Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ

Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես էլ անավարտ մնաց…

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը Կոմիտասին հրավիրում է Թիֆլիս՝ որպես Ներսիսյան դպրոցի երաժշտության ուսուցիչ եւ քաղաքի ավագ եկեղեցու դպրապետ։ Իսկ վարդապետի ճեմարանական դասընկեր Կարապետ Պարտիզպանյանը Կոմիտասին հրավիրում է Պոլիս՝ հայտնելով. «...նպաստավոր պայմաններ պիտի գտնե հոն իր բոլոր աշխատանքներուն համար եւ խոստանալով իր եւ իր ընկերներուն բովանդակ աջակցությունը»։
Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանի խոսքով՝ այս առիթով Կոմիտասը խորհրդակցում է հենց Ա. Չոպանյանի հետ. «Երկուքէն ո՞րը նախընտրել, կը վարանէր որոշում տալ, եւ ինծի խորհուրդ կը հարցնէր։ Մղեցի զինքը Պոլիսը նախընտրել։ Գեղարուեստական գործունէութեան համար լայն ասպարէզ կար այդ միջոցին Պոլիս, նոր րեժիմը գրաքննութիւնը ջնջած էր, երթեւեկի ազատութիւնը տուած էր, Պոլսոյ եւ Թրքահայաստանի միջեւ հաղորդակցութիւնները դիւրացած էին, Պոլսոյ մեր մեծ համայնքին մէջ հայ մտաւոր եւ ազգային կեանքի վերազարթնում մը սկսած էր, Կոմիտաս հոն պիտի լիովին ըմբռնուէր, խրախուսուէր եւ օժանդակուէր իր գործը լայնօրէն կատարելու։ Լսեց անգամ մը եւս իմ բարեկամական խորհուրդիս ու գնաց Պոլիս։ Թէ ինչ հրաշալի գործ կատարեց հոն, թէ ինչպէս հայ եւ օտար հասարակութիւնները հոն գնահատեցին զինքը, յայտնի է ամենուն։ Բայց եկաւ մեծ պատերազմը եւ պատահեցան այն դէպքերը որ իր ուղեղը ցնցեցին եւ զինք դրին այն ցաւագին կացութեան մէջ, ուր կմնայ մինչեւ ցարդ…»։
«Մեր կարծիքով, Կ. Պոլիսն ընտրելու Ա. Չոպանյանի խորհուրդը համընկավ Կոմիտասի ցանկության հետ։ Թեեւ Կոմիտասն ուներ Թիֆլիսի հետ կապված վառ հուշեր, սակայն, ամենայն հավանականությամբ, դեռ թարմ էին թիֆլիսյան «Տարազ» շաբաթաթերթում տպագրված չարաբաստիկ հոդվածի մասին հիշողությունները»,—մեկնաբանեց Ա. Ասատրյանը։ Բանն այն է, որ 1891 թ. մարտին՝ որպես Վաղարշապատի «Արարատ» ամսագրի հավելված, տպագրվել էր Գեւորգյան ճեմարանի Ա. լսարանի ուսանող Սողոմոն Սողոմոնյանի «Ազգային օրհներգ» խմբերգը քառաձայն երկսեռ խմբի համար՝ հայկական նոտագրությամբ, որի տեքստի հեղինակն էր Գ. լսարանի ուսանող Արշակ Թաշչյանը։
Սա, երաժշտագետի խոսքով, Կոմիտասի առաջին ստեղծագործություններից մեկն էր՝ 22—ամյա Սողոմոնի տպագրված առաջին գործը։ Շուտով Թիֆլիսի «Տարազ» շաբաթաթերթի ապրիլի 21—ի համարում «Երաժշտութիւն» խորագրի տակ տպագրվում է այդ խմբերգի վերաբերյալ քննադատական անստորագիր հոդված, որտեղ մասնավորապես նշվում է. ««Արարատ» ամսագրի վերջին համարի հետ իբր յաւելւած ուղարկւած է «ազգային օրհներգ» անունով մի հայկական ձայնագրութեամբ երգ։ Այդ երգը ինքն ըստ ինքեան մի շատ անհամ եղանակ է, սակայն զարմանում ենք, թէ ինչպէս, մի մարդ, առանց ուսումնասիրելու երաժշտութիւնը, առանց հասկանալու, թէ կոմպոզիտօրութեան համար պէտք է սովորած լինել ձայնական երաժշտութեան բոլոր կանոնները, թոյլ է տալիս իրան չորս ձայնով մի խմբերգ յօրինել, յետոյ ձայները զիլ, բարձր, սոսկ, բամբ անուններով բաժանել, առանց պահպանելու ամենաչնչին կանոնն անգամ»։
Ա. Ասատրյանը շեշտում է՝ ամենասուր քննադատության ենթարկելուց հետո պասկվիլի անանուն հեղինակը, որն անգամ չէր կարողացել ճիշտ կարդալ նոր հայկական ձայնագրությամբ գրված ձայնանիշերը, հոդվածն ավարտում է հետեւյալ թունոտ գնահատականով. «Դեռ չենք ասում եւ այն, որ չորս ձայնով այդ երգը երբ երգւի, ուրիշ ոչինչ չի լսւել նրանից, եթէ ոչ չորս գիւղական տիրացուների խլացուցիչ ու այլազան միասին երգւած մի երգ, որն ոչինչ ներդաշնակութիւն չունի իր մէջ»։
«Բնականաբար, հոդվածի հեղինակը չէր էլ կարող երեւակայել, որ ինքը հանիրավի փորձում է ստվեր գցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի ապագա հիմնադրի անվան վրա, ով իր նախորդների նվաճումների եւ համաշխարհային հարուստ փորձի օգտագործման ճանապարհով պիտի ստեղծեր հայ երաժշտության ազգային ոճը՝ խարսխված հայ ժողովրդական երգի վրա։ Անգրագիտության մեջ էր մեղադրում մի երիտասարդի, ով հետագայում պիտի բազմաձայներ հայ ժողովրդական երգն ու հոգեւոր եղանակները՝ ստեղծելով ազգային բազմաձայնությունը (պոլիֆոնիան)»,–ասաց երաժշտագետը՝ հավելելով՝ հոդվածագիրն իր չար գործը ինչ—որ չափով կատարեց։
Նրա խոսքով, միգուցե, այս հոդվա՞ծն էր պատճառը, որ հետագայում՝ իր ստեղծագործական կյանքի ընթացքում, Կոմիտասը գրեց հատուկենտ ինքնուրույն ստեղծագործություններ, միգուցե իր անդրանիկ երկի նկատմամբ այս չարամիտ վերաբերմու՞նքն առաջ բերեց թերահավատություն սեփական կոմպոզիտորական տաղանդի հանդեպ. «Մինչդեռ Կոմիտասի ինքնուրույն ստեղծագործությունները նշանակալի են եւ արժեքավոր։ Բավական է նշել դրանցից երկուսը՝ մենակատարի եւ մանկական խմբի համար հանրահայտ «Կաքավի երգը»՝ գրված Հովհաննես Թումանյանի «Կաքավի գովքը» բանաստեղծության խոսքերով, որը հրատարակվեց Թիֆլիսում՝ որպես «Հասկեր» մանկական ամսագրի՝ 1908 թ. ապրիլյան համարի հավելված, եւ «Գարուն» («Նոր գարուն») քառաձայն խմբերգը՝ Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծության հիման վրա, որը մնաց «որպես գեղեցիկ եւ հուզական մի ստեղծագործություն»։
Վերջինս, Ա. Ասատրյանի գնահատմամբ, պատանեկան անմիջականությամբ եւ խորացված արտահայտչությամբ հաղորդում է բանաստեղծական տեքստի հայրենասիրական բովանդակությունը։ Ասում է՝ երեւի թե դա էր նաեւ այն պատճառներից մեկը, որ «Անուշ» օպերան այդպես էլ մնաց անավարտ…
Շարունակելի

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO