Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ինչպե՞ս կայացավ

32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


85 տարի առաջ՝ 1935 թվականին, Կոմիտասի մահվան ազդեցության տակ հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող եւ հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը գրում է. «Աշխարհ մըն է Կոմիտաս, անոր վրայ շատ բան գրուած է, եւ դեռ շատ աւելին կայ գրուելու։ Դեռ երկար ատեն հայ երաժշտագէտը, հայ երգահանը, հայ ազգագրագէտը եւ հայ հայրենասէրը պիտի զբաղին այդ բազմերախտ ու դիւթիչ դէմքովե»։
Այս խոսքերն արդիական են նաեւ այսօր։ Այսպես է կարծում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը, ով խորությամբ ուսումնասիրել է Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի անձնական ու ստեղծագործական շփումների էջերը։ Երաժշտագետը մեզ հետ զրույցում ներկայացնում է այն մեծ ու նշանակալի դերը, որ ունեցել է հայ մեծանուն գործիչը հանճարեղ Կոմիտասի ստեղծագործական ճակատագրում, ինչպես նաեւ բացահայտել է Ա. Չոպանյանի ներդրումը կոմիտասագիտության մեջ։ Ինչպես նկատել է հենց ինքը՝ Ա. Չոպանյանը. «...ես մին եղած եմ իր այն մտերիմներէն, որ զինք ամենէն մօտէն ճանչցած են, քայլ առ քայլ հետեւած են իր գործունէութեան, ծանօթ եղած են անոր բոլոր խանդավառութիւններուն, յոյսերուն, փափաքներուն, ծրագիրներուն, դժուարութիւններուն, խոչընդոտներուն, դառնութիւններուն, եւ իրենց բովանդակ սիրով ու հիացումով ջանացած են իրենց կարելին ընել անոր գործը դիւրացնելու համար»։
Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի առաջին հանդիպումը տեղի է ունենում Փարիզում։ Ասատրյանը պատմում է՝ 1901 թ. հուլիսին Կոմիտասն առաջին անգամ այցելում է Փարիզ։ Էջմիածնական «Արարատ» հանդեսն իր՝ 1901 թվականի Ե—Զ համարում տպագրում է հաղորդագրություն առ այն, որ «Ճեմարանի ուսուցիչ եւ Մ. Տաճարի երգեցիկ խմբի կառավարիչ Տ. Կոմիտաս վարդապետը մեկնեց Գերմանիա այնտեղից Ֆրանսիա անցնելու՝ դիտաւորութեամբ՝ իւր մասնագիտութեան վերաբերեալ նորանոր ծանոթութիւններ ձեռք բերելու Միջազգային Երաժշտական Ընկերութեան ժողովներին ներկայ լինելու համար, ուր հայկական ժողովրդական եւ եկեղեցական երաժշտութեան վերաբերեալ դասախոսութիւններ կը կարդայ։ Ինչպէս լսւում է, արդէն Հ. Կոմիտասը մի հետաքրքրական դասախօսութիւն է կարդացել։ Հայր Կոմիտասը մտադիր է նաեւ իւր երկերից մի քանիսը, որոնք յատկապէս եւրոպացիների համար են պատրաստուած, իբրեւ հայկական երաժշտութեան նմուշ, Փարիզում հրատարակել»։
«1901 թ. հուլիսի 14—ին Կոմիտասը հասնում է Փարիզ. «Սիրելի Սարգիս,–գրում է նա բանահավաք, գրող, թարգմանիչ Սարգիս Քամալյանին 1901թ. հուլիսի 14—ին,–վերջապես Փարիզ էլ հասա, վաղն այցելելու եմ երաժիշտներին։ Մեծ հանդես կա այսօր երեկոյան այստեղ, ֆրանսիացոց ազգային տոնն է, քեֆ եմ անելու եւ քո, որպես եւ այլոց կենաց կոնծելու»։ Այս այցելության ընթացքում՝ 1901 թ. հուլիսին, 32—ամյա Կոմիտասը Փարիզում ծանոթանում է 29—ամյա Արշակ Չոպանյանի հետ։ Կոմիտասի հետ հանդիպումը դառնում է Ա. Չոպանյանի կյանքի ամենավառ ու տպավորիչ իրադարձություններից մեկը»,— նկատում է երաժշտագետը։ Մինչ այդ Կոմիտասի մասին Չոպանյանը կարդացել էր կովկասահայ թերթերում՝ Բեռլինում ուսումնառությունն ավարտելուց հետո, Էջմիածին վերադառնալուց առաջ Բեռլինում կայացած՝ արեւելյան երաժշտության համերգի հայ եկեղեցական երաժշտության վերաբերյալ Կոմիտասի գերմաներեն դասախոսության մասին, որն առաջ էր բերել գերմանացիների հետաքրքրությունը։
Այլ տեղեկություն, ըստ Ա. Ասատրյանի, չուներ։ Այդ լուրը կարդալուց մեկ տարի անց տեղի է ունենում նրանց ծանոթությունը, որը հետագայում վերաճելու էր մեծ բարեկամության եւ բեղմնավոր համագործակցության։ «Առաջին օրէն իսկ,–տարիներ անց կհիշի Ա. Չոպանյանը,–ուր զինքը տեսայ եւ զգացի այդ անսովոր ուժը որ կար իր մէջ, ես անսահման սիրով մը կապուեցայ իրեն…»։ «Ինչպես հայտնի է, այդ ժամանակաշրջանում Փարիզում հրատարակվում էր «Անահիտ» գրական, գեղարվեստական, հասարակական հանդեսը, որը 1898—ին հիմնադրել էր 26—ամյա Ա. Չոպանյանը։ Վիթխարի էր հանդեսի դերը արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականության առհասարակ մշակույթի, քաղաքական—հասարակական մտքի զարգացման գործում։ «Անահիտին» ու նրա խմբագրին վճռական դեր վիճակվեց հայ միջնադարյան բանաստեղծության մի շարք խոշոր դեմքերի ստեղծագործությունների մեկնաբանման, պրոպագանդման ու ժողովրդի մեջ տարածման գործում»,–ընդգծեց Ա. Ասատրյանը։
Շարունակելի

25-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO