Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


Բռնցքամարտիկների պատրաստականությունը լավատեսություն է ներշնչում

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները լուրջ տրամադրվածությամբ եւ նվիրվածությամբ են պատրաստվում մարտի 13-23-ը Լոնդոնում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին։ Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հավաստմամբ՝ այդ ստուգատեսի հավանական մասնակիցներն իրենց լավ են դրսեւորել վերջերս Ուկրաինայի Իվանո Ֆրանկովսկ քաղաքում կայացած միջազգային ուսումնամարզական հավաքի եւ այն ուղեկցած ստուգողական հանդիպումների ընթացքում։
Մարզիչը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ արտագնա հավաքի ծրագիրն իրականացվել է ողջ ծավալով։ Այդ ընթացքում մեր մարզիկները հաղթել են Լեհաստանի հավաքականին եւ ուկրաինա-չեխական խառը թիմին։ «Մեկօրյա պարբերությամբ անցկացնում էինք ազատ մենամարտեր եւ անհատական պարապմունքներ։ Դրանցից առաջինում տղաներն աշխատում էին հատուկ առաջադրանքով, իսկ մարզումների ժամանակ շեշտը դնում էինք սխալների, տեխնիկական եւ տակտիկական թերացումների շտկման վրա։ Հատուկ ուշադրություն էր դարձվում մարզիչների հետ առանձին աշխատանքին եւ վարժասարքերի վրա պարապմունքներին։ Բոլորն էլ լավ տպավորություն թողեցին»,–մանրամասնեց Ռ. Մեհրաբյանը։
Երեկվանից հավաքականն ամբողջ կազմով նախապատրաստությունը շարունակում է մայրաքաղաքի «Օլիմպավան» մարզահանգրվանում։ Այս փուլում արդեն հիմնական ուշադրությունը դարձվելու է բռնցքամարտիկների տեխնիկատակտիկական հնարքների կատարելագործմանը, անհատական որակների բարձրացմանը եւ հատուկ ֆիզիկական պատրաստականությանը։ Այստեղից էլ մարտի 10—ին թիմը կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ մեր երկրից ռինգ է դուրս գալու 8 մարզիկ։ Նրանց անունները մարզիչը կհրապարակի հաջորդ շաբաթ։
Այդ ընթացքում մեր հավաքականի մյուս անդամները մասնակցեցին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին, որում Արթուր Շահնազարյանը (57 կգ) գրավեց երկրորդ տեղը, իսկ Բարեղամ Հարությունյանը (52 կգ) եւ Հրայր Շահվերդյանը (63 կգ) դարձան բրոնզե մեդալակիր։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

26-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO