Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ազգային հերոս

Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ Թաղլարում էինք, տեսնելով մարշալ Խանփերյանցի տուն-թանգարանի առջեւ կանգնեցված ինքնաթիռ-հուշարձանը, ասաց. «Մի քիչ ազատ ժամանակ ունենամ, ինքնաթիռը բերելու եմ մարտական վիճակի, եւ մենք ունենալու ենք նաեւ մարտական օդուժ...»,–պատմում է մարտական ընկերը։
Յուրին ծնվել է 1961 թ. ապրիլի 8-ին Ռուսաստանի Կոտովո քաղաքում (այժմ՝ ՌԴ Վոլգոգրադի մարզ)։ Մանկության ու պատանեկության տարիներն անցկացրել է Ստեփանակերտում։ Փոքրամարմին լինելու պատճառով նրան «Կուճուր Յուրա» էին ասում։ Չնայած փոքրամարմին լինելուն՝ շատ ամուր, աթլետիկ կազմվածք ուներ։ Զբաղվել է ըմբշամարտով, բազմաթիվ անգամներ մասնակցել ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցումներին։ Դպրոցական տարիքից տարվել է սպորտով եւ տեխնիկայով։ Աշխատել է ավտոմեխանիկ։
1980—1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Նրա ստեղծած զենքն առաջին անգամ կիրառվել է 1990 թ.՝ Հադրութի մարտերում։ Որպես ջոկատի հրամանատար՝ մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի կռիվներին։ 1990—91 թթ. Յուրի Պողոսյանն իր ջոկատով արդեն օմոնականների դեմ ծավալած ինքնապաշտպանական մարտերում էր։ Դրանցից հատկապես առանձնացման արժանի է Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի մերձակայքում տեղի ունեցած առճակատումը, որտեղ թշնամին առաջին անգամ ստացավ լուրջ հակահարված։
Պատմում է հերոսի մարտընկերը. «1991 թ. սեպտեմբերի 23—ին Ստեփանակերտ ժամանած Բ. Ելցինի եւ Ն. Նազարբաեւի պատվիրակության կազմում կային լրագրողներ, այդ թվում՝ նաեւ Բաքվից։ Այդ օրն իր համախոհների հետ միասին Յուրան որոշում է պատանդ վերցնել ադրբեջանցի լրագրողին եւ վերջինիս փոխանակել օմոնականների կողմից առեւանգված հայ գերու հետ։ Գործողությունը հաջող իրականացնելուց հետո ադրբեջանցուն բերում է իրենց տուն եւ տեղավորում սեփական բնակարանի սենյակներից մեկում։ Բացի կենցաղային նորմալ պայմաններ ապահովելուց, ամեն օր նրան հնարավորություն էր տալիս հեռախոսով կապվել իր հարազատների հետ։ Մի քանի օր անց, հետագա անելիքները ճշտելու համար, ընկերներն այցելում են Յուրային եւ տեսնում, թե ինչպես է վերջինս նախաճաշից հետո ադրբեջանցու հետ նարդի խաղում... Ի պատասխան տղաների զարմանքով լի հայացքների՝ Յուրան հանգիստ տոնով ասում է. «Այս պահին իմ դիմաց նստած է բոլորիս նման մարդ, այլ ոչ թե թշնամի...»»։
1991 թ. նոյեմբերին Յուրի Պողոսյանի անմիջական նախաձեռնությամբ Ստեփանակերտի գործարանում կազմավորվեց վերանորոգման առաջին ստորաբաժանումը։ Դեռեւս ձեւավորման նախնական փուլում գտնվող ինքնապաշտպանության ուժերի համար դա բավականին կարեւոր ձեռնարկում էր, քանի որ որոշ ժամանակ անց հենց այդ ստորաբաժանման հիմքի վրա պետք է կազմավորվեր բանակի ապագա վերանորոգման—վերականգնողական բազան։
1992 թ. սկզբներին մարտական գործողությունների աշխարհագրությունը գնալով ընդլայնվում էր, զրահատանկային ուժերի դերն օր—օրի ավելի էր զգացվում։ Իսկ Յուրան ինքնապաշտպանական ուժերի տրամադրության տակ եղած սակավաթիվ զրահակիր ուժերից մեկի հրամանատարն էր... Երբ Շուշիի ազատագրման եւ դրան նախորդած մարտերում գործողության մեջ դրվեց միասնական հրամանատարության ներքո ստորաբաժանումների ղեկավարման գործընթացը, Յուրի Պողոսյանը դարձավ այդ մարտավարությունը ողջունող առաջին կամավորական զինվորներից մեկը... Բայց չհասցրեց ըմբոշխնել կանոնավոր բանակի հզորությամբ կերտված հաղթանակների բերկրանքը... 1992 թ. հունիսի 12—ին մարտադաշտում ընդհատվեց հերոս հայորդու երկրային կյանքը։
Ազգային հերոսի կոչումը նրան շնորհվում է հետմահու՝ 20.09.1996 թ.։
Պարգեւատրվել է նաեւ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով, Հայաստանի Հանրապետության Հայրենիքի շքանշանով եւ Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշանով։
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO