Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Բնաշխարհիկ եւ տարաշխարհիկ բանաստեղծը

Ղեւոնդ Ալիշան—200

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հայրենիքի ալիշանյան ըմբռնումը հստակ է եւ անառարկելի։ «Ուր քաղաքացիք չիք՝ չկան եւ հայրենիք...բուն իսկ հայրենիք մեք եմք, անձն յուրաքանչյուր, եւ լավությունք մեր նեցուկք են նորա»,–գրում է նա։ Անառարկելի եւ հստակ է Ալիշանի հայրենասիրության ձեւակերպումը։ «Ճանաչել եւ պահել անվթար զսեփական շնորհս ազգիս,–հորդորում է նա,–զլեզու նորա, զպատմութիւն նորա, զսովորութիւն եւ զախորժակս նորա անվնաս, զհարազատ դպրութիւն նորա եւ զփառս անուան նորա։ Զայսպիսի կամիմ հայրենասիրութիւն»։ Ընդգծված բառերն ու հասկացությունները ընկած են նրա աշխարհայեցության հիմքում եւ իր ողջ երկարատեւ կյանքի ընթացքում մատաղ սերնդին սա է ուսուցանում եւ անձնական օրինակով պատգամում Ալիշանը։
Իրոք, երբ խարխլվում են ազգի գոյության հիմքերը, խաթարվում է լեզուն, կորսվում են դարերով ավանդված սովորույթները, սասանվում է կրթության համակարգը, խախտվում է ազգի զարգացման բնական ուղին եւ իրողություն է դառնում սեփական տեսլականները կյանքի կոչելու անհնարինությունը, ի՞նչ հայրենասիրության մասին կարող է խոսք լինել։ Հոգեւոր, մշակութային, ապա նաեւ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջեւ կանգնած, մասնատված ու մոլորված հայության համար ի դեմս Ալիշանի՝ Մխիթարյան միաբանները փորձում են ստեղծել ինքնապաշտպանական, ազգի փրկության մի համակարգ, որն առաջնորդվում է հայոց պատմության, անցած ճանապարհի վերիմաստավորման գաղափարով։ «Մեր ազգային զենքը պաշտպանական է եւ ոչ թշնամական»,— գրում է Ալիշանը։ Մի այլ հոդվածում այս միտքը ավելի որոշակի բնույթ է ստանում։ «Երբ մարդկության դեմ կպատերազմի, երբ բռնություն տկարության վրա անգթանա,— գրում է Ալիշանը,—կարելի՞ է զգալ եւ իբրեւ անզգա մնալ։ Երբ ամեն դի կռվի ձայն կա, պետք է զգայուն սիրտն ալ զրահավորի, բայց զրահավոր եւ ոչ սպառազեն, զենք ալ ունի՝ բայց պաշտպանվելու եւ ոչ հափշտակելու»։ Այդ պարագայում ազատության հասնելու ուղիներից կարեւորը ազատ ու անկախ ապրելու հիշողության վերարթնացումը պիտի լիներ, որին եւ լծվեց «Բազմավեպը» առաջին իսկ համարներից եւ համակարգված տեսք ու խորք ստացավ հատկապես այն ժամանակ, երբ հանդեսը խմբագրում էր ինքը՝ բանաստեղծը։ «Ալիշանի գործը անուղղակի կերպով, բայց շատ հզորապես նպաստած է հայ ազատագրական պայքարի շարժման ծննդյանն ու աճմանը արդի հայ մտքին մեջ, որովհետեւ ժողովուրդ մը, երբ գիտակցությունը կունենա անցյալին մեջ մեծ ու ազատ եղած ըլլալուն, չի կրնար երկարորեն հանդուրժել ստրկական անարգ կացության մը մեջ կապկպված մնալու, եւ կշտապե ամեն զոհողություն թափել՝ այդ գեղեցիկ անցյալը դրականապես վերանորոգելու համար»,–գրում է Ա. Չոպանյանը։
Պատմությունն, ըստ Ալիշանի, վերազգային երեւույթ չէ, դեպքերի ու դեմքերի չիմաստավորված շարան ու անցուդարձ, այլ գոյության էությունը, առօրյա հարընթացում չնշմարվող շերտը։ Առհասարակ, պատմագիտական եւ փիլիսոփայական այս մտահայեցողությունն է ընկած հանդեսի հեղինակների, առաջին հերթին Ղ. Ալիշանի աշխարհայացքի հիմքում։ Ասել է թե՝ պատմության նրա ըմբռնումը հիմնվում է պատմական գործընթացի՝ իբրեւ միասնական համակարգի հիմնադրույթի վրա։ Այլ խոսքերով՝ Ալիշանի համար հիմնարար է պատմական մի գիտակցություն, որը, քննելով ազգի կեցությունն ու անցյալը, հիմնավորում է պատմական իրադարձությունների պատճառները, որով եւ ստեղծվում են ազգային գաղափարախոսության նախադրյալներ, ինչը իր հերթին հնարավոր է դարձնում ոչ միայն հոգեւոր—իմացաբանական վերլուծությունը, այլեւ հոգեւոր ժառանգության փոխանցման հնարավորությունը։ «Ալիշան մեր պատմությունը չէ գրած միայն, ինչպես կÕընեն Վիեննացի Մխիթարյանները, իրենց ուսումնասիրության բոլոր նախանյութերը խնամով դասավորելե, ճշդելե, ստուգելե վերջ գործի անցնելով, այլ իր հավատքին ու սիրույն ամբողջ կրակովը ջերմացնելե վերջ լման դարերը մեկ ու նույն երեւույթին որ կյանքն էր իր ժողովուրդին, իր հայրենիքին ծեծված, արյունլվա դաշտերուն կամ տարագրության նսեմ տժգունություններուն ծոցը»,–գրում է Օշականը։
Ռոմանտիկ բանաստեղծն ու ներհուն գիտնականը ընդգծում եւ կարեւորում է ազգի պատմության խորհուրդը։ Բնօրրանը, որտեղ ապրում է հայությունը, նախախնամության պարգեւն է, այն հայերին տրված է բնական (նույնն է, ինչ աստվածային) իրավունքով եւ նրանից այն ոչ ոք չի կարող խլել, կարծում է Ալիշանը։ Հայրենիքը ազգի գոյության երաշխիքն է, նրա հոգու ներքին տվյալը, իր գոյության իմաստը գիտակցելու կարողությունը։ Հայության հոգու «բնական թերթի» վրա է գրված ազգի հավաքական պատմությունը, եւ այնտեղ պետք է որոնել նրա սկիզբը, ժամանակային բոլոր տարրերը՝ անցյալը, ներկան ու ապագան։ «Պատմությունը Ալիշանին հոգին է ու մարմինը»,–գրում է Օշականը։ Այս դիտանկյունից է Ալիշանը քննում նաեւ կրոնի «նյութը»՝ գործառնական մակարդակից թափանցելով հոգեւոր շերտերը։ Ըստ նրա՝ ազգի գիտակցության դիցաբանական շերտը (սկիզբը) արհեստական է, եթե չի վերլուծվում եւ իմաստավորվում հոգեւոր մակարդակը՝ խորքային—էութենական (սուբստանցիոնալ) հիմքը։ Ստացվում է, որ Ալիշանն ստեղծում է մի եռաչափ համակարգ, որի կառույցում համատեղվում են ազգի հոգին, գիտակցությամբ իրողություն դարձած հոգեւորի իմաստավորումը եւ ազգի անցած ու անցնելիք ուղին՝ պատմությունը։ Այդ համակարգում ազգային հոգի հասկացությունը ներառում է ոչ թե մեկ կամ բազմաթիվ տարրերի միասնությունը (ազգային հոգեկերտվածք, նկարագիր, բարքեր, արվեստ եւ այլն), այլ ազգաստեղծման կռվան է՝ իր բոլոր մակարդակներով, զարգացման ուղիներով ու օրինաչափություններով։
Շարունակելի

14-02-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO