Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով

Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի մոտեցումների ընդհանրությունները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Սերբիան առաջիկայում նախատեսում է վավերացնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակներում։ Սերբիայի առեւտրի նախարարությունը նշել էր, որ պայմանագիրը թույլ կտա սերբական ապրանքների մոտ 95.5 տոկոսն առանց հարկման արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ։ Սերբիայի եւ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առեւտրի ծավալն անցած տարի կազմել է 3 միլիարդ 400 միլիոն դոլար։
Աժ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանիդկովը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի համար ցանկացած նոր երկրի ավելացում նախեւառաջ ենթադրում է նոր շուկաներ եւ նոր գործընկերներ։ Ներքին առեւտրաշրջանառության համար միանշանակ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում, երբ ընդլայնվում են երկրների քանակն ու ապրանքների անվանացանկը, որովհետեւ հնարավոր է դառնում դրա հաշվին ապահովել ապրանքների մրցունակ գները։
Պատգամավորի խոսքով՝ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի համաձայնագիրը չմնա թղթի վրա։ «Տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար չնայած կա քաղաքական կամք, սակայն այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է պետք կատարել»,–ասաց նա՝ հույս հայտնելով, որ Սերբիայի հետ արդյունավետ փորձը կարող է լոկոմոտիվ դառնալ տարածաշրջանի այլ երկրների համար եւս։
Սանդիկովը ԵԱՏՄ միջխորհրդարանական հանձնաժողով ունենալու անհրաժեշտություն է տեսնում՝ հաշվի առնելով, որ կառույցն ընդլայնում է համագործակցության շրջանակները։ Եթե ԵԱՏՄ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների շրջանակը գրեթե նույնական է, եւ հնարավոր է երկկողմ ձեւաչափով աշխատանքներ իրականացնել օրենսդրական ոլորտում, ապա Եվրասիական տնտեսական միության կողմից ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրումը մի շարք այլ պետությունների հետ օրենսդրական ոլորտի համապատասխանեցումների առումով անհրաժեշտ է դառնում մեկ միասնական խորհրդարանական հարթակ ունենալը։
Վերջին շրջանում բավականին դինամիկ են զարգանում Հայաստանի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունները քաղաքական մակարդակում։ Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երեւանում։ Պաշտոնական այցով անցած տարի հոկտեմբերին Սերբիա էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀԱՊԿ—ի երեւանյան խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ Հայաստան էր ժամանել նաեւ սերբական պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակի գլխավորությամբ։ Նույն ամսին Սերբիայի կառավարությունը Հայաստանի քաղաքացիների համար չեղարկեց վիզային ռեժիմը, որով մեր քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ եւ տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում։ Իսկ արդեն այս տարի ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Սերբիայի քաղաքացիներին թույլատրել մուտք գործել Հայաստան առանց մուտքի արտոնագրի կես տարի ժամկետով։
ԱԺ Հայաստան—Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Միքայել Զոլյանն ընդգծեց, որ բավականին մեծ ներուժ ունենք՝ զարգացնելու Սերբիայի հետ հարաբերությունները, որը նախկինում բավարար չափով չի օգտագործվել։ «Խնդիրներ են եղել՝ միջազգային հարթակներում որոշակի դիրքորոշումների հետ կապված, սակայն ներկայումս լավ հնարավորություն ունենք նորովի զարգացնելու երկկողմ հարաբերությունները։ Հայաստանի եւ Սերբիայի մոտեցումները արտաքին քաղաքականության հարցում նման են այն իմաստով, որ չենք ուզում ընդունել Արեւելք–Արեւմուտք բաժանումը։ Մեր երկու երկրների համար այս մոտեցումն ընդունելի չէ, քանի որ համագործակցում ենք ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Արեւելքի հետ։ Իհարկե, որոշ հարցերի շուրջ կան տարբերվող մոտեցումներ, բայց այստեղ մեր մոտեցումները համընկնում են»,–ասաց պատգամավորը՝ մանրամասնելով, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, միաժամանակ ակտիվ աշխատում է ԵՄ—ի հետ։ Սերբիան էլ, իր հերթին, խորը եւ համապարփակ համագործակցություն ունի ԵՄ—ի հետ, բայց նաեւ ավանդաբար համարվում է Ռուսաստանի դաշնակիցը։ Զրուցակիցս նշեց, որ նախքան քաղաքական դաշտ մտնելը, որպես վերլուծաբան պատրաստվում էր աշխատանք գրել՝ նվիրված Հայաստանի եւ Սերբիայի արտաքին քաղաքականության ընդհանրություններին։
Հայ—սերբական ավանդական կապերը հասնում են մինչեւ միջնադար։ Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը, ապա այս հարթությունում սպասողական վիճակ է, քանի որ ընթացիկ տարվա ապրիլին Սերբիայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Դրանից հետո նոր թափով կգործարկենք խորհրդարանական դիվանագիտության գործիքները։ Մենք հաշվի պետք է առնենք, որ Ադրբեջանն ակտիվ լոբբիստական գործունեություն է ծավալում բալկանյան երկրներում, այդ թվում՝ Սերբիայում։ Մենք պետք է հակազդենք ադրբեջանական լոբբիստական գործունեությանը»,–ասաց պատգամավորը՝ նշելով, որ Սերբիայի խորհրդարանում քաղաքական վերադասավորումների առումով մեծ փոփոխություններ չի ակնկալում։
Մ. Զոլյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սերբիան այն եվրոպական պետություններից է, որը Ռուսաստանի սանկցիաների ցուցակների մեջ չի մտնում։ Նկատենք, որ եվրոպական երկրների կողմից սանկցիաներին ի պատասխան՝ Ռուսաստանը նույնպես սանկցիաներ է կիրառում, այսինքն՝ Սերբիան եւ Ռուսաստանը փոխադարձաբար զերծ են մնացել սանկցիաների կիրառումից։

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO