Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մենք զբաղված ենք մեր աշխատանքով

Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների վարպետությունն ու բարելավել արդյունքները

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Մարզիչների աչալուրջ հսկողությամբ եւ անհրաժեշտ ուղղորդմամբ մեր դյուցազունները պատրաստվում են տարվա առաջին մեկնարկներին։ Նրանց բարձրացրած մարզումային կիլոգրամներն ու, առհասարակ, պարապմունքների նկատմամբ դրսեւորած մոտեցումն առայժմ լիովին գոհացնում են մասնագետներին։ Այդ մասին տողերիս հեղինակին հայտնեց գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ով անդրադարձավ նաեւ հայրենի ծանրամարտում՝ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնանկության հնարավոր արձագանքների մասին մեր հարցին։
–Ինչպե՞ս է ընթանում ձմեռային նախապատրաստության այս փուլը։
–Ընթացիկ ուսումնամարզական հավաքը կոնկրետ ուղղվածություն ունի։ Երիտասարդները պատրաստվում են մարտի 15-ին մեկնարկելիք տարիքային այդ խմբի մարզիկների աշխարհի առաջնությանը, իսկ մեծահասակների նպատակակետն է ապրիլի սկզբին Մոսկվայում կայանալիք եվրոպական ստուգատեսը։ 16 մարզիկի մասնակցությամբ մարզումների ընթացքում հիմնականում ուշադրություն ենք դարձնում ընդհանուր ֆիզիկական պատրաստականությանը։ Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, եւ մեր տղաներն արդեն լավ մարզավիճակում են։ Մնում է միայն, որ կարողանան գործնականում դրսեւորել իրենց ունակությունները։
–Մրցումները թվարկելիս չնշեցիք փետրվարի սկզբին Իրանում անցկացվելիք միջազգային մրցաշարը, որին մասնակցելու ցանկություն էիք հայտնել ավելի վաղ։ Ծրագրերի փոփոխությո՞ւն է տեղի ունեցել։
–Ոչ, պարզապես մոռացա նշել այդ մրցաշարի մասին։ Դրանով պայմանավորված էլ ծաղկաձորյան հավաքն ավարտելու ենք հունվարի 31—ին։ Այդ մրցաշարին նախատեսել ենք գործուղել Սիմոն Մարտիրոսյանին, Հակոբ Մկրտչյանին, Ռուբեն Ալեքսանյանին եւ Անդրանիկ Կարապետյանին։ Վերջինիս մասնակցությունն, ինչպես տեղյակ եք, նախապես ծրագրված չէր, սակայն որոշեցի եւս մեկ հնարավորություն ընձեռել նրան։ Մանավանդ որ տարբեր երկրների մարզիկների վերջին որակազրկումների համապատկերին հնարավոր են անսպասելի զարգացումներ օլիմպիական ուղեգրերի բաշխման հարցում։ Եվ ուրեմն՝ այդ չորս տղաները կմեկնեն Իրան, իսկ մյուսները վերադառնալով իրենց մարզօջախներ՝ կշարունակեն պատրաստվել փետրվարի 11-16-ը նախատեսված հանրապետության առաջնությանը։ Դրան կհաջորդեն տղամարդկանց թիմի հավաքները Երեւանում եւ Աբովյանում, իսկ աղջիկները կմարզվեն Ծաղկաձորում։
–Իսկ վնասվածքների հետ կապված մտահոգություններ ունե՞ք։
–Այդ առումով ամեն ինչ կարգին է։ Առաջացած խնդիրները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ լուծվել են դեռ դեկտեմբերին։ Նրա ֆինանսավորմամբ ենք լուծում թիմին առնչվող բոլոր հարցերը։
–Հայտնի է դարձել ներքին հետաքննության արդյունքում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանի պաշտոնանկության մասին։ Տեղի ունեցածը կարո՞ղ է անդրադառնալ նաեւ մեր ֆեդերացիայի գործունեության վրա։
–Չեմ ցանկանում խառնվել նման հարցերի ու առավել եւս մեկնաբանել տեղի ունեցածը։ Դա միջազգային կառույցների խնդիրն է։ Չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարող է առնչվել մեր երկրին ու մեր թիմին։ Մենք զբաղված ենք մեր աշխատանքով՝ ձգտելով կատարելագործել մեր մարզիկների վարպետությունն ու բարելավել արդյունքները։
Ի դեպ, Քաթարում տեղի ունեցած արտահերթ նիստում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը, արձագանքելով գերմանական ARD հեռուստաընկերության ռեպորտաժում կազմակերպությանն ուղղված կոռուպցիոն մեղադրանքներին, որոշել է 90 օրով կասեցնել միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանի լիազորությունները եւ միջազգային փորձագետների ներգրավմամբ սեփական հետաքննություն նախաձեռնել։ Այդ ընթացքում ֆեդերացիան գլխավորելու է փոխնախագահ Ուրսուլա Պապանդրեան։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

25-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO