Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ

Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
–Տիկին Հայրապետյան, ադրբեջանական ընտրություններից հետո ինչպիսի՞ն է իրավիճակն այդ երկրում… ընդդիմությունն հայտարարում է ընտրությունները կեղծելու մասին, իսկ իշխանություննե՞րը…
–Իրականում Ադրբեջանում բավականին հետաքրքիր պրոցեսներ են ընթանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից արդեն հայտարարություն տարածվեց, որ որոշ տեղերում պատրաստվում են ձայների վերահաշվարկ անել։ Փետրվարի 14—ի առավոտյան արդեն երեք մարդ կորցրել է մանդատներն այդ վերահաշվարկի արդյունքում։ Կարծում եմ, բացի այն բազմաթիվ խնդիրները, որ արձանագրվեցին ընտրությունների անցկացման հետ կապված, իշխանության հաշվարկները՝ ունենալ ավելի թարմ, երիտասարդ խորհրդարան, չիրականացան։ Քանզի խորհրդարան անցած 125 պատգամավորից 45—ն են նոր։ Իսկ 40 եւ ավելի ցածր տարիքային շեմին պատկանում են ընդամենը 10—12—ը։ Այսինքն, այն արդյունքը, որ ցանկանում էին ստանալ, չստացան։ Եվ վերահաշվարկների միջոցով, ենթադրում եմ, կփորձեն եւս մի քանի երիտասարդի բերել խորհրդարան։
–Այսինքն, վերահաշվարկը չհամարենք տուրք եվրոպական կառույցների պահանջներին. վերջիններս արձանագրեցին, որ ընտրությունները կեղծվել են։
–Բնավ՝ ոչ։ Որովհետեւ նրանք միշտ էլ կոշտ գնահատականներ են տվել ադրբեջանական ընտրություններին։ Բայց դրանից ոչինչ չի փոխվել։ Վերահաշվարկի միջոցով իշխանություններն ընդամենը փորձում են որոշ չափով իրենց ցանկալի պատկերն ապահովել խորհրդարանում։ Անշուշտ, կարող են վերահաշվարկի փաստն օգտագործել նաեւ որպես շղարշ, թե ընդառաջ են գնում Արեւմուտքի քննադատություններին։ Բայց դա ակնհայտորեն կեղծ է։
–Նկատի ունենալով այս ընտրությունների վերաբերյալ եվրոպական կառույցների կոշտ հայտարարությունները, կարո՞ղ ենք մտածել, որ Ադրբեջանն ինչ—որ չափով կմեկուսացվի արեւմտյան աշխարհից։
–Իրականում Ադրբեջանը հստակորեն դիրքավորված է որպես ավտորիտար երկիր եվրոպական աշխարհում, նաեւ նույն՝ Եվրոպայի խորհրդում։ Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչ պետություն է Ադրբեջանը։ Այն ավտորիտար պետությունների զամբյուղում է։ Եվ հետաքրքիր է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ինքը՝ Ալիեւն է իր ելույթով է՛լ ավելի մեկուսացնում սեփական երկիրը Եվրոպայից՝ քննադատական հայտարարություններ հնչեցնելով եվրոպական տարբեր կառույցների հասցեներին։ Այդուհանդերձ, կան տնտեսական շահեր եւ փոխհարաբերություններ, որոնք միշտ էլ գործելու են՝ անկախ Ադրբեջանի ավտորիտար լինել—չլինելու հանգամանքից։
–Իսկ կարո՞ղ ենք ասել, որ այսուհետ Ադրբեջանի վարած քաղաքականության վրա առավել ազդեցություն կունենան Ռուսաստանը եւ Թուրքիան։ Իսկ այս հանգամանքում Ադրբեջանն ինչպե՞ս կդիրքավորվի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։
–Վստահ եմ, որ կշարունակի իր մաքսիմալիստական քաղաքականությունը։ Այն որեւէ կերպ պատրաստ չէ կոմպրոմիսների։ Նրան անհրաժեշտ է տարածք՝ առանց մարդկանց։ Եվ բնավ էլ դա չի թաքցնում։ Իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա, իհարկե, Ադրբեջանն ունի առանձնահատուկ սերտ հարաբերություններ Թուրքիայի հետ։ Վերջին շրջանում էլ ավելի է դա շեշտվում։ Ռուսաստանի հետ եւս տարբեր ոլորտներում ունեն լուրջ համագործակցություն։ Սա եւս կշարունակվի։ Բայց, ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ Արցախի հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ կլինեն գլոբալ փոփոխություններ։
–Փաստորեն, Ադրբեջանի խորհրդարանում որպես պատգամավոր հայտնվեց Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։ Կարո՞ղ ենք պնդել, որ սա պատասխանն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման, որ բանակցություններին պետք է մասնակցի Արցախի իշխանությունը։ Սրանով Ալիեւն էլ իր հակաքայլն է անում։
–Իրականում Ադրբեջանը միշտ էլ շրջաններից ներկայացուցիչներ ունեցել է խորհրդարանում, բայց առանձնապես լուրջ արձագանքներ չի ստացել այդ փաստը։ Պարզապես, այս երիտասարդն առավել ակտիվ է։ Եվ աբսուրդի ժանրից է, թե նա ինչ—որ բան է ներկայացնում, նա «ընտրվել է» իրենց վիրտուալ ընտրատարածքից։ Նորից եմ ասում՝ նրանք միշտ էլ իրենց վիրտուալ ընտրատարածքներից «ընտրվողներ» ունեցել են, դա նորություն չէ։ Միակ նորությունն այն է, որ այս երիտասարդն առավել ակտիվ է սոցիալական ցանցերում եւ, ընդհանրապես, իր գործունեության մեջ։ Այլ բան նա չի կարող ներկայացնել։ Եվ որեւէ հակակշիռ էլ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզին՝ բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի վերաբերյալ, չի կարող լինել։ Որովհետեւ դա անհեթեթություն է։ Քանզի, ի վերջո, երբ նրանք նախագահ են ընտրում, բոլորով ընտրում են Իլհամ Ալիեւին։ Իսկ Արցախի քաղաքացիները չեն ընտրում Հայաստանի իշխանություններին։ Նույն կերպ՝ Հայաստանի քաղաքացիները չեն ընտրում Արցախի իշխանություններին։ Այնպես որ, հստակ տարանջատում կա։ Եվ Արցախի՝ բանակցություններում մասնակցություն ունենալու թեզը մեր կողմից բարձրացնելը ընդամենը բանակցությունների եռակողմ լիարժեք ձեւաչափի վերականգնման կոչ է։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO