Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ազգային հերոս

Թաթուլ Կրպեյան

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, նվիրյալ հայ։ ՀՀ ազգային հերոս է 1996 թ. սեպտեմբերի 20-ից, այդ ժամանակվա նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանի հրամանագրով։
Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին Արեգ գյուղում (Թալինի շրջան, Արագածոտնի մարզ, ՀՀ)։ Ուսումն ստացել է տեղի դպրոցում։ 1984-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։
1987-1990 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1987 թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը։ 1990 թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում։ Եղել է Գետաշեն—Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։
1991 թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները եւ խորհրդային զորքերը սկսել են «Կոլցո» գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր։ Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար, գնդապետ Մաշկովին։ Այս ամբողջն ուղղակի խոսում է Թաթուլի արիության եւ անվախ ոգու մասին։ Սա վկայությունն է այն բանի, որ եթե մարդն ունի նպատակ եւ գիտակցում է կատարվելիք գործի լրջությունը, ապա նրա համար չկա անհնարին ոչինչ։
Թաթուլը զոհվում է 1991 թ. ապրիլի 30—ին Գետաշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Իր կատարած գործով նա սկիզբ է դնում հաղթանակած պատերազմին։
Ներկայումս Թ. Կրպեյանի անունով են կոչվում ՀՅԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, դպրոց՝ Արեգ գյուղում եւ Կովսական քաղաքում (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), փողոց՝ Թալինում, լսարան՝ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, սահմանվել է նրա անվան կրթաթոշակ։
Լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը (1993)։ Թաղված է հայրենի Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող։ ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու։ Պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով։
Հավերժ փառք նրա կատարած ազգանվեր գործերին։
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO