Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար

Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի տեղաբաշխումներն աճուրդների միջոցով դառնան ավելի թափանցիկ ու հեշտ եւ ավելի արդյունավետորեն ապահովվեն ներդրողների մուտքը, հասանելիությունը դեպի ֆոնդային բորսա, խնդիր է դրվել ներդնելու շուկայի ուղիղ հասանելիության համակարգ, որի շնորհիվ ներդրողներն առեւտուր իրականացնելու համար կունենան առցանց տարբերակով անմիջականորեն բորսա մուտք գործելու հնարավորություն։ Սա հնարավորություն կստեղծի օնլայն ռեժիմով իրականացնել առեւտուր՝ զերծ մնալով բարդ վարչարարությունից։
Նշենք, որ ֆոնդային բորսայի արդիականացման շրջանակներում աշխատանքներ են տարվում նաեւ պետական պարտատոմսերի աճուրդային համակարգի թարմացման ուղղությամբ, եւ 2020—ի փետրվարից հնարավորություն կտրվի մարդկանց անմիջականորեն մասնակցելու պետական աճուրդներին՝ դիլերների միջոցով։ Ի՞նչ գործընթաց է ենթադրում աճուրդային համակարգի արդիականացումը՝ «ՀՀ»—ի խնդրանքով պարզաբանում է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
«Որպեսզի առհասարակ կարողանանք հասկանալ՝ ինչ է աճուրդային համակարգը, պետք է հասկանանք՝ որն է բորսայի մանդատը եւ որն է նրա ստեղծած արժեքը տնտեսության մեջ։ Այն մեծ շուկա է, որը պետք է ունենա առեւտրի լավ կանոններ։ Պետք է հասկանալ՝ ինչ գործիքներ կարող են կիրառվել առեւտրի շրջանակներում եւ ի՞նչ մեթոդներով։ Մնում է, որ այդ ծառայություններն արդյունավետ գործեն։ Պատկերացրեք, որ ունեք բանկային հաշիվ՝ առանց օնլայն բանկինգի հնարավորության ու քարտի, եւ ամեն անգամ գործարք կատարելու համար պետք է բանկ այցելել։ Նույնն է, երբ ունես բրոքերային հաշիվ՝ առանց բրոքերի տրամադրած առեւտրային համակարգի»,–նշեց Հայկ Եգանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում առաջին առեւտրային համակարգը ներդրվել է 2001 թ. եւ առայսօր գրեթե չի թարմացվել։ Այժմ ժամանակի հրամայականն է դարձել ողջ առեւտրային համակարգը բարեփոխելը եւ արդիականացնելը, որպեսզի այդպիսով մեծանա առեւտրային համակարգի հասանելիությունը ոչ միայն բանկերի եւ բրոքերների, այլեւ անհատների համար, որպեսզի բանկերը կարողանան այդ առեւտրային համակարգը տրամադրել նաեւ իրենց հաճախորդներին։ «Մինչ այժմ ֆիզիկական անձը առեւտուր իրականացրել է միայն բրոքերի միջոցով։ Երբ արդիականացրել ենք բորսայի առեւտրային համակարգը, հնարավորություն ենք ընձեռել բրոքերներին, որ իրենց հաճախորդներին անմիջական հաղորդակցություն տան։ Քայլ առ քայլ փոփոխում ենք համակարգը, որը տարբեր ռեժիմներ ունի»,–հավելեց նա։
Փոփոխվել է պետական պարտատոմսերի աճուրդային համակարգի ծրագրային ապահովումը։ Այն 7 դիլեր ունի, դրանք բանկերն են, եւ եթե անհատը համարվում է տվյալ բանկերից որեւէ մեկի հաճախորդը, ապա կարող է դիմել, որոշակի գումար վճարել ծառայության դիմաց եւ ստանալ անմիջական միացում դեպի բորսա։ Այսինքն՝ առանց հեռախոսակապի միջոցով հայտ ներկայացնելու, բրոքերի գրասենյակ այցելելու եւ շղթայական հայտ գրելու, հաճախորդը կարող է տեխնիկապես, առանց երկրորդ անձի մուտք գործել առեւտրային հարթակ։
Համակարգն ամբողջովին կթարմացվի առաջիկա ամիսներին։ Պետական աճուրդները մասնակիորեն թարմացվել են հունվարի 20—ից, եւ պետական բոլոր աճուրդները տեղի են ունենում արդիականացված համակարգով, որն ունի մի շարք դրական գործոններ։
Նման բարեփոխումներն, ըստ Հ. Եգանյանի, տեղի են ունենում սովորաբար երկու տասնամյակը մեկ. «Քանի որ այժմ չկան մեր ֆոնդային բորսային միացած այնպիսի բրոքերներ, որոնք ունեն այդ տեխնոլոգիան, մենք պատրաստվում ենք ներդնել նոր համակարգ, որով թույլ կտանք բրոքերներին, օգտագործելով մեր տեխնոլոգիան, իրենց հաճախորդների համար դեպի բորսա մուտք բացել։ Դա անելու ենք շատ ավելի ցածր գնով, որպեսզի այս կերպ փորձենք զարգացնել շուկան բրոքերների միջոցով»։
Բացի այդ, գործարկվել է նոր՝ գանձապետական պահառուի էլեկտրոնային կայքը, որը ստեղծվել է 2017—ին եւ այժմ ավելի է արդիականացվել։ Կայքի միջոցով ցանկացած անհատ կարող է նույնականացման քարտով, առցանց ռեժիմով հաշիվ բացել եւ ընտրել ցանկացած ժամկետայնությամբ պարտատոմս։ «Այն եւս լուրջ հեղափոխական ծրագիր է, որն ընդհանուր աշխարհում է նորամուծություն դիտարկվում։ Բացի այդ, կայքից կկարողանան օգտվել նաեւ այլ երկրների ՀՀ քաղաքացիները։ Շուտով կնեդրվի նաեւ այլ ծրագիր, ոչ ՀՀ քաղաքացիների համար, որպեսզի միջազգային բրոքերային ընկերությունները եւս տեխնիկապես կարողանան միանալ բորսային, այսինքն՝ որ շուկան բացվի խոշոր միջազգային ներդրողների համար»,–ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը։

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO