Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՍՈՑԻՈՒՄ


1.2 մլրդ դրամ՝ մինչեւ 1936 թ. ծնվածներին

Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցումն այլ անձանց էլ կվերաբերի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ներկայումս ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» օրենքի 7—րդ հոդվածի պահանջներին։ Դրանով սահմանվել է, որ 2019 թ. շարունակվում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10—ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչեւ 1934 թ. դեկտեմբերի 31—ը ներառյալ ծնված կամ Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1—ի դրությամբ հաշվառված անձանց։ Նաեւ կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին։ Պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված անձինք, օրենսդրության համաձայն, բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս են գալիս, ինչը նշանակում է, որ նշված համայնքներից այդ ժամկետներում զորակոչված անձինք չեն կարողանում իրացնել իրենց իրավունքը։
Կառավարության 2014 թ. ապրիլի 23—ի որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ հաշվառվել են նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10—ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք։ Նրանց ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաեւ 2020 թ.։
Երեկ այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով 2014 թ. նշյալ որոշումում փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը։ Նախագծով նախ առաջարկվում է 2014 թ. ապրիլի 23—ի որոոշման պահանջները համապատասխանեցնել օրենքին։ Եվ ապա առաջարկվում է հիշյալ համայնքներից զորակոչված՝ 2014 թ. օգոստոսի 1—ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքից օգտվելու համար։
Այսպիսով, նախագծով կարգավորվում է՝ 1. նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10—ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչեւ 1936 թ. դեկտեմբերի 31—ը ներառյալ ծնված անձանց։ 2. Նաեւ՝ Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ սահմանամերձ համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թ. օգոստոսի 1—ի դրությամբ հաշվառված անձանց։ 3. Ինչպեսեւ՝ այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թ. օգոստոսի 1—ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց։
Ի դեպ, այս ծրագրի համար նախատեսվել է 1,2 մլրդ դրամ։ Որշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

14-02-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO