Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում

Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր երգում»

Օրերս Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած հրապարակային բանավեճի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւ Հայրապետյանի հետ։
—Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյան-Ալիեւ դեբատը։ Ի՞նչ ուշագրավ դրվագներ կառանձնացնեք։
—Այս ձեւաչափը նոր էր, որքանով տեղյակ եմ, նախորդիվ եղել են նման քննարկումներ, բայց, ըստ էության, կողմերը չեն եկել համաձայնության՝ այդ քննարկումն անցկացնելու հետ կապված։ Կարծում եմ, մի քանի կարեւոր կոմպոնենտներ կան, որոնք պետք է հաշվի առնենք։ Մեկը՝ ինչպիսի ուղերձներ հղվեցին երկու կողմից էլ այդ հանդիպման ժամանակ, ինչ շեշտադրումներ արվեցին, որքանով էին դրանք ընկալելի միջազգային հանրության տեսանկյունից, որքանով այսօրվա օրակարգի տեսանկյունից մեր որդեգրած ուղերձները կարողացանք տեղ հասցնել, եւ դրան զուգահեռ ինչ դիրքավորումներ եղան, ինչպես նաեւ՝ դրանից հետո ծավալվող դիսկուրսները հանրություններում։ Իմ կարծիքով, մեր ամբողջ տեսածը՝ իր քննարկումներով հանդերձ, ցույց տվեց այն հսկայական անջրպետը, որ կա ժողովրդավար Հայաստանի ու ավտորիտար Ադրբեջանի միջեւ։ Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովուրդների անունից, ժողովուրդներին կոչերով դիմելու մասին, ապա Ալիեւը խոսում էր ինչ—որ նախկին փաթեթների մասին եւ ամբողջությամբ հղում անում դրանց։ Փաշինյանը բավականին հետաքրքիր, յուրատեսակ «մարտահրավերներ» էր, կարծես, նետում Ալիեւին։ Օրինակ՝ ես պատրաստ եմ խոսել, կոչ ունեմ անելու Ադրբեջանի ժողովրդին, պատրա՞ստ ես, արդյոք, դու ինչ—որ բան ասելու հայ ժողովրդին։
—Բայց Ալիեւն այդպես էլ չարձագանքեց այդ կոչին։
—Այո, այդպես էլ չարձագանքեց, որովհետեւ այն, ինչ պետք է ասեր, տարիներ շարունակ ասել է իր ատելության խոսքերով, թշնամանքի խոսքերով եւ պատերազմի հռետորաբանությամբ։ Ինձ համար հետաքրքրական էր, որ Փաշինյանը հստակ ընդգծեց մեր առաջնահերթությունները, որ մենք տարածք չունենք զիջելու, որ մեր անցած պատմությունը ցույց է տվել, թե ինչպիսի պետություն է Ադրբեջանը եւ ինչպես է հայերին վերաբերվում՝ բերելով Նախիջեւանի օրինակը, Շահումյանի օրինակը, ապա հստակ արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղն առանձնացել է Ադրբեջանից՝ պահպանելով ԽՍՀՄ Սահմանադրությունը, հետեւելով բոլոր իրավական գործընթացներին, եւ, այդքանով հանդերձ, փորձեց վերջին շրջանի խոսակցությունների համատեքստում գտնել նաեւ կառուցողականություն՝ նշելով Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, լրագրողների փոխայցելությունները, այսինքն, որոշակի փոքր թվացող, բայց կառուցողական ձեռքբերումները, որ Արցախի վերադարձը բանակցային սեղան՝ անհրաժեշտություն է հետագա գործընթացը շարունակելու համար։ Իսկ Ադրբեջանը, դրան ի պատասխան, շարունակ նշումներ էր անում պատմությունից, եւ դրա հետ մեկտեղ ինձ համար հետաքրքրական էր, որ վերջին պահին Ալիեւը, երեւի թե՝ սպառված համբերությամբ, նշեց՝ եթե ձեզ ինքնորոշվել է պետք, գնացեք այլ տեղում ինքնորոշվեք՝ հստակ ցույց տալով, որ իրենց պետք է տարածք առանց ժողովրդի եւ իրենք որեւէ համակեցության պատրաստ չեն հայերի հետ։
—Իսկ միջազգային հանրությունը ի՞նչ ուղերձներ ընկալեց, կա՞ն արձագանքներ, իրենք տեսնո՞ւմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարբերությունը։
—Կարծում եմ, որ այդ տարբերությունն այնքան ակնհայտ է… Բոլոր դիվանագիտական հարթակներում, որտեղ մենք Հայաստանն ենք ներկայացնում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ, Եվրանեսթ, իսկապես այն, որ բացարձակ տարբեր «զամբյուղներում» ենք, ակնհայտ է դառնում։ Ավելին, նույնիսկ ադրբեջանցի փորձագետներ կան, որ նշում են, թե ադրբեջանական ավտորիտարիզմի արդյունքում միջազգային հանրությունն արդեն չի կարող դիտարկել Արցախի որեւէ վերադարձ Ադրբեջանի կազմ, որովհետեւ տեսնում է՝ նման իրավիճակում կա մի ժողովրդավար երկիր, եւ դրա ֆոնին՝ ավտորիտար Ադրբեջան։ Արժեհամակարգային անջրպետը հսկայական է, եւ դա ինքնին ցույց է տալիս, որ վերադարձ անցյալին այլեւս չի լինի։
—Իսկ մենք ստանո՞ւմ ենք այդ մեսիջները միջազգային տարբեր հարթակներում, պատգամավորների տարբեր բարեկամական խմբերի հանդիպումների ժամանակ եւ այլն։
—Տեսեք, ունենք մեր օրակարգի հստակ ընկալում, երբ խոսում ենք խաղաղությանը նախապատրաստելու մասին, մթնոլորտի առողջացման մասին եւ հստակ նշում ենք, որ նախորդիվ քննարկվող բոլոր լուծումները չեն աշխատել հենց այն պատճառով, որ թշնամանք է քարոզվել, ինչն իսկապես ընկալելի է մեր միջազգային գործընկերների համար։ Այդ շեշտադրումներն առավել քան ընկալելի են՝ առանց համապատասխան մթնոլորտի ստեղծման, առանց Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի… Ճիշտ է, Ադրբեջանն ընդդիմանում է, բայց մենք նոր բան չենք առաջարկում, եղել է եռակողմ բանակցային գործընթաց, ավելին, եղել է հրադադար եռակողմ, ինչն ինքնին շատ խոսուն փաստ է, եւ դա օգտագործում ենք մեր փաստարկների մեջ։
—Հայաստանի վարչապետը խոսեց մինի հեղափոխությունների մասին, ինչը եւս նոր մոտեցում է շփումներում, ինչպե՞ս կգնահատեք դրա արձագանքը թեÕ Ալիեւի մոտ, թեÕ ընդհանրապես։
—Իրականում Ալիեւը նոր բան չէր ասում։ Իսկ Փաշինյանը փորձում էր նորույթներ մտցնել բանակցային գարծընթացում եւ նոր թեզեր առաջ բերել։ Այսպես կոչված՝ մինի հեղափոխություններով նա ցույց տվեց, թե ինչպիսի կառուցողական ու նոր քայլերի է դիմել, երբ նշել է, որ պետք է գտնվի լուծում, որը ընդունելի լինի բոլոր ժողովուրդների համար։ Թեեւ ադրբեջանական մամուլը ծանր է տանում վարչապետի այս հայտարարությունը՝ նշելով, թե նման լուծում չկա։ Բայց եթե նման լուծում չկա, ուրեմն ոչ մի լուծում էլ չկա։ Եթե համակեցության այդ լուծումը չգտնվի, ուրեմն ոչ մի լուծում չի աշխատի։ Եթե պետք է լինի չակերտավոր լուծում, որ պետք է հանգեցնի նոր պատերազմի, այսպես թե այնպես, այդ իրավիճակն ունենք։ Ցանկացած պահի էսկալացիան հնարավոր է։ Շատ կարեւոր ուղերձ է նաեւ հակառակ կողմերի ժողովուրդներին դիմելու ուղերձը, որ ոչ թե հայհոյեն միմյանց, այլ փորձեն մտքերով, տեսակետներով փոխանակվել։ Այս քննարկումներն այնքանով են կարեւոր, որ դրանից հետո ծավալվում են հանրային քննարկումներ…
—Ադրբեջանո՞ւմ էլ են այդ քննարկումներն ակտիվ։
—Չեմ նկատում այդպիսի քննարկումներ Ադրբեջանում, նման ծավալով քննարկումներ այնտեղ չեն ծավալվում։ Ընդ որում, ավելին ասեմ, անգամ վերջին նախընտրական քարոզարշավի ընթացքում, ի տարբերություն նախորդների, Ադրբեջանում Ղարաբաղի թեման չդարձավ ակտիվ քննարկվող թեմա, ինչը եւս խոսուն փաստ է։
—Ինչո՞վ են կարեւոր այսպիսի հրապարակային բանավեճերը, եւ ավելի շատ ո՞ւմ օգտին են դրանք աշխատում։
—Սրանք կարեւոր են, որ մենք կարողանանք մեր ուղերձները միջազգային հանրությանը տեղ հասցնել ավելի լայն ձեւաչափով, բնականաբար, դրանք մեր օգտին են, որովհետեւ մեր ու Ադրբեջանի այդ տարբերությունները տվյալ հարթակներում շատ հսկայական են դառնում։ Մեր ուղերձները կոնկրետ ձեւով ենք տեղ հասցնում, ինչը, կարծում եմ, միայն ողջունելի է։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

21-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO