Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հավաքականն սկսում է նույն դիրքից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակի 102-րդ հորիզոնականում է սկսում հերթական մրցաշրջանը։ Մեր ընտրանին այդ դիրքում է մնում անցյալ տարվա նոյեմբերից։
Անփոփոխ են մնացել նաեւ հայրենի թիմի վարկանիշային միավորները՝ 1213։ Հարեւանությամբ դասվում են Լիբիայի եւ Պաղեստինի հավաքականները։ Հայաստանի հավաքականն ասպարեզ դուրս չի եկել 2019 թ. նոյեմբերի 18—ից հետո։ Իսկ առաջիկա խաղերը, որոնք լինելու են ոչ պաշտոնական՝ ստուգողական բնույթի, հայ ֆուտբոլիստներն անցկացնելու են մարտի 26—ին եւ 30—ին։ Արտագնա հանդիպումներում նրանց մրցակիցներն են լինելու, համապատասխանաբար, Ուզբեկստանի եւ Ղազախստանի հավաքականները։ Իսկ մարտի 3—ին Ամստերդամում նախատեսված վիճակահանությամբ կորոշվեն մերոնց մրցակիցները այս տարվա աշնանը մեկնարկող Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության ընտրական մրցաշարում։ Մինչ այդ ՀՖՖ—ն, թերեւս, պետք է կողմնորոշվի նաեւ հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցում, քանզի կարեւոր այդ օղակը թափուր է մնում օրեր առաջ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը խզելուց հետո։
Ընդհանրապես, փետրվարյան սանդղակը ենթարկվել է աննշան սրբագրումների, քանզի դրա նախորդ տարբերակի հրապարակումից հետո աշխարհում հավաքականների մակարդակով անցկացվել է ընդամենը 15 ընկերական խաղ։ Ըստ այդմ՝ առաջին դիրքում է մնում Բելգիան՝ 1765 վարկանիշային միավորով։ Լավագույն տասնյակում են նաեւ Ֆրանսիան (1733), Բրազիլիան (1712), Անգլիան (1661), Ուրուգվայը (1645), Խորվաթիան (1642), Պորտուգալիան (1639), Իսպանիան (1636), Արգենտինան (1623) եւ Կոլումբիան (1622)։ Տիտղոսավոր մյուս հավաքականներից Իտալիան (1607), Հոլանդիան (1604), Գերմանիան (1602) եւ Դանիան (1598) իրար են հաջորդում 13—16—րդ տեղերում։
Հայաստանի սահմանակից երկրներից Թուրքիան 29—րդն է, Իրանը՝ 33—րդը, Վրաստանը՝ 91—րդը, իսկ Ադրբեջանը՝ 114—րդը։ Մեր առաջիկա մրցակիցները՝ Ուզբեկստանի եւ Ղազախստանի հավաքականները, ընթանում են, համապատասխանաբար, 85—րդ եւ 118—րդ տեղերում։ Սանդղակի հաջորդ տարբերակը հաշվարկվելու է ապրիլի 9—ին։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

21-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO