Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Որոշ քաղաքական ուժեր փորձում են

Հանրաքվեի գործընթացում ընտրախախտումների ֆոն ձեւավորել

Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պատրաստվում են հանրաքվեի, եւ մինչ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, արդեն սկսվել է ոչ պաշտոնական քարոզչությունը։
Ընդդիմության մի հատված, որում ընդգրկված են հիմնականում նախկին իշխանություններին հարող անձինք, որդեգրել է շատ հետաքրքիր ռազմավարություն։ Այն առաջին պլան է մղել ընդդիմադիր ճամբարին սատարող հանրային սեկտորին ու ակտիվիստներին, որոնք իրականում ներկայացնում են ՀՀԿ—ական կամ ռոբերտքոչարյանական թեւը, բայց ուղղակիորեն չեն ասոցացվում նրանց հետ, իսկ քաղաքական ուժերը գործում են երկրորդ պլանում։
Մասնավորապես, «Ոչ»—ի քարոզչական կողմը ձեւավորած, նախաձեռնած իրավաբաններն իրենց հանրային ելույթներում, ըստ էության, պաշտպանում են ընդդիմության տեսակետները։ Նրանց միջոցով ընդդիմությունն անընդհատ փորձում է մատնացույց անել իշխանությունների սխալներն ու բացթողումները։ Նույնն էլ՝ այս դեպքում. նրանք հասարակությանը փորձում են համոզել, որ հանրաքվեն անօրինական է կամ նշանակվել է ընթացակարգային խախտումներով։
Այսինքն՝ «Ոչ»—ի տեսակետն այս էտապում պաշտպանում են հասարակական գործիչները, որպեսզի հասարակության լայն շերտերը տվյալ քարոզչությունը չասոցացնեն ընդդիմադիր, ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի շահերի հետ։ Իսկ ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ չի մասնակցելու հանրաքվեին՝ դրանով նորից փորձելով հեռացնել հանրաքվեի գործընթացն իրենից ու իր հետաքրքրությունների շրջանակից։
Մյուս կողմից՝ արդեն իսկ որոշ լրատվամիջոցներով փորձ է արվում վարկաբեկել հանրաքվեի գործընթացը։ Տեսակետներ են պտտվում, որ իշխանությունն անհրաժեշտ 650 հազար ձայնը չի կարողանալու հավաքել առանց կեղծիքների ու ընտրախախտումների։ Այսինքն, փորձ է արվում արդեն իսկ հարցականի տակ դնել քվեարկության օրինականությունն ու սահմանադրական սպասվող փոփոխության լեգիտիմությունը։ Հիմնական նպատակն է ստեղծել ընտրախախտումների ֆոն, որն էլ, իր հերթին, կստեղծի համապատասխան միջավայր՝ թույլ տալով նախկինում ծանոթ—բարեկամական, ընտրակաշառքային եղանակներով ընտրություններ կազմակերպելուն մասնակից անձանց նորից կիրառել այդ տեխնոլոգիաները, ինչն ունի ավելի հեռուն գնացող նպատակներ։ Եթե ընդդիմության այս հատվածին հաջողվի իրականացնել այդ ծրագիրը, եւ ընտրախախտումների հակում ունեցող անձինք սկսեն ազատորեն գործել, դա հասարակության մեջ կստեղծի տպավորություն, որ իշխանությունները դադարել են պահպանել իրենց նախապես հայտարարած քաղաքական սկզբունքներն ու հեռանում են դրանցից։
Մեծ հաշվով՝ նպատակն է ցույց տալ, որ հին ու նոր իշխանությունների միջեւ տարբերություն չկա՝ այդպիսով հեղինակազրկելով Փաշինյանի կառավարությանը։ Այս պարագայում իշխանությունները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն նաեւ քվեարկության գործընթացին, որպեսզի այն որեւէ էական կասկածի առիթ չստեղծի։
Դատելով այս իրավիճակից, երբ որոշ քաղաքական ուժեր գործընթացները մղում են դեպի ընտրախախտումներ եւ այդպիսի ֆոն են փորձում ստեղծել, ակամայից այս հանրաքվեն դառնում է 2018—ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրգանական շարունակությունը։ Ակնհայտ է դառնում, որ այն իր հիմքում մարմնավորում է հին կարգերի ու բարքերի դեմ պայքարը։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

22-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO