Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Փոփոխություններ են նախատեսվում պետական գնումների գործընթացում

Օրենսդիրն ու գործադիրն աշխատում են ընդհանուր մոտեցումների ուղղությամբ


Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախաձեռնությամբ երեկ հրավիրվել էր խորհրդարանական լսում՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով։
«ՀՀ»—ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ պարբերաբար պետական գնումների մասով մտահոգություններ են ստանում տնտեսավարողներից։ Ներկա վիճակը կարող է շուկայում հանգեցնել կոնկրետ խաղացողների կենտրոնացվածության աճի եւ խնդրահարույց դարձնել հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, որոնք նույնպես մասնակցում են պետական գնումներին։ «Մեր տեսլականն է ապահովել որակ, որի դիմաց պատրաստ ենք նաեւ ավելի բարձր վճարել։ Սա ճիշտ մոտեցում է, սակայն պետք է փորձենք այնպիսի մեխանիզմներ մշակել, որը կբացառի արհեստական խաղացողների ներգրավումը, որոնք ունեն գումար, բայց չունեն համապատասխան փորձառություն»,– ասաց Ա. Մանուկյանը։
Պետական գնումների մասով օրենսդիրը համեմատաբար քիչ գործիքակազմ ունի, որովհետեւ այս ոլորտը կարգավորվում է երկրորդային օրենսդրությամբ, մասնավորապես, կառավարության որոշումներով։ Ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որը միտված է մի շարք խնդիրների կարգավորմանը, մասնավորապես, նախատեսվում է ներդնել տարբերակված երաշխիքների ինստիտուտ, երբ ֆինանսական միջոցների սառեցումը ոչ թե ամբողջ ծավալով, այլ աստիճանաբար կարվի։ Ապագայում կարող է քննարկվել նաեւ վարկանիշավորման գաղափարը, երբ պետական գնումներին մասնակցող կազմակերպությունները, որոնք արդեն իսկ ունեն բարեխիղճ եւ կարգապահ գործընկերոջ պորտֆել, լրացուցիչ հնարավորություններ ստանան՝ հայտնվելով համեմատաբար ավելի շահեկան պայմաններում։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով՝ հանդիպման ժամանակ տարբեր տեսակետներ են հնչել, խոսք է եղել նաեւ կանաչ գնումների մասով քայլեր կատարելու, այդ թվում օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին, որը կհամապատասխանի նաեւ ԵՄ—ի պահանջներին։ «Կարեւորվել է նաեւ բյուրոկրատական որոշ ընթացակարգերի բարելավումը։ Համակարգերը պետք է ծառայեն մարդկանց, բիզնես հանրույթը եւս պետք է զգա, որ պետությունն իրենց դիտարկում է որպես գործընկեր՝ փորձելով օժանդակել յուրաքանչյուր գործընթացում»,– ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե պետական գնումների համակարգը միջոց չէ՝ խրախուսելու փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, պատգամավորը նշեց, որ չի կիսում այդ մոտեցումը, քանի որ մի շարք երկրների, այդ թվում նաեւ զարգացած երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետական գնումները, որպես ամենահուսալի եւ երաշխավորված շուկա, կարեւոր նշանակություն ունեն հատկապես ՓՄՁ—ի համար։ «Եթե մենք ուզում ենք գեներացնել միտքը, ապա պետք է նկատի ունենանք, որ այն հիմնականում ծնվում է ՓՄՁ—ներում։ Գնումների համակարգը, որը ռազմավարական ծախսային ուղղություններից է, նոր մտքի կարիք ունի, հետեւաբար, էլ ավելի պետք է կարեւորվի ՓՄՁ—ների ներգրավումը։ Իսկ այն ծախսային մասին, որը չի պահանջում ինովացիա, կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ավելի մատչելի գին կառաջարկեն։ Այստեղ խթանվում են մասշտաբն ու մատչելիությունը, այլ ոչ թե գաղափարը»,–պարզաբանեց զրուցակիցս՝ որպես օրինակ բերելով ՌԴ—ն, որտեղ օրենքով կարգավորված է, որ պետգնումների առնվազն 15 տոկոսը պետք է ձեռք բերվի ՓՄՁ սուբյեկտներից։
Պատգամավորի խոսքով, գնումների համակարգը դինամիկ է եւ պետք է զարգանա արդի միտումներին համահունչ. «Եկել է այն փուլը, երբ խնդիրների գույքագրման հիման վրա պետք է բարելավենք գնումների մասին օրենսդրությունը, որպեսզի օրենսդիրն ու գործադիրը նույն ուղղությամբ շարժվեն»։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն էլ հավելեց, որ նախ պետք է հասկանալ, թե որն է կարգավորումների նպատակը, այսինքն՝ եթե նպատակը ցանկալի ապրանքը, ծառայությունը, աշխատանքը նվազագույն գնով ձեռք բերելն է, ապա ներկա կարգավորումները միանշանակ արդարացված են, բայց եթե խոսքը որակի մասին է, ապա այստեղ խնդիրներ են առաջանում։ «Անասնաբուժության ոլորտում եթե որակն այն չէ լինում, վերջին հաշվով կարող է անասունը տուժել, կամ գյուղոլորտում՝ բույսը, սակայն բժշկության ոլորտում, երբ գործ ունենք մարդու հետ, եւ նման պայմաններում խոսքը մարդու կյանքի մասին է, ապա նման պարագայում օրենքը ոչ թե խանգարում է, այլ վնասում»,–ընդգծեց պրոռեկտորը։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի հետ կապված ռեկտորների խորհրդում քննարկում է եղել, որի արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է 12 առաջարկ, որոնք ներկայումս քննարկվում են։ Զրուցակիցս նկատեց, որ կա միասնական կարծիք՝ պարբերաբար հանդիպել եւ բուհերին հուզող խնդիրները համատեղ ուժերով ներկայացնել պատկան մարմիններին։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ պետական գնումների համակարգն անհրաժեշտ է համապատասխանեցնել ժամանակի պահանջներին։ Ըստ նրա՝ խնդիրներն առաջանում են ոչ թե օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, այլ ենթաօրենսդրական ակտերի կիրառման ժամանակ, որոնք մշակվում եւ հաստատվում են կառավարության կողմից։ «Նոր կարգավորումների մշակման ժամանակ հաշվի է առնվել ոչ թե տեղական, այլ միջազգային պրակտիկան։ Դրանից ելնելով՝ կառավարությունը մշակել է մի շարք նորարարություններ, որոնց շնորհիվ պետական գնումների գործընթացում կարող է ներգրավվել նաեւ փոքր եւ միջին բիզնեսը»,–ասաց նախարարը՝ նշելով, որ ծրագրվում է բացառել, օրինակ, «ապրանքի կամ ծառայությունների ինքնարժեք» հասկացությունը՝ փոխարինելով այն «բանակցային գործընթաց» հասկացությամբ, որի ընթացքում կարելի է փոխզիջման հասնել։ Նոր կարգավորումներով նախատեսվում է ներդնել գրավի նոր տեսակ. ներկայումս գրավ են դառնում պետգնումներով մատակարարի կանխիկ ֆինանսական ռեսուրսները, իսկ առաջարկվող փոփոխությամբ գրավ կարող է դառնալ պետական գանձարանի հաշիվը։ Գործընթացի թափանցիկության նպատակով մշակվում է ծրագրային ապահովման նոր համակարգ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ մեր երկրում պետական գնումների մրցույթներ անցկացնելիս տեղական արտադրողին որեւէ կերպ չխրախուսելու խնդրին՝ նման մոտեցումը համարելով անթույլատրելի. «Հայաստանը փոքր շուկա ունի, եւ այդ պատճառով անհրաժեշտ է աջակցել եւ պաշտպանել տեղական արտադրողին»։

22-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO