Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ՄԱՐԶԵՐ


Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը՝ Դսեղում

Մեծն լոռեցու ծննդյան 151-ամյակը եւ գիրք նվիրելու օրը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, «Ինտերկապ» հասարակական, բարեգործական կենտրոնի հանրույթների համատեղ նախաձեռնությամբ յուրակերպ նշվեց բանաստեղծի ծննդավայր Դսեղում։ Նախ ծաղիկներ դրվեցին գյուղի կենտրոնում վեր հառնող գրողի հուշարձանի եւ տուն—թանգարանի բակում Անմահի սիրտն ամփոփող հուշակոթողի պատվանդանին։ Ծաղկանց առատությունը վկայում էր, որ մինչ այդ հարյուրավոր դպրոցականներ, ուսանողներ, էքսկուրսիոն խմբեր այցելել էին Դսեղ, տուն—թանգարան։ Մինչեւ ուշ երեկո էլ չդադարեց մարդկանց հոսքը։
Ուրախությամբ տեսանք, թե ինչպես տեղ հասան ազգային գրադարանի մի խումբ աշխատակիցներ՝ իրենց հետ ունենալով գրքերի մի քանի կապոցներ։ Դրանցում հայ դասականների, երիտասարդ հայ գրողների՝ նորերս լույս տեսած ստեղծագործություններն էին, հեքիաթների ժողովածուներ՝ 145 կտոր, որոնք նախատեսված էին գյուղի եւ դպրոցի գրադարանների համար։ Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն էլ տուն—թանգարանին նվիրեց իր հեղինակած «Կսմիթների հիշատակարան» եւ «Կորուսյալ երկրի բանաստեղծը՝ Խաչիկ Դաշտենց» գրքերը, որոնք տպագրատանը տպագրվող շարքի առաջին օրինակներն էին։ Տուն—թանգարանում հանդիպեցինք նաեւ երաժիշտ, բարերար, ամերիկաբնակ մեր հայրենակից Աշոտ Տիգրանյանին, ում նվիրաբերած գումարներով հնարավոր եղավ կառուցել թանգարանին այնքան անհրաժեշտ օժանդակ շինությունը՝ սանհանգույցով, գրավաճառակետով, փոքրիկ բեմով։
«Եկել եմ տեսնեմ՝ էլի ինչով կարող եմ օգտակար լինել թանգարանին»,–իր այցելության նպատակի մասին իմացանք բարերարից։ Օժանդակ շինությունում ուրախությամբ տեսանք եւս մեկ նորություն. այն Հովհաննես Թումանյանի կիսանդրին է, որի հեղինակը լոռեցի հայտնի քանդակագործ Գերասիմ Թումանյանն է, եւ որը թանգարանին է նվիրել «Ինտերկապ» կազմակերպությունը։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

20-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO