Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում

Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի 27-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հունվարի 31-ը։
Վեհաժողովի օրակարգում կլինի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը։ Քննարկման թեմաներ են դառնալու Լիբիայում եւ Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումների ազդեցության հետեւանքները Եվրոպայում, նաեւ՝ Թուրքիայում օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ընթացիկ խախտումները։ Լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանը վերաբերող սպառնալիքների հարցը նույնպես օրակարգում է։ Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կորոշի նստաշրջանի բացման օրը։ Այդ մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ—ի պաշտոնական կայքէջից։
ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ մեր օրակարգում են Արցախի ընտրությունների վերաբերյալ պատշաճ ծանուցումն ու դիտորդություն ապահովելու վերաբերյալ հարցը։ «Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ անկախ Արցախի՝ այս պահին ունեցած կարգավիճակից, Արցախի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր լեգիտիմ իշխանությունը։ Սա շատ կարեւոր ուղերձ է»,–ասաց պատգամավորը։
Ամենայն հավանականությամբ, կխոսվի նաեւ Բաքվի ջարդերի մասին՝ հաշվի առնելով, որ ժամանակին Եվրոպական խորհրդի խորհրդարանական վերաժողովն ընդունել է տեղի ունեցածը դատապարտող բանաձեւ։ «Կարեւոր է ցույց տալ պատմական այն հիմնավորումը, որ կապված է անվտանգության հետ։ Արցախի ժողովրդի անվտանգությունը մեզ համար անսակարկելի է, իսկ դրա անհրաժեշտության պատմական փաստարկումները՝ բազմաթիվ»,–շարունակեց նա՝ հավելելով, որ շատ են աշխատանքները նաեւ հանձնաժողովներում։
Սոս Ավետիսյանի խոսքով՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը, որտեղ ներկայացվելու է այդ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակը, լավագույնս ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը չի կարող, առհասարակ, համարվել «նորմալ բանակցող կողմ»։
Անդրադառնալով Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցս նշեց, որ բովանդակային փոփոխություններ չեն կարող լինել, պարզապես լինելու են քաղաքական վերադասավորումներ, ինչի արդյունքում կուժեղանա Մեհրիբան Ալիեւայի քաղաքական ուժի ազդեցությունը. «Թեեւ փորձ է արվում «վերեւից» բարեփոխումներ իրականացնել, սակայն շատերը, մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական գործիչները դուրս են մնացել ընտրական գործընթացից։ Կոնկրետ ընտրված են այն մարդիկ, ում թույլ են տվել մասնակցել ընտրություններին»։
Նշենք, որ ԵԽԽՎ—ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները հունվարի 22—23—ը այցելել են Ադրբեջան՝ փետրվարի 9—ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավը եւ քաղաքական մթնոլորտն ընդհանրապես գնահատելու համար։ Այցի շրջանակներում հանդիպել են Միլի մեջլիսի խոսնակի, ԵԽԽՎ—ում Ադրբեջանի պատվիրակության, ինչպես նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ։ Ընտրությունների ընթացքը դիտարկելու համար Ադրբեջան կայցելի արդեն դիտորդական առաքելության ամբողջական կազմը։

25-01-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO