Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կայացավ «Այո»-ի շտաբի դրամահավաքը

«Կկտրեմ սեփական ձեռքերս, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը երեկ դրամահավաք իրականացրեց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», դրամահավաքին մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի իրականացմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ եկել է Հայաստանում Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը։
«Հայաստանի Հանրապետությունը հզոր, կենսունակ, ինքնիշխան եւ լիարժեք պետություն դարձնելու համար հարկավոր են ինստիտուտներ։ 2018 թ. մայիսին արձանագրվեց ինստիտուտներից կարեւորագույնի՝ քաղաքացու հաղթանակը։ Հաջորդ փուլում Հայաստանում վերահաստատվեց ընտրության ինստիտուտը, որովհետեւ մենք անշրջելիորեն փակեցինք ընտրությունները կեղծելու շրջանը։ Հաջորդ փուլում կայացրինք Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ։ Հաջորդ ինստիտուտը, որը կայացավ, կառավարությունն է, որովհետեւ ՀՀ—ն ընտրեց կառավարություն ու վարչապետ։ Արդեն հստակ գծագրել ենք դատական համակարգի՝ որպես ինստիտուտի կայացման ճանապարհը, եւ հիմա եկել է հերթը՝ ՍԴ—ն որպես ինստիտուտ կայացնելու»,–հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ այս պահին գործող Սահմանադրությամբ կա Սահմանադրական դատարանի շատ կոնկրետ նկարագրություն, բայց չկա այդպիսի ՍԴ։
ՀՀ վարչապետը երաշխավորեց, որ, անկախ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին։
«Հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»—ն կհաղթի, հանուն սրա գործադրելու ենք մեր ջանքերը, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ։ Կարող եմ երաշխավորել, թե ով է լինելու հանրաքվեի արդյունքում հաղթողի դերում։ Այդ հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին։ Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա։ Ես անձամբ կկտրեմ սեփական ձեռքերս, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»,–ընդգծեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ինտենսիվ մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին։
«Առաջիկայում շատ ինտենսիվ քարոզարշավ ենք սկսելու։ Ինքս անձամբ մասնակցելու եմ քարոզարշավին։ Քարոզչական հանդիպումներ եմ ունենալու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում։ Սա լինելու է շատ կարեւոր խոսակցություն, որը լինելու է ոչ միայն մեր կողմից առաջարկվող Սահմանադրության փոփոխության տեքստի, այլեւ ենթատեքստի մասին»,– փաստեց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քարոզարշավի ընթացքում խոսվելու է նաեւ Արցախը հանձնողների ու չհանձնողների, հայրենիքը սիրելու ու չսիրելու, թալանածների ու չթալանածների մասին։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի 6 անդամների պաշտոնավարումը։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5—ին, իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17—ին։

26-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO