Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՇԽԱՐՀ


Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը

«Փրկության խումբը» անցավ գործի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հունվարի 22-ին Լիբանանում պաշտոնապես աշխատանքներն է սկսել նորանշանակ վարչապետ Հասան Դիաբի ձեւավորած կառավարությունը՝ 20 (10-ը՝ քրիստոնյա, 10-ը՝ մահմեդական) տեխնոկրատ, անկուսակցական, արհեստավարժ անդամով, ընդ որում, 6-ը՝ կին (նրանց թվում է հայուհի Վարդինե Օհանյանը)։ Կառավարության առաջին նիստը նախագահել է երկրի նախագահ Միշել Աունը, որը շեշտել է, թե նոր կառավարությունը ձեւավորվել է երկրում տիրող քաղաքական, տնտեսական ու ֆինանսական գերծանր պայմաններում, հետեւաբար, պետք է ջանք չխնայի՝ կրկին շահելու ժողովրդի ու միջազգային հանրության վստահությունը։
61—ամյա Հասան Դիաբը, 2014 թ. թողնելով համալսարանական կրթության ոլորտը, ընդգրկվել էր Նաջիբ Միկաթի կառավարությունում, որպես բուհերի նախարար, դառնալով Լիբանանի պատմության մեջ եզակի տեխնոկրատ նախարարներից մեկը։
Նա իսլամի սունի ուղղության հետեւորդ է, ինչպես պահանջում է երկրի Սահմանադրությունը։ Դիաբն իր գլխավորած կառավարությունն անվանել է «փրկության խումբ», որը ոչ մի կուսակցության կամ քաղաքական ուժի չի պատկանում, այն բոլոր լիբանանցիներինն է։ Ապա շեշտել է, թե հնարավորինս արագ, բայց առանց խուճապի կլծվի երկրի տնտեսական իրավիճակի կարգավորմանը։ Ցուցարարներին դիմելով՝ նա ողջունել է շարժումը՝ խոստանալով, որ կյանքի է կոչելու նրանց ցանկությունները։
Հունվարի 22—ին մարոնիների հոգեւոր առաջնորդ, կարդինալ Պետրոս ալ Ռաաին, շնորհավորելով կառավարության ձեւավորումը, հույս է հայտնել, թե Դիաբը կշահի բոլոր լիբանանցիների ու միջազգային հանրության վստահությունը՝ հավելելով, որ ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով տառապում են բոլորը, մասնավորապես՝ չքավոր խավը։ Կառավարությունը պետք է աշխատանքները ճիշտ ուղու վրա դնի, սակայն փոփոխությունները մեկ ակնթարթում տեղի չեն ունենա, դրա համար ժամանակ է պետք։ Դիմելով ցուցարարներին՝ շեշտել է, թե նրանց կողքին են եղել, սակայն այժմ պետք է դադարեցնել դրանք եւ երեք ամիս ժամանակ տալ կառավարությանը։ Փոփոխություններ չլինելու դեպքում կրկին կարող են վերադառնալ փողոց։ Նա միաժամանակ քննադատել է հասարակական ու մասնավոր գույքը ոչնչացնողներին։
Իսկ հունվարի 23—ին երկրի հարավում գտնվող Ջաբալ Ամիլ (գլխավորապես՝ շիաբնակ) տարածաշրջանի հոգեւորականների ժողովը, հանդես գալով հայտարարությամբ, ողջունել է նոր կառավարության ձեւավորումը՝ այն համարելով առաջին քայլը երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու հարցում։
Շեշտվել է նաեւ, որ վերջին 30 տարվա ընթացքում Լիբանանը «մխրճել» են տարբեր ճգնաժամերի մեջ, ուստի այժմ անհրաժեշտ է, որ բոլոր հեղինակավոր անհատներն ու կազմակերպությունները հանուն երկրի փրկության աջակցեն կառավարությանը։ Միաժամանակ կոչ է արվել քաղաքական կուսակցություններին՝ հօգուտ երկրի հրաժարվել նեղ կուսակցական շահերից։ Բացի այդ, հունվարի 23—ին սունիների հոգեւոր առաջնորդ մուֆթի Աբդուլլաթիֆ Դեիյանը եւս խիստ քննադատել եւ անբարոյական է համարել որոշ ցուցարարների բռնարարքները եւ հանրային ու մասնավոր գույքի ոչնչացումը։ Սակայն նա հստակ աջակցություն չի հայտնել վարչապետին, ինչը, թերեւս, պայմանավորված է այդ համայնքի ներկայացուցիչների դիրքորոշմամբ։
Բեյրութում Եվրամիության ներկայացուցչությունը եւս տարածել է հայտարարություն, նոր կառավարության կազմավորումը համարել հիմնական քայլ՝ երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու հարցում։ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը նույնպես կառավարությանը խրախուսել է ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ լուրջ բարեփոխումների ծրագրեր իրականացնելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն, իր հերթին, հայտնել է, թե կաջակցեն կառավարության բարեփոխումներին։ Այլ կերպ ասած՝ կառավարությունը վայելում է թե՛ ներքին եւ թե՛ միջազգային հանրության աջակցությունը, բայց եւ այնպես ցույցերը շարունակվել են առնվազն մինչեւ հունվարի 23-ը։ Կրկին փողոց է դուրս եկել ցուցարարների ոչ մեծ խումբ, տեղի են ունեցել բախումներ նրանց ու անվտանգության ուժերի միջեւ, կան վիրավորներ։ Ի վերջո, բուռն ցույցերից ավելի քան 3 ամիս անց ձեւավորվել է նոր կառավարություն, որն առաքելություն ունի Լիբանանի պատմության մեջ նոր էջ բացելու։ Թե ինչքանով դա նրան կհաջողվի, ցույց կտա ապագան։

25-01-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO