Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ՄԱՐԶԵՐ


Տուրիզմը կմտնի Խաչփար

Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող, Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում երեկ Արարատի մարզի Խաչփար գյուղում բացվեց ծրագրի հերթական, իսկ այս տարվա առաջին Գաստրոբակը՝«ԱՐՏ-թակարդը»։ Ընթերցողը տեղյակ է, որ այդ ծրագրի նպատակը գյուղական բնակչությանը զբոսաշրջությանը մոտեցնելն է, զբոսաշրջությունն էլ՝ գյուղաբնակներին։ Առաջինը՝ դրանով հնարավորություն է ստանում հյուրընկալել զբոսաշրջիկների եւ հյուրերի՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ եւ մշակութային փորձառություն, ինչը նպաստելու է տեղական ենթակառուցվածքների ձեւավորմանը եւ զարգացմանը, գյուղաբնակի համար եկամտի որոշակի աղբյուր ստեղծելուն, իսկ զբոսաշրջիկին հնարավորություն կտա մոտիկից ծանոթանալ հայաստանյան գյուղին, այնտեղ առկա սովորույթներին, կենցաղին, ժողովրդական արվեստին, ինչը որոշ չափով լիարժեք կդարձնի օտարերկրյա քաղաքացու զբոսարջության իմաստը։
Ինչու՞ «ԱՐՏ—թակարդ»։ Անվան մեջ առկա է զբոսաշրջային երթուղու օղակ դառնալու հավակնություն ունեցող այս կետի որակական իմաստը. ասել է թե՝ այստեղ այցելողն ընկնելու է գրավիչ եւ հրապուրիչ մի աշխարհ, որը թակարդի նման նրան պահելու է իր «կապանքներում»։ Այո, այս Գաստրոբակը տարբերվում է նախորդներից։ Այստեղ այցելողը չի ճաշակի հայկական ժողովրդական խոհանոցին բնորոշ համեղ ուտեստներ եւ ըմպելիքներ, նրան սպասում է ինքնատիպ արվեստի գողտրիկ մի անկյուն, որը կարող է հետաքրքրել եւ հրապուրիչ լինել կերպարվեստը սիրող եւ գնահատող մարդուն։ Հյուրերին սպասում է բակային տարածքում բացված բացօթյա ցուցասրահը, որտեղ ծառերի ստվերում կարող է մի բաժակ սուրճ վայելել եւ զրուցել կերպարվեստի թեմայով։ Ձմեռային շրջանում դա կարող է անել ներսում, որտեղ ստեղծված են բոլոր հարմարություններն ու պայմանները։ Ի դեպ, այստեղ ստեղծվել է նաեւ մի փոքրիկ անկյուն, որտեղ հյուրերը կարող են իրենց կարողությունը փորձել հայկական վայելչագրության մեջ։
Ո՞վ է այս հետաքրքիր տուն—արվեստանոցի հեղինակը։ Նրանք երկուսն են՝ գեղանկարիչ, քանդակագործ Աշոտ Հարությունյանը եւ նրա տիկինը՝ արվեստաբան Նելի Եդիգարյանը։ Տարիներ առաջ Խաչփար գյուղում գտնվող այս տունը ձեռք են բերել այն նպատակով, որ դառնա ոչ միայն բնակարան, այլեւ արվեստանոց։ Որոշ ձեւափոխումներից եւ ավելացումներից հետո այն դարձել է, իրոք, գրավիչ օջախ արվեստը գնահատողների եւ սիրողների համար։ Ներկա ծրագրով ֆինանսավորվել են տուն—արվեստանոցի ինտերիերի նորոգման աշխատանքները, համապատասխան կահույք է տեղադրվել։ Ձեւավորվել է նաեւ բացօթյա ցուցասրահի տարածքը։ Տիկին Նելին նաեւ նկարում է։ Տան ներսի նկարները նրա ձեռքի գործն են։ Ամուսնուն բաժին է ընկել մետաղի հետ աշխատանքը։ Երեւի ճիշտ չարտահայտվեցի «բաժին է ընկել» ասելով, քանզի նա ինքն է ընտրել այդ ոճը եւ ոճին համապատասխան նյութը՝ մետաղական հնոտին։ Ինչ կողքից դիտողի համար կարող է անպետք թվալ, Աշոտ Հարությունյանի համար ստեղծագործության արժեքավոր հումք է։ Ուշագրավն այն է, որ այդ հումքը հիմնականում ծռված, ժանգոտված տարբեր տրամաչափի խողովակներն են, որոնք արվեստագետի մատների տակ դարձել են արվեստի ինքնատիպ գործեր։ Տան մուտքի վրա տեղադրված հսկա, «տանջալիորեն» ծռված խողովակը նա նմանեցրել է ցեղասպանության հետեւանքով ճկված հայ ժողովրդին, որը պիտի ապրի, քանի որ չի ուզում մեռնել։ Սառը, մռայլ մետաղյա ծառաբնից արվեստագետը վերընձյուղվող ճուղեր է հանել...
«Շատ ուրախ եմ, որ Գաստրոբակերի ստեղծման տարվա մեկնարկը տրվում է մեր մարզում։ Հաճելի է, որ կարեւորվել է Գաստրոբակի արվեստի բովանդակությամբ տեսակը։ Խաչփար համայնքը դուրս է զբոսաշրջային երթուղիներից, բայց շատ լավ է, որ ուշադրություն է դարձվում նաեւ նման համայնքներին։ Այս օրինակն ունենալով՝ փորձելու ենք այս ուղղությունն էլ դարձնել զբոսաշրջային։ Կա դրա համար կարողություն, եւ մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ»,— ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Իր հերթին՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան կարեւորեց ծրագրի ուղղվածությունը եւ հանրության կողմից ընդունելության արժանանալու փաստը։ «Ամենակարեւորն այն է, որ սա փոխում է մարդկանց կյանքը, ինչպես լսում ենք նրանցից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, որի համար մենք շատ շնորհակալ ենք։ Ծրագրի նպատակն է գյուղական բնակչությանը մոտեցնել տուրիզմին եւ հակառակը՝ տուրիզմը տանել գյուղ։ Եվ կարեւորն այն է, որ այս ամենը արվում է շատ բնական եւ կենսունակ ձեւով, այսինքն՝ այդ ամենը կենտրոնանում է գյուղերում եղածի վրա։ Գաստրոբակը յուրատեսակ բրենդ է դառնում Հայաստանում։ Ունենք նաեւ համայնքահեն հյուրանոցների մոդելը, ինչը նոր բան է Հայաստանի համար»,–նշեց տիկին Ստոյկոսկան՝ ավելացնելով, որ իրենց ծրագրով նախատեսել են Հայաստանում ստեղծել ընդհանուր թվով երեսունհինգ Գաստրոբակ։ Երեկ բացված «Արտթակարդը» տասներկուերորդն է։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO