Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հանրությունն է տալու վերջնական գնահատականը

Եվ նրա ցանկությամբ է որոշվելու՝ կատարե՞լ փոփոխություն Սահմանադրության մեջ, թե՞ ոչ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրական հանրաքվեին առնչվող որոշ սկզբունքային հարցերի եւ հնչեցրել դրանց շուրջ պարզաբանումներ։ Մասնավորապես, ընդգծելով սահմանադրական հանրաքվեի նշանակությունը, վարչապետը նշել է. «Ապրիլի 9—ից մենք ներդրել ենք նոր կառավարման համակարգ, որը մեխանիզմ է եւ մեկ ամբողջություն։ Եվ այդ մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է մեր Սահմանադրության մեջ։ Օրինակ բերեմ։ Սա նույնն է, որ մեքենան ենթարկվի կապիտալ վերանորոգման, բայց այդ մեքենայի անիվներից երեքը լինեն մի տրամաչափի, չորրորդը լինի բոլորովին այլ տրամաչափի»։
Այստեղ շատ տրամաբանական հարց է ծագում, ինչը հնչել է ոչ մեկ անգամ ու ոչ միայն լրագրողների շուրթերից։ Ինչո՞ւ չսպասել սահմանադրական ամբողջական փոփոխությունների հանրաքվեին եւ միայն 213—րդ հոդվածի համար անցկացնել առանձին հանրաքվե։ «Որովհետեւ գլոբալ սահմանադրական փոփոխությունները շատ լուրջ, խորքային փոփոխություն են ենթադրում։ Եվ երբ խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, խոսում ենք գործող Սահմանադրության զարգացման մասին, իսկ գործող Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե այն դե ֆակտո չի մտել ուժի մեջ»,–պատասխանում է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ գործող Սահմանադրությունը ՍԴ—ի մասով չի մտել ուժի մեջ, քանի դեռ ՍԴ դատավորները պաշտոնավարում են մինչեւ 2015 թ. սահմանադրական հանրաքվեն գոյություն ունեցող Սահմանադրության նորմերով։
Իրականում այդ եւ մի շարք այլ հարցադրումներ գոյություն ունենալու իրավունք ունեն, բայց դրանք բարձրացնելն ու դրանց շուրջ բանավեճեր ծավալելը պետք է ունենան առավելապես ճշմարտությունը բացահայտելու կամ փոխըմբռնման հասնելու բնույթ, այլ ոչ մանիպուլացնող ու խճճող դրսեւորումներ, ինչպիսիք հաճախ հանդիպում են հայաստանյան մամուլում։
Եվ առաջիկա հանրաքվեն արտացոլումը կլինի այն բանի, թե որքանով են իշխանությունների սույն նախաձեռնությունն ու բարեփոխումների այս փուլը հասկանալի ու ընկալելի եղել հանրության համար։ Չմոռանանք, որքան էլ իշխանություններն ունենան իրենց իրավական կամ քաղաքական հիմնավորումները, միեւնույն է, հանրությունն է տալու վերջնական գնահատականը, եւ հանրության ցանկությամբ է որոշվելու՝ կատարե՞լ փոփոխություն Սահմանադրության մեջ, թե՞ ոչ։ Միայն բարձր քաղաքական եւ քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակությունը կարող է ճիշտ գնահատական տալ այն խնդիրներին, որոնք ուղղակիորեն իր հետ չեն առնչվում եւ ուղղակի ազդեցություն չունեն իր վրա։ Այդպիսի խնդրի հետ մենք գործ ունենք նաեւ այս դեպքում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

22-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO