Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ՊՆ


Նոր օրենսդրական փոփոխությունները կուժեղացնեն երկրի պաշտպանության համակարգը

Մասնավոր ընկերությունները կներգրավվեն երկրի անվտանգության ապահովման գործընթացներում

Պետության պաշտպանության համակարգը, զինված ուժերից բացի, նաեւ համակցված տարբեր ոլորտների, կառույցների համատեղ իրականացվող մի շարք միջոցառումների ամբողջություն է։ Ուժեղ պաշտպանական համակարգը ենթադրում է պետության բոլոր օղակների արդյունավետ եւ հստակ սահմանված փոխգործակցության կատարյալ եւ փորձություն բռնած ընթացակարգերով աշխատող անխափան մեխանիզմ։ Այն չի կարող լիարժեք գործել, եթե բաղադրիչներից մեկում խնդիր կա, կամ խափանումներ կան համագործակցության մեխանիզմներում։ Պաշտպանական համակարգի մի օղակի թուլացումն անխուսափելիորեն բերում է ողջ համալիրի խաթարման, որի բացասական հետեւանքները հատկապես զգացնել են տալիս պատերազմական իրավիճակներում՝ մարդկային անդառնալի կորուստներով։
Գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում եւ արեւելյան սահմանների ողջ երկայնքով ունենալով ոչ պատերազմ—ոչ խաղաղություն վիճակը՝ Հայաստանում միշտ էլ պաշտպանության եւ անվտանգության հարցերին առաջնայնություն է տրվել։ Այդ նպատակներին ուղղված ամեն տարվա բյուջետային հատկացումների ավելացումը եւ ժամանակակից սպառազինության ձեռքբերումը անհրաժեշտ ու կարեւոր քայլեր են, բայց կատարյալ ու անխափան պաշտպանական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել եւ կատարելագործել աշխատանքին նպաստող մեխանիզմները, պետական մարմինների փոխգործակցության համակարգը, ինչպես նաեւ գտնել ժամանակի պահանջները բավարարող նոր լուծումներ։ Պաշտպանական համակարգի մարտունակությունն ապահովելու համար անվտանգության միջոցների եւ մեխանիզմների արդիականացումն անհրաժեշտություն է։
Անվտանգության համակարգի պարբերական թարմացման պահանջը թելադրված է առաջին հերթին մեր աշխարհաքաղաքական անբարենպաստ դիրքով։ Չունենալով ելք դեպի ծով եւ երկու կողմից ունենալով փակ սահմաններ՝ ռազմավարական առաջնային խնդիր է դառնում հնարավոր պատերազմական իրավիճակներում անհրաժեշտ ռազմական եւ պարենային պաշարներ ունենալու հարցը։ Արցախի գոյամարտի տարիները ցույց տվեցին, թե ինչ առանձնակի կարեւորություն են ունեցել դրանք մեր պետության անվտանգության եւ պատերազմում առանձին դրվագների ու վերջնական դրական ելքն ապահովելու համար։ Արդյունավետ պաշտպանական համակարգը պատերազմական իրավիճակներում ենթադրում է ոչ միայն զինված ուժերի սպառազինության ապահովում ու մարտունակություն, այլեւ թիկունքի՝ խաղաղ բնակչության պարենային անվտանգության խնդիրների լուծում։
Պարենային անվտանգության հարցերի լուծումն առանձնակի կարեւորություն ունի այն երկրների համար, որոնք չունեն առաջնային անհրաժեշտության ապրանքների սեփական արտադրություն։ Հայաստանը դասվում է հենց այդ երկրների շարքին։ Անվտանգության համար անհրաժեշտ միջոցների եւ պարենամթերքների հիմնական մասը հանրապետությունում չեն արտադրվում եւ ենթակա են ներմուծման, իսկ ներմուծում իրականացնում են գլխավորապես մասնավոր ընկերությունները։ Հետեւաբար, օրինաչափ պահանջ է առաջանում պաշտպանական խնդիրներ լուծող կարգավորումներում ներգրավել նաեւ տնտեսության մասնավոր հատվածին։
Մեծ արագությամբ զարգացող աշխարհում կենսունակ են այն պաշտպանական համակարգերը, որոնք արագ արձագանքում են ժամանակով թելադրված այս փոփոխություններին։ Ներկայում Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի գերակայության պայմաններում անվտանգության հարցերը կարգավորող օրենքներով պետական պահուստի ձեւավորումը բացառապես դրված է պետական մարմինների վրա եւ կատարվում է միայն բյուջետային միջոցներով։ Այս իրավիճակում այլեւս օրվա պահանջ է դարձել պահուստների ձեւավորման գործընթացին նաեւ մասնավորի մասնակցությունը։
Ազգային ժողովում նախորդ շաբաթ քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «Նյութական պահուստի մասին» օրենքը, որում ընդգրկված են ժամանակի պահանջներին բավարարող այս բոլոր կարգավորումները։ Օրենքի առանցքային դրույթներով նախատեսվում է պետական նյութական պահուստների ձեւավորմանը մասնակից դարձնել առաջնային նշանակության ապրանքներ՝ էներգակիրներ, հացահատիկ, շաքար, բուսական յուղ ներմուծող մասնավոր ընկերություններին։ Վերջիններիս վրա կդրվի նաեւ ռազմավարական պաշարների պահուստը ձեւավորելու պարտականություն։ Պետական արագ արձագանքման եւ զորահավաքային պահուստները կհամալրի պետությունը, եւ այն կհամարվի պետական սեփականություն։
Մասնավոր ընկերություններում ռազմավարական պահուստների չափը սահմանվելու է նախորդ տարի այդ ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների ծավալների 10 տոկոսի չափով։ Սակայն պետական պահուստի ձեւավորման գործընթացին կմասնակցեն ոչ բոլոր մասնավոր ընկերությունները, այլ միայն նրանք, որոնց ներմուծման ծավալները կհամապատասխանեն պետության կողմից սահմանած չափաբաժնին։ Ռազմավարական պաշարների նախատեսված ծավալների պահպանումը վերահսկելու է լիազոր պետական մարմինը՝ տվյալ ընկերության նախորդ տարվա ներմուծման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրած տվյալների հիման վրա։ Մասնավոր ընկերությունների մոտ ձեւավորված ռազմավարական պաշարները պահպանվելու են նրանց սեփականատերերի մոտ, իսկ եթե այն հնարավոր չէ ապահովել, ապա կարող են պահվել պետական մարմնի բազաներում ու պահեստարաններում։ Պատասխանատու գերատեսչության համաձայնությամբ հնարավոր է նաեւ ընկերության պահուստները պահել այլ կազմակերպությունների պահեստներում։
Նոր օրենքով հիմնովին փոխվել է նյութական պահուստների եւ արժեքների ձեռք բերման ու թարմացման համակարգը, որը թույլ կտա արագ արձագանքել շուկայի առաջարկին եւ ձեռք բերել համեմատաբար էժան ու պահպանման ժամկետների առումով ավելի նախընտրելի ապրանքներ։ Գործող օրենսդրական համակարգն այնպիսի կարգավորումներ ունի, որոնք պետական պահուստներ ձեւավորելու լիազորություն ունեցող գործակալությանը, որպես պետական մարմին, հնարավորություն չի տալիս գնել նյութական արժեքներն այն ժամանակ, երբ շուկայում առկա է էժան առաջարկ։
Օրենքի ընդունմամբ օրինաչափորեն բարձրանում է պետական գաղտնիքին մասնավոր ընկերությունների առնչվելու զգայուն հարցը, առավել եւս, որ դրանց թվում կարող են լինել այլ երկրների կապիտալի մասնաբաժիններ ունեցողներ։ Նոր ընդունվող եւ փոփոխվող հարակից օրենքներում այդ խնդրի լուծումները նույնպես տրվել են։ «Նյութական պահուստի մասին» նոր օրենքը պետական պաշտպանության գործընթացը կդարձնի համընդհանուր, ինչը կբարձրացնի մասնավոր ընկերությունների պատասխանատվությունը պետության անվտանգության խնդիրների լուծման մեջ։ Օրենսդրական կարգավորումներով նվազագույնի կհասցվեն նաեւ մեծ ծախսեր պահանջող պահուստների կորուստների ծավալները, ինչը ոչ պակաս կարեւորության հարց է։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

18-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO