Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հանրաքվեին նախորդող շրջանը

Որոշ ուշագրավ երեւույթներ է ի ցույց դնում

Այն, որ Հայաստանում ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեում «Այո»-ն հաղթանակ է տանելու, գրեթե կասկած չի հարուցում։ Այդ բանում վստահ են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները, թե՛ «Այո»-ի քարոզչական կողմում, թե՛ «Ոչ»-ի։ Բայց հետաքրքրությունն այլ է. բոլոր քաղաքական ուժերն էլ փորձելու են օգտվել  իրավիճակից։ Այս համապատկերին իշխանությունների խնդիրը, թերեւս, ավելի բարդ է այն առումով, որ եթե «Այո»-ն քիչ քվեներ հավաքի, ապա հանրությունն այն ընկալելու է որպես իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկում։
Մինչդեռ ընդդիմության վարկանիշը վերջին մեկ—երկու տարում, մեծ հաշվով, շատ ցածր է եղել, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքը հեղափոխական ալիքի օգնությամբ գրեթե ամբողջությամբ նվաճել էին հանրային հետաքրքրությունն ու համակրանքը։ Այս առումով եթե «Ոչ»—ը շոշափելի քվեներ կարողանա ստանալ, ապա դա արդեն հանրության կողմից կընկալվի որպես ընդդիմադիր ուժերի որոշակի ռեաբիլիտացիոն գործընթացի մեկնարկ։
Հաջորդ հետաքրքիր կողմն այն է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հանրությունն իր ուղղակի քվեով փաստացի միջամտելու է դատական իշխանության ձեւավորմանը։ Սա ուղղակի ժողովրդավարության իրացման հետաքրքիր օրինակ է։ Սեղանին դրված է շատ նուրբ հարց, որը իշխանությունը գերադասում է լուծել հանրության օգնությամբ, հանրության տված քվեին համահունչ։ Սա, ցանկացած պարագայում եւ անկախ քվեարկության ելքից, ժողովրդավարական ավանդույթների զարգացման կարեւոր դրվագ է։
Գործընթացի հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ «Ոչ»—ի կողմում առայժմ չենք տեսնում քաղաքական ուժերի։ Անգամ «Լուսավոր Հայաստանը», որը խորհրդարանում դեմ քվեարկեց հարցը սահմանադրական հանրաքվեի դնելու որոշմանը, հայտարարել է, որ մաս չի կազմելու «Ոչ»—ի շտաբի։ Քաղաքական ուժերի այս պասիվությունը, թերեւս, նորից պայմանավորված է հետհեղափոխական գործընթացներով, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է առերեւույթ չհակադրվել այն ալիքին, որը որակվում ու ներկայացվում է որպես հեղափոխության շարունակություն, հերթական էտապ։ Այսինքն, հանրաքվեն դիտարկվում է որպես հեղափոխության մի նոր փուլ, ինչին չի ուզում հակադրվել որեւէ քաղաքական ուժ։
Իրականում սա ցույց է տալիս, որ իշխանություններին փաստացի հաջողվել է կապիտալիզացնել հեղափոխությունը, դրա արդյունքները, եւ մինչեւ այժմ էլ հաջողվում է օգտագործել դրանք ներքաղաքական գործընթացներում՝ ըստ անհրաժեշտության։
Նկատենք նաեւ, որ ընդդիմությունը գործում է շատ զգուշավոր, քանի որ լրացուցիչ անգամ հանրային ատելության թիրախում հայտնվելը կամ վարկանիշի նորանոր կորուստները կարող են անդառնալի հետեւանք ունենալ եւ հողին հավասարեցնել վերջին ամիսներին իշխանությունների դեմ տեղեկատվական—քարոզչական պայքարում գրանցած որոշակի հաջողությունները։ Եվ հանրաքվեն թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների համար, որքան էլ վերջիններս երկրորդ պլանում են, որոշակի հնարավորություն է՝ տեղաշարժ ապահովելու իրենց ունեցած հանրային վստահության պաշարի ավելացման առումով։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

20-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO