Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ազգային հերոս

Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից է։ Ես ինձ, իհարկե, հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, իսկ երիտասարդներին միշտ ասում եմ՝ մի եղեք շատ հպարտ, ընդամենը գործ արեք։ Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն։ Շնորհիվ նրանց, եւ հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ...»։
Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (ամբողջական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. մայիսի 22—ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940—ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ. Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը եւ այլք։
Այսօրվա դրությամբ վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Նա հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ—Նովայի «Չկա քիզի նման» երգը։
1988 թ. սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է բարեգործական հիմնադրամ։ 1964, 1996 եւ 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երեւանի հրապարակներից մեկը։
2009 թ. մայիսի 4—ից Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր, 2009 թ. մայիսի 5—ից՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը։
Լեգենդար հայը կյանքից հեռացավ 94 տարեկանում, 2018 թ. հոկտեմբերի 1—ին։ Ազնավուրը կյանքի ընթացքում արժանացել է բազում պարգեւների։ «Պատվո լեգեոնի» շքանշանի ասպետ էր, Կանադայի միաբանության սպա, Քվեբեկի Ազգային շքանշանի սպա, Հայաստանի ազգային հերոս, Երեւանի պատվավոր քաղաքացի, Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ ուներ, Թագի շքանշանի կոմանդոր էր, «Միջազգային համագործակցության հարցում ներդրման» շքանշանակիր, եւ այսպես երկար կարող ենք շարունակել։ Լեգենդար հայի թողած ավանդն ուղղակի անգնահատելի է։
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO