Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան ցանկանում է զբաղեցրած տարածքները վերածել ազդեցության գոտու

Եվ նպատակ ունի որեւէ կերպ դուրս չգալ այդ տարածքներից

Սիրիական ճգնաժամի եւ տարածաշրջանային քաղաքական գործընթացներում զարգացումների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
–Պարոն Պետրոսյան, երկար տարիներ է արդեն շարունակվում սիրիական ճգնաժամը, ի՞նչ է ներկայումս այնտեղ կատարվում, ի՞նչ հանգրվանի ենք հասել։
–Վերջին մեկ ամսվա ընթացքում լարված է իրավիճակը Սիրիայի հյուսիսարեւմտյան Իդլիբ նահանգում, որտեղ կառավարական ուժերը եւ նրանց դաշնակիցները փորձում են ազատագրել հակակառավարական կամ ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումների ազդեցության տակ գտնվող վերջին հանգրվանը, նահանգը։ Իդլիբի դեմ ակտիվ ռազմագործողությունը դադարեցվել էր 2018 թ. սեպտեմբերին, երբ Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, եւ շրջանում ստեղծվեց ռազմական գործողություններից զերծ գոտի։ Այս պայմանավորվածությունների շրջանակներում Թուրքիային վերապահված էր ընդդիմադիր խմբավորումների հետ բանակցելու եւ նրանց գործողությունները վերահսկելու գործառույթը, որը փաստացի անցած ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում Թուրքիան փորձում էր իրականացնել։ Եվ կառավարական ուժերը, այլեւս չսպասելով Թուրքիայի տարաբնույթ, անհիմն պատճառաբանություններին՝ սեփական անկարողության վերաբերյալ, անցան հստակ գործողությունների։ Ներկայում կառավարական ուժերն ազատագրել են Իդլիբի կեսից ավելին, երկու հանգուցային քաղաք, որը հնարավորություն է ընձեռել 2012—ից ի վեր վերահսկողություն սահմանել Ն—4 եւ Ն—5 մայրուղիների վրա, որոնք հնարավորություն են ստեղծում երկրի արեւելքը կապել արեւմուտքին եւ հյուսիսը՝ հարավին։ Այսինքն, այս կարեւոր մայրուղիների վրա արդեն իսկ կառավարական ուժերը հաստատել են վերահսկողություն։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այս գործողությունների ընթացքում ուղղակի բախումներ տեղի ունեցան թուրքական զինված ուժերի եւ սիրիական բանակի միջեւ, որը հանգեցրեց որոշակի լարվածության Մոսկվա—Անկարա հարաբերություններում։
–Թուրքիան իսկապես անկարո՞ղ գտնվեց, թե՞ ուներ առանձին շահեր, որոնց փորձում էր հետամուտ լինել։
–Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան չուներ ամբողջական ազդեցություն այս շրջանում գործող շուրջ մեկ տասնյակ հակակառավարական խմբավորումների վրա, որոնցից ամենաառանցքայինը «Ալ Քայիդայի» ճյուղավորումն է Սիրիայում, որը որեւէ կերպ չէր ընդունում Թուրքիայի միջնորդությունը եւ ինքնուրույն էր «խաղում» այս գործընթացներում՝ պարբերաբար սրելով ռազմական իրավիճակը եւ հարձակումներ իրականացնելով դեպի արեւմուտք՝ Լաթաքիայում, եւ դեպի Արեւելք՝ Հալեպի ուղղությամբ, կառավարական ուժերի դիրքերին։ Այսինքն, Թուրքիան ըստ էության հակակառավարական խմբավորումներին ամբողջովին վերահսկելու հնարավորություն չունի, ինչպես դա տեղի է ունեցել Աստանայի ձեւաչափով Սիրիայի տարբեր հատվածներում նախկինում՝ 2017—ից ձեւավորված, մյուս երեք դեէսկալացիոն գոտիներում։ Այնտեղ Թուրքիան հստակ միջնորդի դերակատարություն է իրականացնում Մոսկվայի միջոցով սիրիական կառավարական ուժերի եւ անմիջապես հակակառավարական խմբավորումների միջեւ։ Սակայն սիրիական բանակի հարձակման որոշակի հանգրվանում այդ խմբավորումները թողնում էին իրենց զբաղեցրած տարածքները եւ տեղափոխվում Իդլիբի նահանգ, իսկ Իդլիբում, արդեն նշեցի, կան դերակատարներ, խմբավորումներ, որոնց վրա Թուրքիան ազդեցություն չունի։
–Իսկ ինչո՞ւ էր հենց Թուրքիան ընտրվել որպես միջնորդ։
–Դա սիրիական հակամարտության շրջանակներում տեղ գտած մի շարք գործընթացների հետեւանք էր, երբ Թուրքիան, հասկանալով, որ, ըստ էության, արեւմտյան կամ, այսպես ասած, հակաասադական ճամբարը աստիճանաբար կորցնում է իր դիրքերը, Սիրիայի տարածքում՝ Ռուսաստանի կողմից հակամարտությանը միջամտելուց հետո, որոշում կայացրեց փոխել իր դիրքորոշումը եւ բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, այդ եղանակով կանխատեսելով սեփական շահերի առարկայացումը։ Այդ էր պատճառը, որ 2016 թ. երկրորդ կեսից սկսած՝ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ ձեւավորվեց որոշակի համագործակցություն, իսկ 2017 թ. սկզբից արդեն Աստանայի ձեւաչափը ձեւավորվեց, որը զգալիորեն նպաստեց սիրիական հակամարտության կայունացման գործընթացին։ Հակառակորդ ճամբարի կողմից Թուրքիայի հետ համագործակցությունը կարեւոր էր այն առումով, որ այս երկիրը զգալի ազդեցություն ուներ հակակառավարական խմբավորումների վրա։ Նրա միջնորդությունը հնարավորություն էր ստեղծում ռազմական գործողությունների որոշակի շրջափուլում բանակցություններ հաստատել ընդդիմադիր խմբավորումների հետ եւ դադարեցնել ռազմական առճակատումը։ Ինչպես արդեն նշեցի, այդ տրամաբանությամբ էր մյուս երեք դեէսկալացիոն գոտիներում իրավիճակը հանգուցալուծվել։
–Իսկ ընդհանուր առմամբ Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի ներսում ընթացող գործընթացների վրա ինչպիսի՞ն է, ինչպե՞ս կարող ենք գնահատել։
–Թուրքիան շատ կարեւոր դերակատարի է վերածվել սիրիական հակամարտության ընթացքում, նա այդպիսին եղել է ամբողջ հակամարտության ընթացքում, պարզապես, ինչպես արդեն նշեցի, 2016—ի երկրորդ կեսից փոխելով իր դիրքորոշումը, արդեն ուղղակի ազդեցություն ունի Սիրիայի տարածքում։ Միայն քրդական տարբեր կանտոնների (շրջանների) դեմ երեք ռազմագործողություն է իրականացվել, եւ, փաստացի, այսօր գրեթե ամբողջ Սիրիայի հյուսիսում Թուրքիան ունի ներկայություն։ Եթե մինչեւ 2016 թ. Թուրքիան չէր կարողանում լուծել իր համար կենսական անհրաժեշտության խնդիրները, մասնավորապես, դիմագրավել քրդերի հնարավոր միավորման գործընթացին, ապա 2016—ից հետո քրդերի դեմ իրականացված երեք գործողության արդյունքում այսօր բավական ազդեցիկ դիրքեր ունի եւ խոչընդոտել է քրդերի միասնական պետական միավորի ձեւավորման գործընթացին։
–Խոսքը Սիրիայի տարածքում քրդական պետական միավորի հնարավոր ստեղծման մասին է, այո՞։
–Այո։ Եվ, մյուս կողմից, Իդլիբում եւս Թուրքիայի ներկայությունը փաստ է, եւ նման սրացումը՝ Թուրքիա—Սիրիա ու Թուրքիա—ՌԴ ուղղություններով, պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան չի ցանկանում դուրս գալ Իդլիբից, որտեղ հաստատվելու արտոնություն նրան չէր տրվել։ Բայց քանի որ, օգտվելով Սոչիի վերոնշյալ համաձայնությունից, թուրքական ուժերը 2018 թ. երկրորդ կեսին մտել էին Սիրիա, Էրդողանը ցանկանում է թուրքական զինված ուժերի կողմից զբաղեցված տարածքները վերածել ազդեցության գոտու եւ որեւէ կերպ դուրս չգալ այդ շրջաններից։
–Իսկ կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիայում բնակվող քրդերը, այսպես ասած, սնվում էին նաեւ սիրիական քրդերից, եւ Սիրիայում քրդերին ճնշելով՝ Թուրքիան նաեւ իր ներսի քրդական շարժման ակտիվությունն է կանխում։
–Բավականաչափ ընդհանրություններ եւ լուրջ կապեր կային Թուրքիայի քրդերի շրջանում մեծ ազդեցություն ունեցող Քրդստանի բանվորական կուսակցության եւ Սիրիայում իրավիճակը փաստացի վերահսկող Ժողովրդավարական միություն կուսակցության ու նրա ռազմական թեւը հանդիսացող Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի միջեւ։ Պատահական չէ, որ Թուրքիան սիրիական քրդերի ինքնակազմակերպման գործընթացը դիտարկել է որպես ահաբեկչության վտանգի աճ, Սիրիայում նշված կառույցները դիտարկելով որպես ՔԲԿ—ի ճյուղավորում՝ դրանով իսկ թիրախավորելով նրանց։ Որոշակի ընդհանրություններ կային այդ կառույցների միջեւ, այդուհանդերձ, Թուրքիայի կողմից նման գնահատականներն առավելապես պայմանավորված էին Սիրիայի տարածքում քրդերի հնարավոր միավորման եւ ինքնավարացման գործընթացին խոչընդոտելով։
Շարունակելի
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

14-02-2020





08-04-2020
Imagine, there's no newsroom… Լրատվամիջոցները համավարակից հետո
Ճգնաժամային պայմանները կարծրատիպեր են կոտրում

Եթե չլինեին լրատվամիջոցները, ...


08-04-2020
Հայկական կոնյակը՝ հայկական սպիրտից, սա էլ՝ ՀՀ-ի եւ Արցախի խաղողի հատուկ սորտերից
Իսկ ինչ են վկայում այդ խմիչքի ու դրա ...


08-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 881. ապաքինվել է ևս 27 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք: Այս ...


08-04-2020
Հողի, գյուղացու ու կորոնավիրուսի մասին
Տարիներ առաջ զրուցում էի գյուղատնտեսության ոլորտի մի բարձրաստիճան պաշտոնյայի ...


08-04-2020
Հոգեւոր անկյուն
Ցանկանում ենք ներկայացնել, որ իմունիտետ ունենում է ոչ միայն ...


08-04-2020
Մաքսերի իջեցում, վարկերի տոկոսադրույքների զրոյացում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է օգտատերերի հարցերին

Նախօրեին ...


08-04-2020
ՌԴ-ում աշխատանքային միգրանտների թիվը կնվազի
Հզոր հարվածի տակ հայտնված փոքր բիզնեսը չի կարողանա ...



08-04-2020
Իտալիան արդեն ոչ թե վիրուսից, այլ աղքատությունից է վախենում
Այս երկիրը հասել է սովի եւ սոցիալական ...

08-04-2020
Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն
Հայ մասնագետներն արդեն գործի են ...

08-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
Կամ՝ երբ մշակույթն անգամ իր բարձրությամբ ...

08-04-2020
Հրապարակվել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով մեղադրական եզրակացությունը
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Արեւելյան շրջանի դաշնային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO