Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԼՂՀ


Այսօր Արցախում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Արցախում ակնկալվող համապետական ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնում։ Մարտի 31-ին ժողովուրդը որոշելու է, թե թվով 14 թեկնածուից ում է նախընտրում առաջիկա հինգ տարիներին տեսնել երկրի նախագահի պաշտոնում եւ քաղաքական որ ուժերին (կուսակցություններին) է վստահում պատգամավորական մանդատները։
ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով, ով նախագահում էր երեկ հրավիրված նիստը. «Նախընտրական քարոզարշավին առաջադրվող պահանջներն ավելի խիստ են, սահմանափակումները հստակ»։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսում է թեկնածուների ընտրական ցուցակների գրանցումից հետո եւ տեւում՝ մինչեւ ընտրությունների օրվանից մեկ օր առաջ։ Իսկ, ինչպես ակնհայտ է դարձել ԿԸՀ երեկ կայացած նիստի արդյունքներից, նախընտրական քարոզչությունը հանրապետությունում կմեկնարկի այսօր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին անգամ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նոր ձեւաչափով, ինչպես նաեւ՝ «նախագահի թեկնածուների ու ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությւնների աննախադեպ թվակազմը», Ս. Արզումանյանը չի բացառում, որ «տեխնիկական դժվարություններ կարող են լինել»։ Միեւնույն ժամանակ նա հավաստիացնում է, որ դրանք լուծելի են եւ «ընտրական հանձնաժողովականների առաջին աստիճանակարգից մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, գործին լծված են բոլորը եւ ընտրությունները կկազմակերպվեն հավուր պատշաճի»։
Երեկ կայացած նիստում ԿԸՀ—ն որոշել է գրանցել ԱՀ նախագահի 2020 թ. մարտի 31—ի հերթական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներին։ Նիստում միաժամանակ լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է վիճակահանություն, որի ժամանակ որոշվել է մարտի 31—ին անցկացվելիք հերթական ընտրություններին մասնակցող հանրապետության նախագահի թեկնածուների անունների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը՝ քվեաթերթիկներում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել գրանցել նաեւ ԱՀ Ազգային ժողովի 2020 թ. մարտի 31—ի հերթական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները։
Անդրադառնալով ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ դրական տեսանկյունից արդեն մի շարք նորություններ են արձանագրվել։ Ձեռք են բերվել նոր քվեատուփեր եւ քվեախցիկներ, առաջին անգամ կօգտագործվեն մեկանգամյա օգտագործման պարկեր, որոնցում կտեղադրվեն եւ տարածքային ընտրական հանձնաժողովներ կտեղափոխվեն տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական բոլոր փաստաթղթերը։ Ս. Արզումանյանի համոզմամբ, «դրանք զգալիորեն կբարելավեն ընտրությունների գաղտնիության սկզբունքը եւ կբարձրացնեն ընտրությունների ելքի հանդեպ վստահության մակարդակը»։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը վստահ է նաեւ, որ «թե թեկնածուները եւ թե քաղաքական ուժերը զուսպ ու հանդուրժողական կգտնվեն միմյանց նկատմամբ, եւ ընտրողներին հնարավորություն կընձեռվի իրենց ընտրական իրավունքներն իրականացնել քաղաքակիրթ եղանակով»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

26-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO