Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԱՅԼՔ...


Ավելի արագ, ավելի մատչելի

Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

ՀՀ ԱԳՆ կողմից 2019 թ. ապրիլի 25-ին պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեսակապի միջոցով հյուպատոսական ծառայություններ մատուցելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Նախաձեռնության հիմնական նպատակն է ընդլայնել հյուպատոսական ծառայությունների մատուցման եղանակները, աշխարհագրությունը՝ բարձրացնելով արդյունավետությունը։ Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում նոր եւ արդիական լուծումներ գտնել առկա մարտահրավերներին։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի հետ։
–Պրն Ավետիսյան, ի՞նչ խնդիրներ է լուծելու այս նախաձեռնությունը։
–Նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, մասնավորապես, տեսակապի միջոցով անձի ինքնությունը ստուգելու (նույնականացնելու) միջոցով ընդլայնել հյուպատոսական ծառայությունների մատուցման եղանակները եւ աշխարհագրությունը։ Առաջարկվում է քաղաքացու՝ անձամբ ներկայանալու եւ հյուպատոսի հետ դեմ առ դեմ հանդիպելու պահանջին ստեղծել այլընտրանք՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով աշխարհի ցանկացած վայրից տեսակապով դիմել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ եւ ստանալ որոշակի հյուպատոսական ծառայություններ։ Տեսակապով դիմելու դեպքում անձի ֆիզիկապես ներկայանալու պահանջը կփոխարինվի իրական ժամանակում դեմ առ դեմ տեսակապ հաստատելով, որը պետք է իրականացվի այնպիսի չափանիշներով, ինչը հնարավորություն կտա հստակ տեսնել դիմողին, նրա անձը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում), իսկ տվյալ տեսանյութը կձայնագրվի եւ կպահպանվի տվյալ գործին կից համապատասխան էլեկտրոնային համակարգում։
–Որքանո՞վ տեսակապի միջոցով մատուցվող ծառայությունները կապահովեն ակնկալվող որակը։ Կխնդրեի մանրամասնել՝ ինչպես է դա իրականացվելու։ Ո՞ր երկրների համար է գործելու հյուպատոսական ծառայությունների մատուցման այս տարբերակը։
–Նախատեսվում է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում ստեղծել բաժին, որի աշխատակիցները կանցնեն համապատասխան վերապատրաստում, կստանան տեսակապի միջոցով անձի ինքնության ստուգման (նույնականացման) համար անհրաժեշտ գիտելիքներ եւ գործնական հմտություններ։ Քաղաքացին ՀՀ ԱԳՆ կայքի համապատասխան բաժնում կլրացնի հայտը, որից հետո իր հետ կապ կհաստատվի, եւ կիրականացվի տեսակապը։ Տեսակապի ծառայությունը կիրառելի կլինի ոչ բոլոր հյուպատոսական ծառայությունների համար։ Արդյունքում հազարավոր քաղաքացիներ հնարավորություն կունենան, ցանկության դեպքում, մի շարք հյուպատոսական ծառայությունների համար դիմել տեսակապի միջոցով, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել եւ ստանալ փոստի միջոցով՝ խնայելով իրենց ժամանակը եւ ֆինանսական միջոցները, որոնք պետք է ծախսվեին մոտակա դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) այցելելու դեպքում։

21-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO