Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության եւ էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի եւ պալատի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Թոմաս Բարայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար եւ նշել, որ գերմանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ։ Նա վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ նոր ծրագրերի իրականացման համար։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին։ Վարչապետը մանրամասն խոսել է արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերի եւ ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ ու գերմանական բիզնեսի ու կապիտալի՝ հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հնարավոր քայլերն ու ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն հայ—գերմանական առեւտրատնտեսական հարաբերություններին։ Կողմերը կարեւորել են նաեւ բիզնես ֆորումների անցկացումն ու գործարարների միջեւ կապերի ու համագործակցության խորացումը։
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ, որտեղ «Տեւական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան—Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ։ Հիմնադրամի համանախագահ, նախագահության խորհրդի անդամ Կլարա Գեյվիցը շնորհակալություն է հայտնել վարչապետին հիմնադրամ այցելելու եւ փորձագիտական շրջանակներին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնելու պատրաստակամության համար։
«Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում, սակայն պահպանել է իր ինքնությունը։ Այսօր էլ Հայաստանը քաղաքական կարեւոր դերակատարում ունի։ Տեսնում ենք, որ բարի դրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ—ի անդամ երկիր է եւ միաժամանակ ԵՄ—ի հետ ունի ստորագրած համապատասխան համաձայնագիր»,–ասել է Կլարա Գեյվիցը՝ արձանագրելով, որ Գերմանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ եւ կարեւոր է համարում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կլարա Գեյվիցը նկատել է, որ Հայաստանը կարող է դառնալ գրավիչ երկիր արտասահմանյան ներդրողների համար։ «Նոր կառավարությունը, ստանձնելով պարտավորություններ, առճակատվում է հին բեռի հետ։ Համոզված ենք, որ դյուրին չէ փոփոխություններին հասնելը, եւ մենք կարող ենք մեր նպաստը բերել այդ զարգացումներին»,– ասել է Կլարա Գեյվիցը՝ հիշեցնելով, որ հիմնադրամն ունի ներկայացուցչություն Հայաստանում եւ տարբեր միջոցառումների շրջանակում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներին, տարբեր ուղղություններով կառավարության քաղաքականությանը, դատաիրավական բարեփոխումներին եւ այլ թեմաների։

15-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO