Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ԱՅԼՔ...


Մշակվել է ոլորտը կարգավորող նոր նախագիծ

Կհստակեցվեն յուրաքանչյուր քաղաքացու եւ կառույցի գործառույթներն աղետների ժամանակ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի ոլորտում առկա բացերի լրացմանը։
Նախագծի մշակմանն աջակցել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը։ ՄԱԿ—ի զարգացման ծրագրի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ բավականին լավ համագործակցություն էր ձեւավորվել բոլոր նախարարությունների հետ, ինչի արդյունքում ունենք մասնակցային ձեւաչափով մշակված օրենք։ Նախագծում ներառվել է միջազգային, նաեւ իրենց՝ տարիների ընթացքում կուտակած փորձը. «Տարիների ընթացքում բավականին լուրջ բացեր ենք տեսել, որոնք այսօր ներառված են օրենքում, եւ փորձում ենք դրանով կարգավորել ոլորտը։ Շատ ենք խոսում կոռուպցիայից, բայց պետք է նկատենք, որ այն տեղի է ունենում, երբ օրենքը կամ օրենսդրական ակտերը ճիշտ չեն մեկնաբանվում կամ կիրառվում։ Փորձել ենք բացառել բոլոր այդ տարրերը, որպեսզի օրենքն առավել արդյունավետ լինի»։ Օրենքը շրջանառության մեջ դնելուց հետո հաճելիորեն զարմացրել է ստացված արձագանքների բնույթը, որովհետեւ նախկինում, երբ առաջարկներ չէին լինում կամ միայն կետադրական ուղղումներ էին, ապա այս օրենքի նախագծի վերաբերյալ ստացել են բավականին լուրջ եւ բովանդակային առաջարկություններ, իսկ հիմնավորված առաջարկներն էլ ներառել են օրենքում։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում օրենքի նախագծի շուրջ։ Զրուցակիցս կարեւորեց քննարկումը՝ նշելով, որ հնչած տեսակետները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ օրենքը բավականին արդյունավետ է մշակված։
Օրենքը նախատեսում է պետության բոլոր դերակատարների ներգրավվածությունը, որտեղ հստակեցված են յուրաքանչյուրի գործառույթները՝ սկսած համապետական մակարդակից, ներառյալ ՀՀ վարչապետ եւ Ազգային ժողով, մինչեւ համայնքներ, կազմակերպություններ՝ անկախ իրավական ձեւից, եւ նաեւ քաղաքացիներ։ Կան ուղղություններ, որոնք օրենքով նոր են սահմանվում, եւ գուցե հետագայում հարակից օրենքների վերանայման կարիք առաջանա։ Այս պարագայում որպես կառավարման մեխանիզմ պետք է մշակվեն նաեւ ենթաօրենսդրական ակտեր, որոնց հարցում ՄԱԿ—ի զարգացման ծրագիրը, ԵՄ գործընկերները եւ ազգային պլատֆորմի գործընկերները պատրաստ են աջակցել։
Այս օրենքի շրջանակներում ստեղծել են նոր, հայեցի տերմինաբանություն աղետների ռիսկի կառավարման մասով։ Ա. Չիլինգարյանի խոսքով՝ շատ հաճախ «աղետ» բառը մարդիկ ճիշտ մեկնաբանությամբ չեն օգտագործում. օրինակ՝ երկրաշարժը աղետ չէ, այլ ընդամենը բնական երեւույթ։ Իսկ երկրաշարժն աղետ ենք դարձնում մենք վատ շենքեր կառուցելով, երբ մեր սխալ գործունեության հետեւանքով ստեղծում ենք աղետներ։ «Օրենքը փորձում է կարգավորել նաեւ այդ ոլորտը, այսինքն՝ բիզնես միջավայրը եւ զարգացման գործընթացներն ինքնին չպետք է մեծացնեն ռիսկերը, բայց պետությունն ու համայնքը պետք է պատասխանատվություն կրեն զարգացման եւ բիզնես հատվածի համար՝ ցույց տալով եւ բացատրելով, թե որտեղ ինչպիսի ռիսկեր կան եւ որտեղ պետք է ձեւավորել անվտանգ բիզնես միջավայր։ Այս տեսանկյունից համագործակցությունը կարող է բերել դիմակայուն պետության զարգացման»,–պարզաբանեց ծրագրի համակարգողը։
Երկրի անվտանգությունը սկսվում է գրագետ քաղաքացի ձեւավորելուց, եւ այս հարցում լուրջ անելիք ունեն դպրոցները, մանկապարտեզները, ինչպես նաեւ լրատվամիջոցները։ Զրուցակիցս շեշտեց, որ այս տեսանկյունից մանկապարտեզը, դպրոցն ու լրատվամիջոցները փաստացի դառնում են այն կազմակերպությունները, որոնք իրենց գործառույթների եւ լիազորությունների շրջանակներում կստանձնեն այս խնդիրը զարգացման եւ կրթական գործընթացներում ներառելու պարտավորությունը։
Այստեղ կարեւորվում է պետության մոտեցումը։ Ա. Չիլինգարյանն ուրախությամբ փաստեց, որ այս հարցում բավականին առաջընթաց կա։ Փորձում են վերանայել դպրոցական կրթական մոդելը աղետների ռիսկերի նվազեցման առումով, որպեսզի կրթական համակարգում այն ունենա մշակույթ ներդնող մոտեցում։ Մասնավորապես, վերջին ձեռքբերումներից է առաջին օգնության ցուցաբերման ուսումնամեթոդական ձեռնարկի մշակումը. դիտարկել են ԵՄ—ի եւ աշխարհում գոյություն ունեցող լավագույն մոդելները։ Ձեռնարկի մշակման ընթացքում ակտիվ համագործակցել են առողջապահության նախարարության հետ, ձեռնարկն արդեն հաստատվել է, եւ այն կօգնի առաջին օգնություն դասավանդելիս առաջնորդվել մեկ միասնական մոտեցմամբ։
Օրենքի նախագծով տարանջատված է երեք հիմնարար ուղղություն, առաջինը՝ աղետների ռիսկի նվազեցման, երկրորդը՝ արտակարգ իրավիճակի եւ արտակարգ իրավիճակների ռեժիմի կառավարման ամբողջ գործընթացի ժամանակ օպերատիվ արձագանքման, երրորդը՝ հետաղետային վերականգնման, որն ըստ մասնագետի՝ պարտադիր պետք է օրենքի տեսք ունենա։ Պատճառն ակնհայտ է. Սպիտակի երկրաշարժից հետո իրականացվող վերականգնումն այնքան էլ արդյունավետ չէր, եւ փաստացի մենք կորցրեցինք 30 տարի։ «Այսօր էլ չկա այն գիտակից քաղաքացին, որը կհասկանա՝ ինչ բան է երկրաշարժը եւ ինչպես պետք է վարվել նման դեպքերում։ Դրան հակառակ շարունակում ենք բազմաբնակարան բարձրահարկ շենքերում կամայական ձեւափոխումներ կատարել։ Սա գիտակցման խնդիր է։ Պետք է հասկանանք, որ վերականգնումը զուտ վերականգնում չէ, այլ զարգացման հնարավորության նոր փուլ՝ նախկին սխալներից քաղված դասերով»,–ընդգծեց նա։ Հետաղետային վերականգնման մասով ներկայումս մշակում են ենթաօրենսդրական ակտ։ Մասնագետը կարեւորեց նաեւ կամավորության ինստիտուտի կայացումն ու համապատասխան օրենքի ընդունումը։
Ա. Չիլինգարյանն անդրադարձավ ԱԻՆ—ը եւ ոստիկանական համակարգը մեկ միասնական կառույցում միավորելու գաղափարին՝ նշելով, որ զարգացած երկրները, որտեղ կա հստակ դրված կամավորության ինստիտուտ, կայացած տեղական ինքնակառավարման մակարդակ՝ հստակ ձեւավորված ֆինանսական միջոցներով, միգուցե նման կառավարման մոդելն աշխատի, որովհետեւ զարգացած երկրներում արտակարգ իրավիճակի բլոկը կարգավորում է վարչությունը, որն իրականացնում է քաղպաշտպանության եւ բնակչության պաշտպանության բաղադրիչ, իսկ լրացուցիչ ուժերի կարիքի դեպքում օգնում են կամավորները։ «Վրաստանում եւ Ղազախստանում միավորման արդյունքում ԱԻՆ—ի համակարգը ոչնչացավ, քանի որ փրկարար կադրը չի կարող աշխատել ոստիկանությունում։ Դա ուրիշ մշակույթ է, ուրիշ կառավարման ինստիտուտ։ ԱԻՆ—ն այսօր հումանիտար, գիտական առաքելություն է իրականացնում։ Ոստիկանության հետ միավորելը խնդրահարույց է, համենայնդեպս մեր երկրի զարգացման այս փուլում։ Միգուցե կառավարման որոշակի մակարդակի հասնելու դեպքում հնարավոր լինի դիտարկել այդ լուծումը, բայց ոչ հիմա,–ընդգծեց նա, ապա շարունակեց,–Մենք ունենք բազմաթիվ բնական վտանգավոր երեւույթներ, եւ Հայաստանում չկա այնպիսի տարածք, որտեղ ռիսկի գործոն չլինի։ Այս տեսանկյունից փակել մի նախարարություն, որը լիազոր մարմին է այս բոլոր գործառույթները կառավարելու տեսանկյունից, այնքան էլ գրագետ մոտեցում չէ»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գեւորգյանը նույնպես կարեւորեց ոլորտում առաջին համալիր կարգավորումներ ունենալու փորձը, ինչն առավել կենսական է դառնում զարգացող պետության համար։ «Մենք չենք կարող պատկերացնել աշխարհում որեւէ զարգացած երկիր, որն այս ոլորտում չունի կարգավորումներ։ Այս տրամաբանությամբ շարժվելով՝ պետք է հասկանանք, որ Հայաստանի համար նույնպես հույժ կարեւոր նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա համակարգված ձեւով ապակենտրոնացնել ճգնաժամային իրավիճակներում մեր գործողությունները, երբ յուրաքանչյուր մարդ՝ որպես համայնքի առանձին միավոր, կիմանա իր անելիքները նմանատիպ իրավիճակների ժամանակ»,– ասաց նա։ Գ. Գեւորգյանը ողջունեց այն, որ նախագծի մշակման ժամանակ բովանդակային առումով հիմք է ընդունվել աշխարհում գոյություն ունեցող փորձը. «Առաջին հայացքից թվում է՝ պարզ, ընկալելի ռեժիմի մասին է խոսքը, բայց սա բազմաբովանդակ եւ խորքային համալիր լուծում պահանջող նախաձեռնություն է»։

20-02-2020





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO