Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ՄԱՐԶԵՐ


Անկաշկանդ մասնակցության համար

ՄԱԶԾ գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի ազգային համակարգող Հովհանես Ղազարյանը, ծրագրի այլ ներկայացուցիչներ, «Խազեր» էկոլոգիամշակութային հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը մարզպետարանում կայացած հանդիպումում Լոռու մարզի համայնքապետերին ծանոթացրեցին եւ առաջարկեցին ֆինանսական ներդրման նոր մեխանիզմներ։ Դրանք կներդրվեն որպես փորձարարական ծրագրեր՝ նպատակ ունենալով համայնքներին օգնել ունենալու շրջանառու միջոցներ բազմազան ծրագրերում առավել անկաշկանդ մասնակցություն ունենալու համար։
Ըստ հյուրերի ներկայացման՝ «Համայնքներին առաջարկվում է ստեղծել նորարարական ֆինանսական գործիք համայնքի մակարդակով՝ կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ։ Վերջինս պետք է պատկանի տվյալ համայնքի բոլոր բնակիչներին եւ պայմանն այն է, որ ներդրվող միջոցները, որոնք կօգտագործվեն համայնքային էկոլոգիական խնդիրների լուծման համար, որոշ ժամանակ անց վերադարձվեն հիմնադրամին՝ շարունակական կարգով այժմ էլ արդեն այլ ծրագրեր իրականացնելու համար»։
Նախնական ներդրումն իրականացվելու է ՄԱԿ—ի կողմից, հետագայում, արդյունավետ գործելու դեպքում, հիմնադրամում ներդրումներ կարող են կատարել նաեւ անհատներ, համայնքներ, տարբեր կազմակերպություններ։
Մարզի ղեկավարներին էլ առաջարկվեց այն գաղափարը, որ, ստեղծելով հիմնադրամները, դրանք, որպես ներդումներ իրականացնող երրորդ ֆինանսական աղբյուր, կարող են ներգրավվել սուբվենցիոն ծրագրերի իրականացման ժամանակ, ինչն առավել կթեթեւացնի համայնքների բեռը եւ խոշորածավալ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի։
Նկատի ունենալով, որ սուբվենցիոն ծրագրերը տարեցտարի ավելի մեծ ծավալներ են ընդգրկում, եւ այս հիմնադրամների ստեղծումը կնպաստի, որպեսզի համայնքները էկոլոգիական ուղղվածության բազմաթիվ մեծ ծրագրեր կարողանան իրականացնել, խոստացվեց, որ Լոռու մարզպետարանը կանի հնարավորը, որպեսզի փորձարարական ծրագիրը հաջող ընթացք ստանա եւ ընդօրինակելի լինի։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

26-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO