Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԼՂՀ


Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է

Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի հրամանով աշխատակազմի գյուղվարչության պետ է նշանակվել Ազատ Եղոյանը՝ փոխարինելով Լեւոն Սիմոնյանին։ Ազատ Եղոյանը ծնվել է 1966 թ. մայիսի 9-ին ՀՀ Աշտարակ քաղաքում։ Ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ավարտել արդեն ճարտարագիտական համալսարանը՝ ճանապարհաշինարարի մասնագիտությամբ։ 1994 թ. ապրիլից ընտանիքով բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղում։ 1997-ից մինչ 2019 թ. հոկտեմբերը աշխատել է Ծաղկաբերդի գյուղական համայնքի ղեկավար։ Շրջանում միակ համայնքն է Ծաղկաբերդը, որի բյուջեն առաջացել է ինքնաֆինանսավորմամբ։ 2000-2005 թթ. Ա. Եղոյանը եղել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։ Ամուսնացած է, ունի 2 երեխա, Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է։
Ներկայացնելով շրջանի գյուղատնտեսական ներկա պատկերը, Ա. Եղոյանն ասաց, որ այս օրերին հիմնական մտահոգիչը հացահատիկի ցանքատարածքների վիճակն է։
Շրջանում կա ընդհանուր 25000 հեկտար վարելահող, 107206 հեկտար արոտավայր, 14504 հեկտար խոտհարք եւ 586 հեկտար բազմամյա տնկարկ։ Անցած տարի եւս բերքատվության ցածր տվյալները հիմնականում երաշտի եւ կարկտահարության պատճառով էին։ 2018—ին կարկտահարության պատճառով վնասվեց եւ չհնձվեց մոտ 5000 հեկտար ցանքատարածք։ Բացի հացահատիկից, շրջանում 2019—ի գարնանը կատարվել է այլ մշակաբույսերի ընդհանուր 1841 հեկտար ցանքս։ Իշխանաձորում ցանվել է նաեւ 20 հեկտար ծխախոտ, բերքատվությունից գոհ են։
Բանջարաբոստանային մշակաբույսեր արտադրող հողօգտագործողներին ԱՀ կառավարության կողմից տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր հեկտարի համար 200.000 դրամի չափով։ Ցանքատարածքը չպետք է փոքր լինի կես հեկտարից։ Այս ծրագրի շրջանակներում 114 հողօգտագործող ստացել է ֆինանսական աջակցություն՝ ընդհանուր 147 հեկտարի դիմաց։ Կարեւոր միջոցառում է նռան այգիների հիմնումը՝ դարձյալ ԱՀ կառավարության աջակցությամբ։ 2019—ին շրջանում տնկվել է 125000 նռնենի եւ 2225 ընկուզենի։ Կառավարության կողմից հողօգտագործողներին անհատույց տրամադրվել է նաեւ այլ մշակաբույսերի սերմացու՝ մոտ 1400 հեկտար տարածքում ցանքս կատարելու նպատակով։
2019 թ. աշնանը կատարվել է ընդհանուր 17143 հեկտար հերկ եւ 16951 հեկտար ցանքս, որից ցորեն՝ 5505 հեկտար, գարի՝ 11430 հեկտար եւ հաճար՝ 15 հեկտար։ Աշնան ընթացքում մոտ 9000 հեկտարի վրա կատարվել է պայքար մկնանման կրծողների դեմ։ Սակայն եղանակային չոր պայմանների պատճառով ցանքատարածքների մի մասում հացահատիկը չի ծլել, կամ ծլելուց հետո բույսերի աճը կանգնել է։ Ա. Եղոյանը տեղեկացրեց՝ առանձնապես վատ է վիճակը շրջանի Թովմասարի բարձրավանդակում (Հակարիի ձախակողմ), որտեղ 8000 հեկտարից ավելի ցանքս է կատարվում յուրաքանչյուր տարի։ Ըստ գյուղվարչության պետի՝ հիմնականում տուժել են Թովմասարի միջին հատվածի ցանքատարածքները, ինչպես նաեւ Որոտանի ափամերձ Հայկազյանի, Հակարիի աջափնյա որոշ հատվածների ցանքատարածքները՝ ընդյանուր մոտ 5000 հեկտար։ Բարվոք վիճակում են Արաքսամերձ ցանքատարածքները, ինչպես նաեւ Կովսականի, Վանի սարահարթերի արտերը։
Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հունվարի 13—ին շրջանային գյուղբաժինների ղեկավարների, գյուղատնտես—մասնագետների եւ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է նաեւ երաշտի խնդրին։ ԱՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները հանրապետության տարբեր շրջաններում արձանագրել են մեծ չափերով վնասված տարածքներ՝ հատկապես աշնանացան հացահատիկի։ Վերջերս տեղացած անձրեւն ու ձյունը որոշակի հույսեր տալիս են, որ հացահատիկի արտերը կկանաչապատվեն։ Ա. Եղոյանը տեղեկացրեց, որ կա ծրագիր՝ գարնանը վնասված տարածքներում կրկնակի ցանքս իրականացնել։ Հողօգտագործողներին անհատույց կհատկացվի երաշտադիմացկուն մշակաբույսերի՝ ոլոռի, սիսեռի եւ կտավատի սերմացու։
Վերջին մի քանի տարիներին շրջանում սկսվել է նաեւ ջերմոցային տնտեսությունների կազմավորում։ Ներկայումս կա մոտ 45 ջերմոց՝ ընդհանուր 14822 քմ մակերեսով. ամենամեծը 200 քմ տարածք է զբաղեցնում։ Ջերմոցներում մշակում են լոլիկ, պղպեղ, սմբուկ, վարունգ, որոշներում ծաղիկ, կանաչի եւ այլ մշակաբույսեր։ Սակայն հիմնականում արտադրվում է լոլիկի, պղպեղի եւ սմբուկի սածիլ։ Ջեռուցումը կատարվում է հեղուկային վառելիքով ու վառելափայտով։ Ոռոգումը հիմնականում կաթիլային եղանակով է։ Անդրադառնալով մոտակա ծրագրերին՝ Ա. Եղոյանը կարեւորեց այն, որ ջրովի տարածքներում տնկվեն նոր այգիներ՝ հատկապես նռան, արքայանարնջի եւ ձիթապտղի։ Այժմ միայն Կովսականում կա մոտ 5 հեկտար ձիթապտղի այգի, որը պատկանում է սիրիահայի։
Շրջանի մայր գետի՝ Հակարիի, ինչպես նաեւ Որոտանի, Ողջիի ափամերձ տարածքների հիմնական մասը եղեգնապատ է եւ անօգտագործելի։ Վերջին տարիներին սկսվել է այդ տարածքների օգտագործումը։ Ա. Եղոյանն ասաց՝ հարավային թեւի 29 համայնքի ղեկավարներ են դիմել, որ նշված տարածքներում դրենաժներ փորվեն, եղածները մաքրվեն։ Ընդհանուր պետք է փորվի ու մաքրվի 105 կմ դրենաժ։ Իհարկե, սա երկարատեւ աշխատանք է պահանջում, ուստի աշխատանքները կսկսվեն՝ հաշվի առնելով արդյունավետությունը։ Անհրաժեշտ է նաեւ մաքրել մոտ 55 կմ ոռոգման ջրատար։ Այս աշխատանքներում գյուղվարչությանն աջակցելու է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը։ Որոշ համայնքներում սկսել են արոտավայրերը մաքրել մացառներից, քարերից եւ տարածքները դարձնել վարելահող։
Բացի հողագործությունից, շրջանում զբաղվում են նաեւ անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ 2019—ի դեկտեմբերի 1—ի դրությամբ շրջանում եղել են 10814 գլուխ խոշոր եղջերավոր (4312 կով), 17387 գլուխ մանր եղջերավոր անասուն, 5220 խոզ, 28000 թռչուն, մոտ 6000 մեղվափեթակ եւ այլ կենդանիներ։ Շրջանի պայմանները թույլատրում են, որ յուրաքանչյուր տարի Ստեփանակերտում կայացող տոնին Քաշաթաղը միշտ առաջին տեղում լինի։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

25-01-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO