Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»

Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ մեր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Հենց այդ թեմայից էլ սկսվեց մեր հարցազրույցը մարզչի հետ, որն աստիճանաբար ներառեց հայրենի ընտրանու վերջին ելույթների որոշ մանրամասներ եւ մասնագետի դիտարկումները արդյունքների բարելավմանն ուղղված քայլերի մասին։
—Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր լիազորությունների վաղաժամկետ կասեցումը։
—Ամենից առաջ կուզենայի նշել, որ խոսքը հրաժարականի մասին չէ։ Տեղի է ունեցել երկկողմանի համաձայնությամբ պայմանագրի խզում։ Դա շատ կարեւոր է՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։ Հրաժարական կարող է լինել որոշակի ժամանակահատված՝ առնվազն մեկ մրցափուլ, աշխատած մարդու կողմից լիազորություններն ինքնակամ դադարեցնելու դեպքում։ Իսկ ես գործնականում մեկ շաբաթ եմ գլխավորել ազգային հավաքականը, որի ընթացքում պարզապես անհնար էր իրականացնել այն մտահղացումներն ու ծրագրերը, որոնցով եկել էի։ Չէ՞ որ մինչեւ նշանակվելս հանդիպումներ եւ քննարկումներ եմ ունեցել ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահի եւ ղեկավար կազմի հետ, որոնք էլ այդ ամենը հաշվի առնելով էին ինձ վստահել հավաքականի ղեկը։ Առաջ անցնելով՝ նշեմ, որ պայմանագիրը խզելիս որեւէ խնդիր չի ծագել։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ունեցել ենք նորմալ քննարկում, որի ընթացքում էլ կայացվել է երկկողմանի համաձայնությամբ որոշում։ Դա նորմալ՝ մասնագիտական ընթացակարգ է ֆուտբոլում։
—Հիմա դա գուցե արդեն էական չէ, բայց, ամեն դեպքում, հետաքրքիր է՝ հավաքականի ղեկը ստանձնելիս հաշվի առե՞լ էիք հնարավոր ռիսկերը։
—Բնականաբար, քանզի նման որոշումներն ինքնաբուխ չեն ընդունվում։ Հասկանալի էր, որ մեր ընտրանին այլեւս մրցաշարային լուրջ նպատակներ չէր հետապնդում այդ ընտրափուլում, եւ տղաներն այլեւս չունեին մոտիվացիա։ Նկատի ունենալով նաեւ, որ վերջին երկու հանդիպումն անցկացնելու էինք ուժեղ հավաքականների հետ՝ հստակ պատկերացնում էի, որ հնարավոր են ձախողումներ։ Դա գիտակցում էր նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը։ ՀՖՖ նախագահն էլ ընդգծել էր, որ աշխատանքի գնահատականը չի որոշվելու այդ երկու խաղի արդյունքներով։ Մենք պայմանագիր էինք կնքել ոչ թե 2 խաղով, այլ 1+1 տարի ձեւաչափով, ինչը ենթադրում էր, որ մեր մարզչական կազմն աշխատելու է առնվազն մեկ ամբողջական մրցափուլ։
—Ի դեպ, պայմանագրի վաղաժամկետ խզումը նաեւ որոշակի ֆինանսական պարտավորությունների կատարում է ենթադրում գործատուի կողմից։ Արդյոք ֆեդերացիայից ստացե՞լ եք փոխհատուցում ու, եթե գաղտնիք չէ, ի՞նչ չափի։
—Ֆեդերացիայի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված որեւէ խնդիր չի ծագել։ Դժգոհ չեմ։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա փակագծերը բացել չեմ կարող, քանի որ դա մեր ներքին խոհանոցն է։
—Բնական է, որ 1։9 հաշվով պարտությունը դեռ երկար չի մոռացվելու։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ մեր հավաքականի հետ Իտալիայում։
—Տեղի ունեցավ տարբեր անհաջող հանգամանքների համադրում։ Սակայն դա մարզչական պարտություն չէր եւ ոչ էլ ֆուտբոլիստներինը։
—Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված նման ձախողումը։
—Դա ամենից առաջ ածանցյալն էր այն մթնոլորտի, որը վերջին խաղերից առաջ տիրում էր մեր ֆեդերացիայում եւ չէր կարող անհետեւանք մնալ։ Ասեմ ավելին՝ մտավախություն կար, որ լուրջ սայթաքում կարող ենք ունենալ նաեւ Հունաստանի ընտրանու հետ խաղում։ Ինչո՞ւ։ Ընդհանուր մթնոլորտից բացի, ինչպես նշեցի, տղաներն ունեին մոտիվացիայի պակաս։ Ի հավելումն, թիմը ուներ նաեւ կադրային լուրջ կորուստներ։ Մեր հավաքականը երբեք չէր հայտնվել նման ծանր կացությունում։ Իսկ 1։9—ը ընդամենը այդ ամենի դրսեւորումն էր։ Արդյունքը կարող էր արտահայտվել այլ թվերով, բայց ընդհանուր իրավիճակն այդպիսին էր։ Ի դեպ, դժվար է ասել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե 0։0—ի ժամանակ Բաբայանը չվրիպեր նպաստավոր դիրքից, կամ ավելի ուշ Ալեքսանդր Կարապետյանի հարվածից հետո գնդակը ոչ թե անդրադառնար դարպասաձողից, այլ հայտնվեր ցանցում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը մանրուքների մասին է, բայց դրանից է ձեւավորվում խաղի ընդհանուր պատկերը։
—Գաղտնիք չէ, որ ֆուտբոլում լինում են իրավիճակներ, երբ խաղացողները միտումնավոր անհաջող խաղով են արտահայտում իրենց դժգոհությունը մարզչի կամ այլ հարցերի վերաբերյալ։ Հնարավոր համարո՞ւմ եք մեր թիմում նման տրամադրությունների առկայությունը Իտալիայի հավաքականի հետ խաղում։
—Ես ինձ երբեք թույլ չեմ տա նման բան մտածել ու ասել մեր ֆուտբոլիստների մասին։
—Եթե չեմ սխալվում, վերջին հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել էիք, որ հավաքականը լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Կմանրամասնե՞ք, թե հատկապես ինչի մասին էր խոսքը։
—Արդեն նշել եմ, որ, մեր պատկերացմամբ, պետք է փոխվի ընդհանուր մթնոլորտը հավաքականի շուրջ՝ վերանայվեն կազմակերպչական որոշ հարցեր։ Երկրորդ՝ կարծում եմ, 30—40 տոկոսով պետք է թարմացնել հավաքականի կազմը։ Դա հնարավոր է կատարել ինչպես այստեղի մեր մի քանի խոստումնալից կադրերի, այնպես էլ սփյուռքահայ ֆուտբոլիստների ներգրավելու միջոցով եւ հնարավորություն կտա մրցակցություն ձեւավորել հավաքականում, որը ֆուտբոլիստներին կդրդի անընդհատ կատարելագործել իրենց խաղն ու մոտեցումները՝ հասկանալով, որ հակառակ դեպքում իրենց տեղը կարող է զբաղեցնել մեկ ուրիշը։ Տեսեք, անկախության շրջանի մեր լավագույն սերունդը աստիճանաբար մոտենում է տարիքային կրիտիկական շեմին։ Տարիքի հետ մեր ուժեղագույն սերնդի տղաները հետզհետե կորցնելու են նախկին որակները, ոմանք նաեւ խաղային պրակտիկայի բացակայության կամ հաճախակիացող վնասվածքների խնդրի են բախվում։ Սերնդափոխությունից խուսափել չի հաջողվի, եւ որքան շուտ սկսենք զբաղվել այդ հարցով, այնքան լավ։ Դրանով կլուծենք նաեւ մոտիվացիայի խնդիրը եւ հնարավորություն կունենանք մեկ քայլով առաջ ընթանալ։ Ասածս չի նշանակում, որ մեր հավաքականը միանգամից մեծագույն հաջողություններ կգրանցի։ Պարզապես կստեղծենք հենք ապագայի համար։
—Ինչպիսի՞ն են Ձեր ապագա ծրագրերը։
—Բնականաբար, մնալու եմ ֆուտբոլում, որն ինձ համար ոչ թե պարզապես աշխատանքային ասպարեզ է, այլ կյանքիս անբաժան մասը։ Ինչպե՞ս կստացվի, առայժմ չեմ կարող ասել։ Ընդամենը մի քանի օր առաջ եմ թողել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը եւ պարզապես դեռ չեմ զբաղվել նոր աշխատանքի անցնելու հարցով։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO