Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն

Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր բնաշխարհի «հերն անիծում» ենք, իսկ այն վերականգնելու մասին չենք էլ մտածում։ Եթե նույնիսկ մտածում էլ ենք, չենք կարող վերականգնել, քանզի բնությանը տված վնասի դիմաց փոխհատուցումը շատ չնչին է։ Վերջին տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ այս մասին՝ հատկապես ընդերքօգտագործման ոլորտի օրինակը մեջբերելով։ Ասենք՝ ինչու՞ պիտի տնտեսավարողը մտածի մաքուր տեխնոլոգիաներ ձեռք բերելու մասին, եթե տուգանքի չափն ընդամենը 300 հազար դրամ է։ Փաստերը շատ են։ Դրանք հնչեցրել եմ, հնչեցնում եմ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը լիովին համաձայն է ինձ հետ։ Նշում է, սակայն, որ փոփոխություններ կան, խստացումներ են եղել։
Չմոռանանք, որ, օրինակ, ջրերի մասով վնասի հաշվարկը որոշ դեպքերում 0 դրամ է եղել։ Թյուրըմբռնման տեղիք չտալու համար հստակեցնենք՝ տուգանվել են որոշակի գումար, բայց դա վնասի՛ հաշվարկը չի եղել, եղել է, ասենք, համապատասխան թույլտվություն չունենալու համար (հանքարդյունաբերության ոլորտի օրինակն է, տուգանվում են 300 հազար դրամ, բայց հասկանալի է, որ դա վնասի հաշվարկը չէ)։ Որեւէ փոփոխություն կա՞ հիմա։
Իբրեւ պատասխան՝ Վ. Ավետիսյանը հողերի մասով փաստը ներկայացրեց. եթե նախկինում հողի վնասը հաշվարկվում էր 21 հազար դրամ, ապա հիմա՝ նոր կարգավորման համաձայն, այդ 21 հազարը մոտավորապես 2 մլն դրամից ավելի է լինելու։ Որոշ դեպքերում քրեական պատասխանատվություն կա նաեւ սահմանված։
Մեկ այլ օրինակ՝ ՀԷԿ—երի մասով. «Եթե ավել ջուր էին օգտագործում, ապա դրա համար 0 դրամ էր նախատեսված։ Իսկ նոր կարգավորման համաձայն (2019 թ. տարբեր կարգավորումներ են ուժի մեջ մտել,—Ա.Մ.),—ասաց տեսչական մարմնի ղեկավարը,— 2—3 ամսվա ընթացքում ավել ջուր օգտագործելու համար, վնասի դիմաց 2–3 մլն դրամի խնդիր կդրվի»։
Ի՞նչ կարծիքի է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը՝ ո՞ր ոլորտում է տնտեսավարողն ավելի անխիղճ, ո՞ր ոլորտում են ավելի շատ կեղեքում մեր բնաշխարհը (նախորդ հրապարակումներում ներկայացրել եմ, թե տեսչական մարմինը որտեղ է ստուգումներ իրականացնում)։ «Ցավոք, մենք խնդիր ունենք բոլոր ոլորտներում»,–ի պատասխան համառոտեց նա։
Միաժամանակ պարզաբանեց՝ պատճառն այն է եղել, որ տնտեսավարողը տարիներ շարունակ օգտվել է այդ վիճակից՝ օրենսդրական սողանցքներից։
Տեսչական մարմինն առաջարկ է ներկայացրել լիազոր մարմնին՝ շրջակա միջավայրի նախարարություն. «Տեսեք՝ ինչ ենք ուզում։ Համայնքային հողերում ծառեր կան։ Համայնքի ղեկավարը թույլտվություն է տրամադրում ինչ—որ ընկերության։ Վերջինս մասնավորեցնում է տարածքը, կտրում ծառերը եւ շինթույլտվություն ստանում։ Թեժ գծով ահազանգ է լինում, մենք էլ գնում ենք ստուգումների, պարզվում է՝ իր հողն է, շինթույլտվություն ունի, թեքվում—գալիս ենք։ Կան օրենսդրական բացեր, որոնցից տնտեսավարողները ճարպկորեն օգտվում են։ Իսկ հիմա ուզում ենք, որ ծառապատ ու թփապատ տարածքները չտրամադրվեն տնտեսավարողների։ Հիմա լիազոր մարմինը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ»։
Քանի՞ ոլորտ կամ տնտեսավարող սուբյեկտ է ստուգելու տեսչական մարմինը 2020 թ.։ Պարզվում է՝ տեսչական մարմնի 2020 թ. ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է վերահսկման ենթակա 9 ոլորտի 90 տնտեսավարող սուբյեկտ։
Տեսչական մարմնի կողմից 2020 թ. ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների թվաքանակն, ըստ եռամսյակների, հետեւյալն է. 1—ին եռամսյակ՝ 15 ստուգում, 2—րդ եռամսյակ՝ 29 ստուգում, 3—րդ եռամսյակ՝ 30 ստուգում, 4—րդ եռամսյակ՝ 16 ստուգում։ Այս 90 տնտեսավարողից 63—ն ունեն բարձր ռիսկայնություն, որոնք համաչափ բաժանված են ըստ մարզերի եւ ըստ տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա թողած առավել ռիսկային չափանիշների հավանական բացասական ազդեցության։
Տեսչական մարմնի բազայում հաշվառված է 4973 (2018թ. դրությամբ) տնտեսավարող, որոնք բնապահպանական եւ բնօգտագործման վճարողներ են համարվում։
Վերջում անդրադառնանք մի խնդրի, որ տեսչական այս մարմինն ունի (համենայնդեպս, կառույցն այդ մասին նշում է 2020 թ. տարեկան գործունեության ծրագրում)։ Խոսքը սահմանված ժամկետում հաշվետվությունների ներկայացմանն է վերաբերում։ Հիմնական ռիսկերն ի հայտ են եկել ՀՀ հարկային օրենսգրքի 2018 թ. հունվարի 1—ից ուժի մեջ մտնելու պահից, երբ կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5—ի որոշմամբ ՀՀ—ում գործող տնտեսավարող սուբյեկտները բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները եռամսյակային կտրվածքով ներկայացնում են պետական եկամուտների կոմիտե՝ միասնական հարկային հաշվարկի էլեկտրոնային համակարգով։ Նույն որոշման հավելվածի 5—րդ կետով՝ «Վճարողը լրացնում է միասնական հարկային հաշվարկի հավելվածը (արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի կամ միացությունների արտահոսքի, ընդերքօգտագործման, արտադրության եւ սպառման թափոնները տեղադրելու համար բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի), որը պետք է ներկայացնի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին՝ հաստատման»։ Բայց այս վերջինը չի արվում, քանի որ տեսչական մարմինը՝ որպես լիազոր մարմին, անմիջական հասանելիություն չունի միասնական հարկային հաշվարկի էլեկտրոնային համակարգին։ Արդյունքում 2019 թ. արձանագրվել է ՀՀ—ում գործող տնտեսավարողների բնապահպանական հարկի ու բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկների չներկայացման դեպքերի աճ։
Ինչպես նաեւ տեսչական մարմինը կանխարգելիչ միջոցառումների լիարժեք հնարավորություն չունի՝ հաշվետվությունների թերի կամ աղավաղումներով ներկայացման մասով։ Այդ հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը ՊԵԿ—ի կողմից տեսչական մարմնին տրամադրվում է էլեկտրոնային փոստով։ Տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթները չի կարողանում օպերատիվ անել։ Ուստի տեսչական մարմինն անհրաժեշտ է համարում համապատասխան ծրագրային գործիքներով էլեկտրոնային համակարգի ստեղծումն ու տեսչական մարմնում ներդրումը։
Միով բանիվ, հիշյալ խստացումներով բավարարվելու՞ ենք, թե՞ խստացումները պետք է շարունակական լինեն։ «Միանշանակ՝ խստացումները պետք է շարունակական լինեն։ Դա կնպաստի, որ տնտեսավարողն ավելի զուսպ լինի»,—շեշտեց տեսչական մարմնի ղեկավարը։

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO