Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ԱՇԽԱՐՀ


Սիրիան փոքր մարտադաշտ է

Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ դերակատարների շահերը

Սիրիական ճգնաժամի եւ տարածաշրջանային քաղաքական գործընթացներում զարգացումների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
–Պարոն Պետրոսյան, Սիրիայում Թուրքիայի ազդեցության ավելացմանն ինչպե՞ս են վերաբերվում մյուս խաղացողները, մյուս տերությունները։
–Եթե Ռուսաստանի եւ Իրանի կողմից իրավիճակը գնահատվում էր բնականոն՝ հաշվի առնելով Աստանայի ձեւաչափի շրջանակներում առկա փոխպայմանավորվածությունները, որոնք որոշակի հնարավորություններ էին տալիս իրենց ազդեցությունը տարածելու Սիրիայի հյուսիսային հատվածում, ապա Արեւմուտքի կողմից որոշակի մտավախություն կար, քանի որ դրանով թուրքական կողմը փաստացի իր ազդեցությունն էր տարածում։ Բացի այդ, Սիրիայի քրդաբնակ շրջաններում սեփական նպատակներին հասնելու համար Թուրքիայի իրականացրած հստակ գործողությունները ենթադրում էին որոշակի առումով ցեղասպանային գործողություններ, էթնիկ զտումներ, քրդերի առանձին բնակավայրերում բնակչության էթնիկ կազմի փոփոխություն, սեփական ազդեցության տարածում եւ այլն։ Եվ սա էր պատճառը, որ եթե ԵՄ երկրները համեմատաբար առավելապես հռետորաբանության հարթությունում էին գործում, ապա Միացյալ Նահանգները, մինչեւ 2019 թ. հոկտեմբեր—նոյեմբեր ամիսներն իր ռազմական ներկայությունը պահպանելով Սիրիայի արեւելյան հատվածում, փորձում էր խոչընդոտել Թուրքիայի ռազմական գործողություններին, բայց, այդուհանդերձ, նրան հնարավորություն ընձեռվեց իրականացնելու Եփրատ գետից արեւելք «Խաղաղության ակունք» կոչվող երրորդ գործողությունը Ջազիրայի քրդական շրջանների դեմ, որտեղ սիրիական հակամարտության սկզբից ի վեր փաստացի ձեւավորվել էր քրդական ինքնավար միավոր։
–Անդրադառնանք Իրանի ազդեցությանը Սիրիայում։ Այն ժամանակի ընթացքում ավելի ազդեցի՞կ է դարձել, թե՞, ընդհակառակը, թուլացել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի ու Թուրքիայի ակտիվությունը։
–Իրանն ունի սեփական շահերը Սիրիայի տարածքում եւ այդ շահերը միանշանակորեն պաշտպանում է։ Նպատակն առաջին հերթին ալեւիական վարչակարգի պաշտպանությունն է, այսինքն՝ Բաշար ալ Ասադի հետագա կառավարման ապահովումը։ Մյուսը, որը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, Թեհրան—Բաղդադ—Դամասկոս—Բեյրութ շիական շղթայի ակտիվ գործարկումն է, որին ձգտել է Թեհրանը սիրիական հակամարտության ողջ ընթացքում։ Դրա նպատակը Թեհրանից դեպի Միջերկրական ծով ուղիղ ելք ունենալն է եւ Իսրայելին սահմանակից երկու արաբական երկրում՝ Լիբանանում եւ Սիրիայում, ազդեցություն եւ ռազմական ներկայություն ունենալը՝ անհրաժեշտության դեպքում Իսրայելի դեմ տարաբնույթ ռազմագործողություններ իրականացնելու համար։ Իրանի նման գործելաոճն էր, որ հարկադրեց Իսրայելին եւս ակտիվորեն միջամտել սիրիական հակամարտությանը եւ պարբերաբար օդային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում ինչպես կառավարական ուժերին, այնպես էլ Իրանի կողմից վերահսկվող առանցքային ռազմական եւ գիտահետազոտական օբյեկտներին։
–Սիրիան մեծ հաշվով վերածվել է մի թատերաբեմի, որտեղ տարբեր երկրների շահեր են բախվում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Արաբական երկրներ, Իսրայել… Ի վերջո, երբ դիտարկում ենք այս գործընթացը մի փոքր հեռվից, կա՞ն հաղթող կողմեր, ի նպաստ ո՞ւմ են առավելապես իրադարձությունները դասավորվել։
–Իրոք, Սիրիան փոքր մարտադաշտ է, որտեղ բախվում են բավականաչափ լուրջ դերակատարների շահեր։ Դրանում ներգրավված գրեթե բոլոր արտաքին հիմնական դերակատարների զգալի մասը որոշակիորեն լուծել է իր առջեւ դրված խնդիրները։ Ռուսաստանի Դաշնությունը փաստացի կարողացավ Իրանի հետ միասին ապահովել քաղաքացիական պատերազմում կառավարական ուժերի հաղթանակը, որը դեռեւս վերջնական չէ, բայց որեւէ կասկած չի հարուցում։ Դրանով իսկ ՌԴ—ն արդեն իսկ պահպանեց իր միակ ելքի հնարավորությունը Միջերկրական ծով, բարձրացրեց իր հեղինակությունը միջազգային հարաբերություններում։ Իրանը, ինչպես արդեն նշեցի, ըստ էության, առարկայացրել է իր շահերը։ Բաշար Ասադը շարունակում է կառավարել Սիրիայում, ինչպես նաեւ ապահովել է իր ռազմական ներկայությունը այնտեղ։ Թուրքիան լուծում է սեփական խնդիրները։ Նա կարողացավ խոչընդոտել քրդերի ինքնավարացման գործընթացին։ Միացյալ Նահանգները որոշակի ներկայություն ունի Սիրիայի արեւելքում, հատկապես էներգակիրներով հարուստ շրջաններում, անհրաժեշտության դեպքում կարողանում է պայքարել նաեւ ահաբեկչական խմբավորումների դեմ, եթե դրանց սպառնալիքն առաջանում է։
–Իսկ ո՞ւմ դիրքերը թուլացան։
–Որոշակիորեն զիջեցին իրենց դիրքերը Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք հակամարտության սկզբնական շրջանից ի վեր աջակցում էին սիրիական ընդդիմությանը։ Մինչդեռ այդ խմբավորումներն այսօր այլեւս որեւէ ազդեցություն չունեն Սիրիայի տարածքում։ Տուժեցին կամ թուլացան Եվրամիության երկրների դիրքերը, որոնք, ի տարբերություն Միացյալ Նահանգների, շատ ավելի պասիվ են ներգրավված սիրիական հակամարտության մեջ։ Մշտական սպառնալիքների է դիմագրավում Իսրայելը՝ փորձելով կանխել Իրանի եւ նրա հովանավորյալ կառույցների դիրքերի ամրապնդումը սիրիական սահմանին։ Եվ, իհարկե, որոշակիորեն տուժեցին նաեւ այն երկրները, որոնք սահմանակից են Սիրիային եւ կրում են մարդասիրական լուրջ խնդիրներ՝ ընդունելով միլիոնավոր սիրիացի փախստականների։ Խոսքը, մասնավորապես, Հորդանանի, Լիբանանի, ինչպես նաեւ Թուրքիայի մասին է, որն, ըստ էության, ընդունել է ամենաշատ սիրիացի փախստականների։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO