Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը եւ տեսլականը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է. «Ընդհանրապես ոստիկանության բարեփոխումները մեր կառավարության ձեւավորման առաջին օրից եղել են մեր օրակարգում, եւ սա, կարծում եմ, մեր ընթացիկ կարեւորագույն հարցերից է։ Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջեւ դրված խնդիրները եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված խնդիրները, բայց մենք բոլորս արձանագրում ենք, որ քաղաքական եւ հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով։ Ընդհանուր առմամբ մեր այս գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը։
Այս ընթացքում մենք տարբեր քննարկումներ ենք ունեցել, տարբեր մոդելներ ենք դիտարկել, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեր եզրակացությունը հետեւյալն է, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ մնացած դեպքերում մենք պետք է այլեւս ձեռնպահ մնանք հատվածական քայլերից, եւ մեր բոլոր քայլերը պետք է լինեն ռազմավարական բնույթի։ Նախկինում ասել եմ մեկ—երկու առիթով, որ կարծում եմ՝ 2019 թվականի արդյունքներով մենք կարող ենք արձանագրել, այսպես ասած, հետհեղափոխական անցումային կառավարման շրջանը, եւ մենք այլեւս թեւակոխել ենք ռազմավարական կառավարման շրջան։ Կարծում եմ՝ մենք որեւէ ոլորտում այլեւս պետք է որեւէ հատվածական փոփոխություն չանենք, եւ մեր բոլոր գործողությունները պետք է լինեն ռազմավարական։
Ի՞նչ նկատի ունեմ ռազմավարական փոփոխություններ ասելով. ցանկացած ոլորտում, երբ մենք որեւէ փոփոխություն անում ենք, պետք է հաշվի առնենք, որ այդ փոփոխությունը, նույնիսկ ամենափոքր, ունի փոխազդեցությունների որոշակի դաշտ։ Եվ փոփոխությունները քննարկելիս պետք է դիտարկել ոչ թե իրեն հենց իր կետում, այլ հնարավոր փոխազդեցությունների դաշտը, գնահատել այդ փոխազդեցությունների դաշտում տեղի ունեցող փոփոխությունները եւ դրանից հետո միայն կայացնել համապատասխան որոշումներ։ Եվ այս առումով կարծում եմ եւ հույս ունեմ, որ ոստիկանության բարեփոխումները կլինեն մեր ամենահաջողված օրինակներից մեկը։ Իհարկե, մենք հույս ունենք եւ ոչ միայն հույս ունենք, այլեւ համոզված ենք, որ ոստիկանությունն այս բարեփոխումների արդյունքում վիզուալ, արտաքին նոր կերպար կստանա, բայց շատ ավելի, կրկնակի կարեւոր է այն նոր բովանդակությունը, որը մենք այս բարեփոխումների արդյունքում պետք է ունենանք ոստիկանությունում, որը շղթայական առումով պետք է փոփոխություններ բերի, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերի իրավապահ մարմինների, հանրության հարաբերություններում եւ ընդհանրապես երկրում առկա մթնոլորտի առումով, հասարակական կարգի պահպանման, իրավակարգի պահպանման եւ, իհարկե, հանցագործությունների կանխարգելման եւ հանցավորության դեմ պայքարի առումով»։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին եւ իրականացմանը վերաբերող հարցեր։ Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, կադրային քաղաքականության նոր բովանդակության, տեխնիկական վերազինման, կրթական նոր ծրագրերի ներդրման, մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ պաշարի ձեւավորման, ինչպես նաեւ մի շարք այլ ուղղություններով անելիքների շուրջ։ Անդրադարձ է եղել նաեւ այդ շրջանակում միջազգային համագործակցությանը։
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը եւ ներկայացնել քննարկման։

25-01-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO