Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.07.2020
ՄԱՐԶԵՐ


Մարզային իշխանությունը չի միջամտում իրավապահ համակարգի գործերին

Ուստի անիմաստ է նրանից նման ծառայություն կամ «օգնություն» ակնկալել

Ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի, ինչպես նաեւ ներքաղաքական անցուդարձերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։
–Պարոն Սարգսյան, քարոզարշավն արդեն մեկնարկել է, ե՞րբ է «Այո»—ի շտաբը սկսելու ակտիվ քարոզչությունը։
–Երեկ, ինչպես գիտեք, մեծ դրամահավաք անցկացվեց, ինչից հետո արդեն պատրաստ կլինեն նաեւ քարոզչական նյութերը, եւ դրամահավաքից ու այդ նյութերի պատրաստ լինելուց հետո ակտիվ փուլ կթեւակոխենք։
–Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք քարոզարշավին։
–Ինչպես թույլատրվում է ընտրական օրենսգրքով, մասնակցություն եմ ունենալու ոչ աշխատանքային ժամերին, հանգստյան օրերին։ Իմ թիմին կօգնեմ, կաջակցեմ այդ գործում։ Եթե կարիք լինի, արձակուրդ էլ կվերցնեմ ու այդ շրջանակներում ավելի ակտիվ կմասնակցեմ տարվող աշխատանքներին։
–Իսկ Ձեր մասնակցության կարիքը կլինի՞։
–Ինչու չէ։ 2018—ի ընտրություններին ես մասնակցել եմ որպես ռեյտինգային թեկնածու եւ բավական լուրջ քվեներ եմ ստացել, ուստի պետք չէ, կարծում եմ, համեստություն անել։ Սա էլ մի առիթ է ընտրողներիս հետ հանդիպելու, արված ու չարված գործերի մասին խոսելու, ասելու, թե ինչու է պետք «Այո» քվեարկել, նշելու, թե ինչ է այն տալու մեր երկրին…
–Անձամբ Ձեր ասելիքը ո՞րն է լինելու։
–Իմ ասելիքը հետեւյալն է լինելու, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական դատարանը նախորդ իշխանությունների կողմից զավթված է, իրենց համար նպաստավոր Սահմանադրական դատարան է նախագծվել, եւ այսօրվա իրականությունը որեւէ համեմատական եզր չի կարող ունենալ այն Սահմանադրության ու այն ՍԴ—ի հետ, ինչն այսօր ունենք։ Ինքս մասնակից եմ եղել 2015 թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, եղել եմ դիտորդ եւ իմ աչքով եմ տեսել, թե ինչ էր կատարվում ընտրատեղամասերում։ Հնարավորություններիս չափով փորձել եմ խոչընդոտել նախկին «հանրապետական մեքենայի» աշխատանքին, եւ իմ ընտրատեղամասում «Այո»—ն հավաքել է մինիմում ձայներ, ինչը չեմ կարող ասել միեւնույն համայնքի մյուս երկու տեղամասի մասին, որտեղ, ամենայն հավանականությամբ, զանգվածային լցոնումներ են եղել։ Եվ նման Սահմանադրություն, որտեղ հաշվի չի առնվել ժողովրդի կարծիքը, չենք կարող ունենալ նոր Հայաստանի պայմաններում։
–Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է հանրության տրամադրվածությունն այս առնչությամբ։
–Շատ դրական, բոլորը հարցնում են՝ ե՞րբ է սկսվելու քարոզարշավը, որպեսզի ավելի ակտիվ գործողութունների մասնակցեն։ Ինձ թվում է՝ ժողովուրդը ողջունելու է գործընթացը, իրենց շատ համոզելու կարիք չի լինի տեղամասեր գնալու համար։ Չենք ասելու՝ «Այո» քվեարկեք։ Մեր ընտրողների, քաղաքացիների հետ հետեւյալ զրույցն ենք ունենալու, որ սա շատ կարեւոր է այսօրվա մեր իրականությունը փոխելու համար, եւ ընդամենը պետք է այդ օրը՝ ապրիլի 5—ին, տանից վեր կենալ եւ գնալ ընտրատեղամասեր։ Դա իրենց ոչ աշխատանքային օրվանից 10—15 րոպե է խլելու, բայց մեր սերունդների համար միայն դրական տեղաշարժ է բերելու։
–Ընդդիմադիր որոշ ուժերի քարոզչության թիրախում Դուք հաճախակի եք հայտնվում, ինչո՞վ եք դա պայմանավորում։
–Երեւի, առաջին հերթին պատճառն այն է, որ սա Արարատի մարզն է, եւ ես Արարատի մարզպետն եմ։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան մյուս մարզերում։ Բանն այն է, որ նախկին իշխանությունների ամենալուրջ հենասյուները եղել են հենց Արարատի մարզից։ Դրա վառ ապացույցն այն է, որ ընտրություններում ամենաշատ ռեյտինգային քվե ՀՀԿ—ի համար ապահոված պատգամավորը մեր մարզից էր։ 2015 թ. Երեւանից հետո ամենաշատ «Այո» քվե իշխանությունների համար ապահովել էր այս մարզը։ Սա, կարելի է ասել, ՀՀԿ—ական իշխանության բաստիոնն է եղել։ Եվ հեղափոխությունից հետո, որպես մարզպետ, մի շարք ոլորտներում սանիտարի դեր եմ ստանձնել եւ «մաքրման» աշխատանքներ եմ իրականացնում։
–Ձեզ հաջողվո՞ւմ է դա անել մարզում նախկին իշխանությունների ազդեցիկ ներկայացուցիչների առկայության պայմաններում։
–Ոչ մեկի դեմ անձնական ոչինչ չունեմ։ Հիմնականում խնդիր եմ ունեցել, եւ կա խնդիր նախկինում իրենց ունեցած գործելաոճի հետ։ Այն հանգամանքը, որ նախկինները մեծ գումարով փորձել են ամեն ինչ գնել, փչացնել, մարդկային հարաբերությունները դարձնել առեւտրի առարկա, դա է պետք փոխել մեր հասարակությունում։ Մենք հիմա դա ենք իրականացնում։ Քաղաքացիների հետ զրուցելով, բացատրելով, որ մարզպետը կամ պատգամավորը չեն բերելու իրենց փողոցը ասֆալտապատեն, դա իրենց համայնքը պետք է անի։ Այդ ամենը վերագրում էին մարզպետին կամ պատգամավորներին եւ այդ ամենն ակնկալում էին իրենցից։ Քաղաքացիներն ակնկալում են մարզպետից, որ միջամտի դատախազության գործերին, դատարանների գործերին, որովհետեւ իրենք այդպես են կարծում, որ ճիշտն իրենց կողմն է, բայց բացատրում ենք, որ չենք խառնվում իրավապահ համակարգի գործերին, դատական համակարգի գործերին, եւ մեզանից նման ծառայություն սպասելն իզուր է։ Բացատրում ենք, որ կարող ենք իրենց օգնել քաղաքաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում, որոնք մեր լիազորությունների շրջանակներում են։ Նախկինից եկել է տպավորություն, որ պատգամավորը կամ մարզպետը հարց լուծող ֆիգուր է, իրենք պատկերացրել են, որ բոլոր չլուծված հարցերը լուծվելու են իրենց միջոցով, բայց այսօր դա մեզանից ակնկալել պետք չէ։ Մենք ամեն ինչ անում ենք օրենքի շրջանակներում։ Այս բոլորն է անդրադառնում եւ առկա աղմուկը դրանից է առաջանում, որ չենք շեղվում օրենքի տառից, ինչը բերում է զանազան անհարկի, արհեստական դժգոհությունների։
–Ինչպե՞ս են արտահայտվում այդ դժգոհությունները։
–Կան, օրինակ, սաբոտաժի դեպքեր, երբ տվյալ հարցը համայնքի ղեկավարի կամ որեւէ գերատեսչության լուծելիք հարցն է, բայց ոմանք քաղաքացիներին ուղղորդում են դեպի մարզպետարան՝ լավ իմանալով, որ այստեղ բացասական պատասխան է ստանալու քաղաքացին, եւ եւս մեկ անգամ առիթ է լինելու մեր աշխատանքից, մարզպետից ու մարզպետարանից դժգոհելու, փնովելու կառավարությանն ու մարզային իշխանություններին։
–Համայնքներում շարունակվո՞ւմ են ներքին լարվածություններ պահպանվել։
–Շատ համայնքներում կան այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Մենք այդպիսի խնդիր երբեք չենք դրել, որ պետք է այս կամ այն կուսակցությունից դուրս գալ։ Մենք նախկին իշխանությունների հետ աշխատած համայնքապետերի հետ փորձում ենք աշխատել, որպեսզի համայնքներում որեւէ խնդիր չլինի։ Իսկ թե իրենց կուսակցական պատկանելությունն ինչ է, դա մեզ չի հետաքրքրում։
–Ձեր կողմից երբեւէ առաջ չի՞ քաշվել կուսակցական պատկանելության խնդիր։
–Երբեք։ Մենք ոչ ոքի որեւէ առաջարկ չենք արել «ՔՊ» մտնելու։ Խոսակցություններ են տարածվել, թե ես որոշ համայնքապետերի առաջարկել եմ մտնել «ՔՊ», նրանք ինձ մերժել են, դրա համար էլ մեր հարաբերությունները լարվել են։ Այդպիսի խոսակցություններ առաջ բերող համայնքների ղեկավարներին պետք է ասեմ, որ իրենք, պարզապես, կերազեին, որպեսզի իրենց այդպիսի առաջարկներ արվեին։ Մենք հեղափոխությունից հետո կոշտ մաղ ենք օգտագործում «ՔՊ» կուսակցության շարքերը մարդկանց ընդունելու համար, այդ թվում նաեւ՝ համայնքապետերի։ Մարզում չունենք համայնքի որեւէ ղեկավար, ով հեղափոխությունից հետո դարձել է մեր կուսակցության անդամ։
–Իսկ համայնքապետերի հետ հարաբերություններում որեւէ խտրականություն չի՞ դրվել։
–Խտրականություն չի կարող լինել, քանի որ այստեղ շոշափվում է միայն ու միայն համայնքի շահը, ոչ թե մարզպետ—համայնքապետ հարաբերությունները։ Մենք լավ ենք հասկանում, որ վատ աշխատող համայնքի ղեկավարն արգելակում է համայնքի զարգացման տեմպը, բայց փորձում ենք ամեն դեպքում, չսրելով հարաբերությունները, խոսել հետները, բացատրել, որ աշխատանքն այդպես չի արվում։ Եթե բացթողում կա, դա ենք մատնանշում… Վեր են հանվում խնդիրներ, ինչու չէ՝ չարաշահումներ, յուրացումներ, որոնք ուղարկում ենք իրավապահ մարմիններին, եւ դրա արդյունքում այսօր ունենք համայնքների ղեկավարներ, որոնք դատարանի առաջ են կանգնել կամ կկանգնեն՝ քննչական գործողությունների ավարտից հետ։ Ունենք նաեւ համայնքներ, որտեղ խնդիրն առաջ է եկել համայնքի ղեկավար—ավագանի հարաբերությունների պատճառով։ Բայց դրա հետեւանքով տուժում է համայնքի բնակիչը, նրանք պետք է իրենց խնդիրները դնեն մի կողմ, որովհետեւ այդպիսով համայնքը տանում են դեպի լճացում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

26-02-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO