Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՄԱՐԶԵՐ


Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը

«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ Մարգարյանի (Ադո) տուն-արվեստանոցում էի։ Հնաբույր, արտաքինից չփայլող, բայց գեղագիտական ճաշակով ձեւավորված իր կացարանում նա այդ օրն ավարտին էր հասցնում Վահան Տերյանի կիսանդրին։ Մտածում է նաեւ արարել բանաստեղծի հարթաքանդակը եւ որեւէ մեկը սիրով նվիրել Վանաձորի Վահան Տերյանի անվան դպրոցին։ Լավ իմանալով նրա ստեղծարար հնարավորությունների մասին՝ հետաքրքրվեցի՝ ավելի խոշոր գործերի ծրագիր, ասենք՝ գրանիտով, տուֆով կամ մարմարաքարով կերտվող որեւէ աշխատանքի մտահղացում կամ պատվեր չունի՞։ Ցավով արձագանքեց՝ չունի, եւ… լավ է, որ չունի։
—Ինչո՞ւ, քանդակագործի ձեռքերը քոր չե՞ն գալիս,–հանկարծակիի եկա ես՝ նրան հիշեցնելով մեր մյուս հայտնի քանդակագործի՝ Գերասիմ Թումանյանի (Գասո) տարիներ առաջ ցավով արտահայտած մի միտք. «Մեր իշխանությունները, կարող են, բայց, չգիտես ինչու, չեն քրտնեցնում քանդակագործներիս»...
—Է՜,— հոգոց հանեց նա,— բա ի՞նչ են անում՝ քոր են գալիս, բայց տանս ճանապարհը փակել են. ասենք թե՝ քանդակեցի, որեւէ բեռնատար ինչպե՜ս կարող է մոտենալ, որ տանենք—նախատեսված վայր հասցնենք այդ քանդակները։
Զարմանահրաշ, իրոք, ֆանտաստիկ է քանդակագործ Ադոյի տան ճանապարհի ոդիսականը... Պատմում է եւ որպես հավաստում՝ մեկիկ—մեկիկ ներկայացնում համապատասխան փաստաթղթեր։ Անցյալ տարի հարեւանուհին իր հողամասն ապօրինաբար 3 մետրով ընդլայնում է նրա տուն բերող փակուղու հաշվին եւ անհնարին դարձնում բեռնատարների, հրշեջ, անգամ շտապօգնության մեքենաների մուտքը դեպի տուն—արվեստանոց։ Ի դեպ, տարիներ առաջ «ընդլայնվելու շարժումներ» հարեւանուհին երկու անգամ փորձել է, բայց խիստ զգուշացումներից հետո մտադրությունից հետ է կանգնել։ Երրորդ փորձը, նոր քաղաքապետի ընտրություններից հետո, պսակվում է հաջողությամբ։
Ադոն նրան հարցրել է՝ ի՞նչ իրավունքով։ Պատասխանել է՝ «Թույլտվություն ունեմ, գնել եմ...»։ Բայց անհայտ է, թե համայնքային սեփականություն հանդիսացող հանրային ճանապարհը, որն ըստ քաղաքի գլխավոր հատակագծի պետք է ունենա 5,8 մետր լայնություն, որով անցնում են կոյուղու, խմելու ջրի ջրագծեր, ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ հիմունքներով է «պարգեւել» քաղաքացուհուն։ Քանդակագործը ձեռքերը ծալած չի նստել։ Նախ՝ դիմել է գլխավոր ճարտարապետին, ստացել՝ «ես իրավասու չեմ» պատասխանը, դիմել է քաղաքապետին՝ ստացել իրարամերժ, խճողված ու անհասկանալի պատասխան... Դիմել է մարզպետին, պատասխան ստացել քաղաքապետարանից ամիսներ առաջ ստացած գրեթե նույնաբովանդակ պատասխանը։ Դիմել է Վանաձորի ոստիկանություն, ասել են՝ «Բողոքը վիճահարույց է, ենթակա է դատական քննության», խորհուրդ են տվել դիմել ԴԱՀԿ—ին, դիմել է։ Ասել են՝ «Քաղաքապետարանից համապատասխան թուղթ բեր»։
Հիմա քանդակագործը, ճարը կտրած, մտածում է դիմել փաստաբանների, դատարանների օգնությանը։ Դե, ասացեք, ինչո՞վ այս պատմությունը ոդիսական չէ...
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

25-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO