ սլանալով սեփական թանկարժեք մեքենաներով ու զվարճանալով գիշերային ակումբներում, Հենրիխը շարունակում էր ապրել ու «քրտնել» ակումբի մարզաբազայում։ Նրան նույնիսկ կատակով մարզաբազայի տնօրեն էին անվանում... Իսկ հայ ֆուտբոլիստը սեփական մեքենա ունեցավ միայն Գերմանիայում։ Հասկանում էր, որ ուղղակի պետք է ճիշտ վերաբերվի ռեժիմին ու լինի իսկական պրոֆեսիոնալ։ Հավատում էր իր ուժերին ու քրտնաջան աշխատում։
Մխիթարյանը ոչ միայն հսկայական հպարտություն է մեր ժողովրդի համար, այլեւ մանուկների կուռքը։
Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է դարձել իր համառության, աշխատասիրության ու խոստման շնորհիվ։ Նա, անկասկած, կարող է հպարտանալ իր կարիերայով, կարող է, վերջապես, ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ կատարել է իր խոստումը եւ հոր անունը ամենաբարձր մակարդակով հնչեցրել ֆուտբոլային աշխարհում։ Եվ այն, որ նա մեր հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին մասնակցելու ուղեգիր չի նվաճել, չի ստվերում նրա անցած փառավոր ուղին։
Հենրիխը նաեւ ինտելեկտուալ ֆուտբոլիստ է, տիրապետում է մի շարք օտար լեզուների։ Հիմա էլ իտալերեն է սովորում իտալական «Ռոմայում»...
Համոզված եմ, որ ֆուտբոլային չափանիշներով հասուն տարիքը դեռ ոչինչ չի նշանակում։ Նա դեռ կփայլի եվրոպական խաղադաշտերում, կխփի գոլեր եւ ցնծություն կպարգեւի ֆուտբոլասերներին։
Մեզ համար նա ավելին է, քան սոսկ ֆուտբոլիստը։ Օրինակ է, որին պետք է ձգտեն նմանվել պատանիները՝ ուսումնասիրելով նրա անցած ճանապարհը։ Հենրիխը ֆուտբոլային հրաշալի գիրք է, որը շոշափել ենք, բայց դեռ չենք ընթերցել...
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

22-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO