Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կառավարության խնդիրը հնարավորություններ ստեղծելն է

Մարդու խնդիրը՝ դրանք օգտագործելը

Տարբեր ժամանակաշրջաններում հասարակության մեջ կուտակվել են դժգոհություններ, որոնք հանգեցրել են ներքաղաքական փոփոխությունների։ Ձեւավորվել են նոր կառավարություններ, նշանակվել են նոր վարչապետներ, ի վերջո, այդ նույն պատճառներն ուներ նաեւ 2018-ի թավշյա հեղափոխությունը։ Դժգոհություններ ասելիս առաջին հերթին պատկերացնում ենք հանրային կյանքի սոցիալական ասպեկտը, քանի որ մարդու կամ հասարակական լայն շերտերի համար առաջին ու ամենազգայուն խնդիրը սոցիալական կողմն է՝ առանձին դեպքերը չհաշված։
Մարդիկ ամեն մի քաղաքական փոփոխության հետ սպասել են իրենց կենցաղում իրականացվելիք փոփոխության։ Ակնկալել են, որ հենց իրենց կյանքում մի շոշափելի բան է փոխվելու, սկսելու են լավ ապրել, թեեւ, այդ լավ ապրելն էլ մի անորոշ ու ոչ այնքան հստակ հասկացություն է, որովհետեւ տարբեր տեղերում, տարբեր մարդկանց մոտ այն տարբեր կերպ է չափվում ու ընկալվում։
Բայց խնդիրը հենց այն է, որ գրեթե երբեք այդ հանրային սպասումները չեն արդարացել։ Գուցե այն պատճառով, որ շոշափելի բան չի փոխվել, գուցե եւ այն պատճառով, որ ոչ ոքի համար հստակ չէ, թե հատկապես ինչ փոփոխության է սպասում հասարակ քաղաքացին։ Այս առումով մի հետաքրքիր բացատրություն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տարբեր ելույթների ժամանակ, տարբեր առիթներով առաջ է քաշում ու բերում օրինակներ, թե ինչը կարելի է համարել մարդու կյանքի փոփոխություն։
Այս թեմային նա անդրադարձավ նաեւ օրերս Հանրային հեռուստաընկերության տաղավարում հյուրընկալվելիս։ Մատնացույց արեց 50 եվրոյով Հռոմ մեկնելու ու հետադարձի տոմս ձեռք բերելու հնարավորության ստեղծումը, խելացի անասնագոմերի սուբսիդավորումն ու գումարի մի մասի վերադարձը, անապահով ընտանիքներին ընտանի կենդանիների հատկացումը, ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների՝ պետպատվերի շրջանակներում բուժման հնարավորությունը, պարենի որոշ տեսակների գնանկումը եւ այլն։ Վարչապետի հիմնական թեզն այն է, որ կառավարության խնդիրը հնարավորություններ ստեղծելն է, մարդու խնդիրը՝ դրանք օգտագործելը։ Երբ ասում ենք, որ պետությունը պետք է փոխի մարդու կյանքը, պետք է հասկանանք, որ պետությունը պետք է մարդկանց տա գործիքներ, որպեսզի իրենք փոխեն իրենց կյանքը, ստեղծեն պատշաճ ապրուստի միջոցներ եւ այլն։
Այս մոտեցումը պետք է ընկալի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետեւ ամբողջ աշխարհում, որտեղի օրինակն էլ վերցնենք, յուրաքանչյուր մարդ ինքն է ստեղծում իր ունեցվածքը՝ իր աշխատանքով։ Պետությունը տրամադրում է գործիքները։ Եվ ավելի բարեկեցիկ են ապրում այն երկրները, որոնցում պետությունն այդ գործառույթն իրականացնում է համակարգված ձեւով։ Մեր քաղաքացին պետք է ըմբռնի այդ մեսիջը եւ շարժվի դրան համապատասխան։
Այլապես, քանի կառավարություն էլ փոխվի Հայաստանում, շարքային քաղաքացու կյանքը մնալու է նույնը։ Քաղաքացին պետք է գնահատի արվող փոփոխությունները, քայլերը, գնահատի, թե ինչ է իրեն տալու տվյալ նախաձեռնությունը, ու պահանջի կառավարությունից խելամիտ, տրամաբանված գործողություններ, բայց երբեք չդնի վերացական պահանջ՝ բարելավել հասարակության կյանքը, կամ կատարի անորոշ հարցադրում՝ ե՞րբ պետք է Հայաստանի քաղաքացին լավ ապրի։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

22-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO