Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հոկտեմբերին տեղի ունեցած տնտեսական ֆորումը նոր ճյուղ է բացել հայ-գերմանական հարաբերություններում

Նիկոլ Փաշինյանը եւ Անգելա Մերկելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Վարչապետ Փաշինյանի դիմավորման եւ պատվիրակություններին ողջունելու արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները մինչ բանակցությունները սկսելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Իր խոսքում Անգելա Մերկելը նշել է. «Սիրով Գերմանիայում մեկ անգամ եւս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք առիթ ունեցել ենք հանդիպելու, եւ այդ պահից ի վեր մեր երկու երկրների կապերն ավելի ինտենսիվ են դարձել։ Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին։
Հայաստանում ներկայում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Մեծ փոփոխություններ են ակնկալվում նաեւ իրավական համակարգում։ Դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք Հայաստանին ցանկանում ենք հաջողություն այդ քայլերում։
Ինչպես արդեն ասացի, մեր հարաբերություններն ինտենսիվացել են։ Երբ այցելել էի Հայաստան՝ եղա «Թումո» կենտրոնում եւ շատ էի հիացել այդ կենտրոնով։ Մեզ մոտ «Թումո» կենտրոն բացելու համար ստորագրվել է համաձայնագիր, եւ այս տարվա աշնանը մենք կկարողանանք Բեռլինում բացել այն։
Նախորդ տարվա հոկտեմբերին մենք ունեցել ենք տնտեսական ֆորում, եւ այն մի նոր ճյուղ է բացել գերմանահայկական հարաբերություններում։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ Հայաստանն ինտենսիվ մեզ հետ համագործակցում է Աֆղանստանի խաղաղապահ առաքելությունում։
Հայաստանը Եվրոպական միության հետ է համաձայնագիր ստորագրել, միեւնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, եւ մենք դեռ պետք է երկար աշխատանք տանենք՝ երկու միությունների համագործակցության համար։
Այսօրվա քննարկման կարեւոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման։ Պարոն վարչապետը շարունակելու է իր ուղեւորությունը Մյունխեն, շնորհակալ ենք եւ ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»։
Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի տիկին կանցլեր, ԶԼՄ—ների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք եւ պարոնայք, մեծ ուրախությամբ եմ ցանկանում արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երրորդ անգամ։ Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին։
Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, եւ մենք զգում ենք այդ բարեկամության ուժը ե՛ւ զգացական, ե՛ւ գործնական առումներով։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության եւ մշակույթի հետ։
Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա։ Դրանք միավորում են մեր երկու երկրները եւ հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար։
Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաեւ փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու եւ առաջ մղելու համար։ Քիչ անց տիկին Մերկելի հետ հնարավորություն ենք ունենալու քննարկելու մեր համագործակցության օրակարգը։
Առանձնակի ցանկանում եմ շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ Մենք երախտապարտ ենք Գերմանիայի եւ Եվրոպական միության բարոյական, քաղաքական, փորձագիտական եւ ֆինանսական աջակցության համար։ Այն կարեւորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու եւ այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու եւ տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար։
Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների եւս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում։ Դուք գիտեք, որ 2018 թվականից Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, եւ Գերմանիան մեզ համար շատ կարեւոր եւ հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման արդյունավետ, ուժեղ պետություն լինելով, որտեղ հստակ գործում են հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմները, եւ որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց թերեւս կասկածի տակ չէ եւ այն անշրջելի է պատմականորեն։ Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարեւոր են, եւ այսօր տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանում տեղի ունեցող զարգացումների, մեր բարեփոխումների օրակարգի մասին, այդ թվում՝ ինչպես եւ նախկինում խոսել ենք, ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ եւ անշրջելի դարձնելու մասին, եւ սա շատ կարեւոր խոսակցություն է։
Ընդհանուր առմամբ Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում կցանկանայի առանձնացնել գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) եւ Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը մեր երկրում։
Մեր հանդիպման զգալի հատված նվիրելու ենք տնտեսական օրակարգին, որը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում զգալի առաջընթաց է ապրել։ Այս համատեքստում կարեւորում ենք հայ—գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը։ Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան—Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը։ Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան։
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ։
Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման «Թումո» կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր։ Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկրին մեր առաջավոր փորձի փոխանցումը։
Տիկին կանցլերի հետ անդրադառնալու ենք նաեւ մշակութային, գիտակրթական համագործակցությանը։ Մեզ համար կարեւոր է կրթական ոլորտում Գերմանիայի առաջատար փորձի տրամադրումը։ Մենք մեծապես շահագրգռված ենք Հայաստանում գերմաներեն լեզվի եւ մշակույթի հետագա տարածմամբ։ Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երեւանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի։
Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ—գերմանական հարաբերությունները գտնվում են երբեւէ ամենաբարձր մակարդակի վրա։
Շնորհակալություն»։

14-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO